Ջեքի Շրոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեքի Շրոֆ
անգլ.՝ Jackie Shroff
հինդի՝ जैकी श्रॉफ
գուջարաթի՝ જેકી
Ծնվել էփետրվարի 1, 1957(1957-02-01)[1] (67 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[1]
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոդերասան, մոդել, կինոպրոդյուսեր և դերասան
ԸնտրանիHero?, Ram Lakhan? և Karma?
Ամուսին(ներ)Այեշա Դատ
Երեխա(ներ)Տայգեր Շրոֆ[2]
Պարգևներ և մրցանակներ
jackieshroff.in

Ջեքի Շրոֆ (հինդի` जैकी श्रॉफ, իրական անունը` Ջայկիշեն Կակուբհայ Շրոֆ, փետրվարի 1, 1957(1957-02-01)[1], Մումբայ, Հնդկաստան[1]), հնդիկ դերասան և պրոդյուսեր։ Երեք անգամ արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ տղամարդու լավագույն դերի համար։ Նկարահանվել է Հնդկաստանի տարբեր լեզուներով նկարահանված մոտ 207 կինոնկարներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքի Շրոֆի հայրը ծնունդով գուջարաթցի է, իսկ մայրը թուրքմենուհի` ծագումով Ղազախստանից։ Նա իր կարիերան սկսել է դեռևս պատանի տարիքում, երբ նկարահանվում էր գովազդային հոլովակներում։ Ջեքի Շրոֆի կինոդեբյուտը կայացել է 1982 թվականին, Դև Անանդի «Կարծեցյալ սուրբը» կինոնկարում։ 1983 թվականին նա նկարահանվել է ռեժիսոր Սուբհաշ Գհայի «Պատանդուհին» կինոնկարում։ Ջեքի անունն ստացել է ֆիլմի ռեժիսորի կողմից։ Այդ ֆիլմում նրա խաղընկերներն էին Շամմի Կապուրը, Սանջիվ Կումարը, Ամրիշ Պուրին և Մինակշի Շեշադրին։ Կինոնկարը հաջողված էր և Ջեքի Շրոֆին այն ճանաչում բերեց։

Անիլ Կապուրի հետ նա նկարահանվել է «Մի գաղտնիքով կապվածները» (1984 թ.), «Կրիմինալ աշխարհ» (1985 թ.), «Կարմա» (1986 թ.), «Ռամ և Լակհան» (1989 թ.) և այլ ֆիլմերում։ 1980-ական թվականներին Ջեքի Շրոֆն ավելի հանրաճանաչ էր, քան նրա որոշ ժամանակակիցներ։ Նրա հետագա աշխատանքներից են «Իմ հոգի» (1985 թ.), «Ճակատագրի խաղալիքները» (1986 թ.), «Մարդը և օրենքը» (1987 թ.), «Հյուսիս և հարավ» (1987 թ.), «Եթե...» (1987 թ.), «Եղբայրները» (1988 թ.), «Երեք զայրացած տղամարդիկ» (1989 թ.), «Սիրահարված թագավորը» (1993 թ.), «Երեք եղբայր» (1995 թ.), «Սահման» (1997 թ.), «Իրական արժեքներ» (1998 թ.) և այլ ֆիլմեր։ 1990-ական թվականների վերջին նա նկարահանվում էր հիմնականում երկրորդական դերերում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Ջեքի Շրոֆն ամուսնացել է իր հին ընկերուհու՝ այժմ պրոդյուսեր Այեշա Դատի հետ։ Նրանք ունեն երկու երեխա, որդին՝ այժմ դերասան Տայգեր Շրոֆն ու դուստրը՝ Կրիշնա Շրոֆը։ Ջեքի Շրոֆն ու կինը կառավարում են Jackie Shroff Entertainment Limited մեդիաընկերությունը։ Նրանք միասին տնօրինում են Sony TV հեռուստաընկերության 10% բաժնետոմսերը։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1982 Կարծեցյալ սուրբը Swami Dada -
1983 Հերոսը Hero Ջեքի Դադա, Ջայկիշան
1984 Մի գաղտնիքով կապվածները Andar Baahar տեսուչ Ռավի Կհաննա
1985 Կրիմինալ աշխարհ Yudh տեսուչ Վիկրամ
1985 Իմ հոգի Jaanoo Ռավի
1985 Ռաջա փրկարարը Aaj Ka Daur Ռաջա
1986 Աստծո կողմից փրկվածը Allah-Rakha Ալլահ Ռաքհա
1986 Կարմա Karma Բայջու Թհակուր
1986 Պարտք Dahleez Չանդրաշեքհար
1986 Պալայ Խան Palay Khan Պալայ Խան
1986 Ճակատագրի խաղալիքները Haathon Ki Lakeeren Լալիտ Մոհան Սինգհ
1987 Փողոցների հետքը Sadak Chhap Շանկար
1987 Եթե... Kaash Ռիտեշ Անանդ
1987 Մարդը և օրենքը Kudrat Ka Kanoon դոկ. Վիջայ Վերմա
1987 Հյուսիս և հարավ Uttar Dakshin -
1987 Կեղծ վկան Jawab Hum Denge տեսուչ Ջայկիշան Վերմա
1988 Եղբայրները Falak (The Sky) Վիջայ Վերմա
1988 Վերջին դատը Aakhri Adaalat Նիտին Սինհա
1989 Ոստիկանական համազգեստ Vardi Ջայ, Անիլ Վերմա
1989 Կասկածյալը Sachché Ká Bol-Bálá Նանդի
1989 Երեք զայրացած տղամարդ Tridev Ռավի Մաթհուր
1989 Եղբայրները Parinda Կիշեն
1989 Ռամ և Լակհան Ram Lakhan տեսուչ Ռամ Պրատապ Սինգհ
1989 Ես քո թշնամին եմ Main Tera Dushman Կիշան Շրիվաստավ
1990 Կաթնային կապեր Doodh Ka Karz Սուրաջ
1990 Հայրենիքի ծառաները Azaad Desh Ke Gulam տեսուչ Ջայ Կիշեն, Ջամլիյա Ջամշեդ Պուրվալա
1990 Քարե սրտով մարդը Pathar Ke Insan տեսուչ Կարան
1991 Վաճառականը Saudagar Վիշալ
1991 Միայնակ Akayla Շեքհար
1991 100 օր 100 Days Ռամ Կումար
1992 Սիրտս միայն քեզ համար Dil Hi To Hai Գովարդհան, Հարշվարդհան
1992 Ոստիկանը Police Officer տեսուչ Ջայ Կիշեն, Ջայ Ռամ
1992 Սեր և երաժշտություն Sangeet Սեթհուրամ
1993 Սիրահարված թագավորը King Uncle Աշոկ Բանսալ
1993 Երդումը պահել Roop Ki Rani Choron Ka Raja Ռավի Վերմա
1993 Սիրային եռանկյունի Aaina Ռավի Սաքսենա
1993 Վերջնական վճիռ Antim Nyay Ջայ Սինգհ
1993 Շախմատ Shatranj Դինո Վերմա
1993 Չարագործը Khal Nayak տեսուչ Ռամ Կումար Սինհա
1994 Սագա սիրո մասին 1942: A Love Story Շուբհանկար
1995 Զվարճասերը Rangeela Ռաջ Կամալ
1995 Երեք եղբայր Trimurti Շակտի Սինգհ
1995 Վերամիավորում Milan Ռաջա
1995 Ոչինչ չի կանգնեցնի սիրուն Dushmani: A Violent Love Story Ջայ Սինգհ
1996 Ճակատագրական նմանություն Bandish Ռամ Գհուլամ, Կիշեն
1996 Կրակը վկա Agni Sakshi Սուրաջ Կապուր
1996 Արժեքներ առևանգողների վերադարձը Return of Jewel Thief Ջատին Կումար
1996 Պատիվ և օրենք Talaashi Ջայ Կիշան
1997 Սահման Border Անանդ Բիջվա
1997 Երդում Shapath տեսուչ Կիշան
1997 Անհաջողակ կնամոլը Aar Ya Paar Շեքհար Կհոսլա
1997 Դատապարտվածը Vishwavidhaata Աջայ Կհաննա
1998 Աստծո կողմից նշվածը Yugpurush: A Man Who Comes Just Once in a Way Ռանջան
1998 Ինչ-որ ժամանակ Kabhi Na Kabhi Ջագու
1998 Թամբել առյուծին Yamraaj Կիշան
1998 Իրական արժեքներ Bandhan Թհակուր Սուրաջ Պրատապ
1998 Երդվում եմ Գանգեսի ջրերով Ganga Ki Kasam -
1999 Գնդակ Kartoos Ջայ Սուրյավանշի
1999 Հրե ծաղիկը Phool Aur Aag Ջասվանտ
1999 Ահա և եկավ սերը Hote Hote Pyar Hogaya ոստիկանության սպա Արջուն
1999 Հոգեվարք Aaag Hi Aag Ռավի
2000 Չորս հուսահատներ Gang Գանգու
2000 Կյանք` կյանքի դիմաց Jung տեսուչ Վիր Չուհան
2000 Մերժվածները Refugee Ռագհուվիր Սինգհ
2000 Առաքելություն «Քաշմիր» Mission Kashmir Հիլալ Կոհիստանի
2000 Հանկարծ չսիրահարվել Kahin Pyaar Na Ho Jaaye Տայգեր
2001 Անզուսպը Farz Գավա Ֆիրոզի
2001 Գրաքննիչը Censor Նասիրուդդին Շաուքհ
2001 Իրարանցում Grahan Ջագան Սինհա
2001 Երբ մնում ես միայնակ One 2 Ka 4 Ջավեդ Աբբաս
2001 Սիրո կղզին Albela Պրեմ
2001 Հաճելի հիշողություններ Yaadein Ռաջ Սինգհ Պուրի
2001 Անուրջների աշխարհում Bas Itna Sa Khwaab Hai Նավեդ Ալի
2001 Փախստականուհին Lajja Ռագհու
2002 Արդյոք սա սեր է Kya Yehi Pyaar Hai դոկ. Կամլակար Տիվարի
2002 Դևդաս Devdas Չուննիլալ
2002 Ամուսնական անհավատարմություն Agni Varsha Պարավասու
2003 Փոխակերպուկը Baaz: A Bird in Danger Ջայ Սինգհ Դաբրալ
2003 Անվրեպ տղաները Ek Aur Ek Gyarah: By Hook or by Crook մայոր Ռամ Սինգհ
2003 Ճակատագրական հանգամանքներ 3 Deewarein Ջագադիշ Պրասադ
2003 Բում Boom Աբդուլ Վահաբ Բարկատալի Ալ Սաբունչի, Չհոտե Միա
2003 Կատարյալ սպանություններ Samay: When Time Strikes Ամոդ Պարեկհ
2004 Հպարտություն Aan: Men at Work Գաուտամ Վալիա
2004 Սերը չես վերադարձնի Dobara Ռանբիր Սեհգալ
2004 Իրարանցում Hulchul Բալռամ Չանդ
2005 Երջանկություն Ssukh Գաուրիշանկար Յադավ
2005 Ապարանքը Antarmahal: Views of the Inner Chamber Զամինդար Բհուբանեշվար Չոուդհարի
2005 Սիրո տխուր պատմություն Kyon Ki դոկ. Սունիլ
2005 Արձակուրդը Գոայում Tum... Ho Na! Ջայ Վալիա
2006 Ընկերները We R Friends -
2006 Խորհրդավոր քարտեզը Naksha Բալի
2006 Իմ սիրտը պատկանում է ուրիշի Mera Dil Leke Dekho միսթր Չադհա
2006 Խաբուսիկ քեռին Bhoot Unkle խաբուսիկ քեռի
2006 Փախուստի մեջ Bhagam Bhag Ջ. Դ. Մեհրա
2007 Էկլավիա - իշխանական պահապանը Eklavya Ջյոտիվարդհան
2007 Ուրիշի անվան տակ Aur Pappu Pass Ho Gaya Սուդհակար Չուհան
2008 Սանիկը Dhoom Dadakka կնքահայր
2008 Հարրի Պուտար. Սարսափների կատակերգություն Hari Puttar: A Comedy of Terrors ԴԿ
2009 Գյուղացիները Kisaan Դայալ Սինգհ
2010 Վիր` ժողովրդի հերոսը Veer Ռաջա Գյանենդրա Սինգհ
2010 Երեք խաղաթուղթ Teen Patti Տարուն Մազումդար, Տոնի Միլանո
2010 Հոգի և անհատ Aaranya Kaandam Սինգա Պերումալ
2011 Ուզում եմ թռչել Satrangee Parachute Ջայ Սինգհ
2011 Շակտիի ուժը Shakti Ջեքի Վարմա
2011 Ճանկեր Panjaa Բհագվան
2012 Աննա Բոնդ Anna Bond Չարլի
2013 Աուրանգզեբ Aurangzeb Յաշվարդհան
2013 Բայքերներ 3 Dhoom:3 Իքբալ Խան
2014 Ուրվականների ավազակախումբը Gang of Ghosts Բաբու Բհայ
2014 Լեգենդ Kochadaiiyaan Ռաջա Մահենդրա
2014 Շնորհավոր Նոր տարի Happy New Year Չարան Գրուվեր
2015 Կեղտոտ քաղաքականություն Dirty Politics Մուխտիար Սինգհ
2015 Եղբայրները Brothers Ֆերնանդես
2015 Փոխադարձ ձգողություն Jazbaa Մահեշ Մակլայ
2016 Լեցուն տուն 3 Housefull 3 Ուրջա Նագրե
2016 Տարօրինակ Ալին Freaky Ali -
2017 Սարկար 3 Sarkar 3 Մայքլ Վալիյա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեքի Շրոֆ» հոդվածին։