Ջեյմս Բլանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Բլանտ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ James Blunt
Ի ծնե անունանգլ.՝ James Hillier Blount
Նաև հայտնի է որպեսJames Blunt
Ծնվել էփետրվարի 22, 1974(1974-02-22)[1][2][3] (50 տարեկան)
Թիդվորթ, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերբլյուզ[4], ռոք և սոֆթ ռոք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, երգիչ, դաշնակահար, կիթառահար և վոկալիստ
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ, դաշնամուր, վոկալ[4] և Ակուստիկ կիթառ[4]
ԼեյբլWarner Music Group, Atlantic Records և Custard Records?
ԿրթությունՀերոու դպրոց, Բրիստոլի համալսարան, Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա, Elstree School? և Wills Hall?
ԱմուսինAlexandrina Wellesley?
Կայքjamesblunt.com
 James Blunt Վիքիպահեստում

Ջեյմս Հիլլիեր Բլանտ ( անգլ.՝ James Blunt, իրական անունը՝ James Hillier Blount, փետրվարի 22, 1974(1974-02-22)[1][2][3], Թիդվորթ, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն)[5][6], անգլիացի երգիչ, երաժիշտ և հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսը ծնվել է զինվորական ընտանիքում, հայրը՝ բրիտանացի գնդապետ Չարլզ Բլանտ (Blount), մայրը՝ Ջեյն։ Նրա մանկությունը անցել է Անգլիայում, Կիպրոսում և Գերմանիայում, որտեղ ծառայում էր իր հայրը՝ բանակային ավիացիայի սպան։ Հոր նախասիրությունը փոխանցվեց որդուն և 16 տարեկանում Ջեյմսը ստանում է օդաչուի լիցենզիա։ Ջեյմսը ընդունվում է բանակի կողմից հովանավորվող համալսարան (օդանավաշության բաժին), որն ավարտելուց հետո պարտավոր էր ամենաքիչը 4 տարի ծառայել բանակում։ Ջեյմս դառնում է բրիտանական բանակի սպա, 1999 թվականին ծառայում է Կոսովոյում[7]։ Նա նաև աջակցել է Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությանը։ Ջեյմսը բանակից հեռացել է 2002 թվականի հոկտեմբերի 1-ին։

Հավելյալ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա սիրելի ֆուտբոլային ակումբը Չելսին է։ Ջեյմսը ունի Սթեմֆորդ Բրիջից ոչ հեռու գտնվող բնակարան։ Ունեցել է Lada Riva և Lada Niva մեքենաներ։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ջեյմսը որոշեց դաշնամուր նվագել սովորել։ Այնուհետև նրան վերցնում են դպրոցական խմբակ։ Նա շատ էր սիրում Queen և Dire Straits: 14 տարեկանում նա կիթառի վրա նվագում է Նիրվանան (Nirvana) և շուտով սկսում է գրել սեփական երգերը։

2002 թվականին Ջեյմսը թողնում է ծառայությունը բանակում և իր ողջ ժամանակը տրամադրում է երաժշտությանը։ Նա դեմոյի վրա հավաքում է իր լավագույն երգերը և մի քանի ամսվա ընթացքում կարողանում է կնքել պայմանագիր սկավառակ ձայնագրելու վերաբերյալ։ Ջեյմսը ծանոթանում է Լինդա Պերրիի հետ և շուտով նա պայմանագիր է կնքում նրա Custard Records ձայնագրման ստուդիայի հետ։ Վերջապես, 2003 թվականին Ջեյմս Բլանտը ուղևորվում է Կալիֆորնիա՝ իր առաջին սկավառակը ձայնագրելու։

Նրա ոճը կարելի է բնորոշել որպես սոֆտ-ռոքի և ֆոլկ-ռոքի խառնուրդ։ Բլանտի երկրորդ ալբոմը կոչվում է All the Lost Souls (2007), որի մեջ հայտնի են 1973 և Same Mistake կատարումները։ Ջեյմս Բլանտը արժանացել է «BRIT Awards», երկու «Ivor Novello Awards» մրցանակների և 2006-ին առաջադրվել հինգ «Գրեմմիի»։ 2010 թվականին Բլանտը թողարկեց իր երրորդ ալբոմը՝ Some Kind of Trouble: Բլանտը վաճառել է ընդհանուր առմամբ 15 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում[8]։

Եթե երաժիշտի պատմությունը վերածվի երգի, ապա նյութը կբավականացնի մի քանի ձայնասկավառակների և կինոսցենարների։ «You’re Beautiful» բալլադի շլացուցիչ հաջողությունից հետո քննադատները Ջեյմս Բլանտին սկսեցին համեմատել Էլթոն Ջոնի հետ։

2007 թվականին Հ.Գ. Ես սիրում եմ քեզ (P.S. I Love You) ֆիլմի վերջում օգտագործվում է նրա "SAME MISTAKE" երգը։ Ջեյմս Բլանտը 2010 թվականի հունիսի 29-ին հաստատել է համերգների կայացման բարձրության համաշխարհային ռեկորդ (գրեթե 13 կմ)։

2013 թվականի մայիսին Ջեյմսը ավարտեց 4-րդ՝ "Moon Landing" ձայնասկավառակի ձայնագրումը, որը լույս տեսավ 2013 թվականի հոկտեմբերին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Back to Bedlam (2005)
  • All the Lost Souls (2007)
  • Some Kind of Trouble (2010)

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Վայր Վաճառք
U.S. UK IE FR AT DE IT NL BEL CH AU
2004 Back to Bedlam
  • Թողարկում։ Հոկտեմբերի 4, 2004
  • Արտադրողներ։ Custard, Atlantic Records|Atlantic
  • Ֆորմատ։ Compact Disc|CD, digital download
2 1 1 2 1 1 5 2 1 1 1
  • British Phonographic Industry|BPI certification: 10x platinum[9]
  • Recording Industry Association of America|RIAA certification: 2x platinum[10]
2007 All the Lost Souls
  • Թողարկում։ սեպտեմբերի 17, 2007
  • Արտադրողներ։ Custard, Atlantic Records|Atlantic
  • Ֆորմատ։ CD, digital download
7 1 1 1 1 1 1 2 4 1 1
  • BPI certification: 2x platinum
  • RIAA certification: Gold
2010 Some Kind of Trouble
  • Թողարկում։ Նոյեմբերի 8, 2010
  • Արտադրողներ։ Custard, Atlantic Records|Atlantic
  • Ֆորմատ։ CD, digital download
- - - - - - - - - - -
  • Ընդհանուր։
  • ԱՄՆ-ում։
  • BPI certification:
  • RIAA certification:
2013 Moon Landing
  • Թողարկում։ Հոկտեմբերի 18, 2013
  • Հեղինակներ։ Custard, Atlantic Records|Atlantic
  • Ֆորմատ։ CD, digital download
- - - - - - - - - - -
  • Ընդհանուր։
  • ԱՄՆ-ում։
  • BPI certification:
  • RIAA certification:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջեյմս Բլանտ հոդվածին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Pas L. v. Genealogics — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Montreux Jazz Festival Database
  5. «James Blunt: Biography»: Allmusic.com:
  6. National Archives, England & Wales, Birth Index: 1916–2005 volume 6b, page 446 confirms birth as Q1, 1974
  7. «James Blunt wraps up 'Beautiful' year»: Atlantic Records: 12 December 2006: Վերցված է 4 October 2009:
  8. http://www.musicweek.com/ Music Week. Retrieved 19 August 2011
  9. http://www.bpi.co.uk/ British Phonographic Industry. February 2, 2007. Retrieved August 18, 2007.
  10. http://www.riaa.com/index.php Արխիվացված 2011-10-04 Wayback Machine Retrieved February 10, 2008.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Բլանտ» հոդվածին։