Ջակոմո դելա Պորտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջակոմո դելա Պորտա
Ծնվել է1532[1][2] կամ 1533[3]
ԾննդավայրՊորլեցա, Կոմո, Լոմբարդիա
Մահացել էսեպտեմբերի 3, 1602(1602-09-03)[4][5][6][…]
Վախճանի վայրըՀռոմ, Պապական մարզ[2][3]
ՈւսուցիչՄիքելանջելո և Ջակոմո դա Վինյոլա
Ստեղծագործություն(ներ)Պալացո Գրացոլի
Ոճվերածննդի ճարտարապետություն
Մասնագիտությունճարտարապետ և քանդակագործ
 Giacomo della Porta Վիքիպահեստում
Պիացցա դելլա Ռոտոնդայի շատրվան

Ջակոմո դելա Պորտա (իտալ.՝ Giacomo Della Porta, 1532[1][2] կամ 1533[3], Պորլեցա, Կոմո, Լոմբարդիա - սեպտեմբերի 3, 1602(1602-09-03)[4][5][6][…], Հռոմ, Պապական մարզ[2][3]), իտալացի[7] ճարտարապետ և քանդակագործ, մաներիզմի ականավոր ներկայացուցիչներից։ Ապրել և աշխատել է Հռոմում։ Հիմնական աշխատանքներն են՝ Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթի կառուցումը[8] (ըստ Միքելանջելոյի նախագծի), Ջեզու եկեղեցու ճակատամասը, Սանտա Մարիա դե Մոնտի եկեղեցին, Ալդոբրանդինի վիլլան Ֆրասկատիում և այլն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիացցա Նավոնայի շատրվան
Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցի
Սանտա Մարիա դե Մոնտի եկեղեցի

Դելա Պորտայի կյանքի մասին տեղեկություններն այնքան էլ շատ չեն։ Նույնիսկ ծննդավայրի և ծննդյան տարեթվի մասին հակասություններ կան, ինչը կապված է Միլանի նույնանուն ճարտարապետի գոյության հետ։ Հայտնի է, որ Ջակոմո դելա Պորտան ծնվել է Լոմբարդիա մարզի Պորլեցա կոմունայում և կյանքի վերջին տարիներն անցկացրել է Հռոմում։ Սովորել է Միքելանջելոյի և Ջակոմո դա Վինյոլայի մոտ և իր հիմնական աշխատանքներն արել է Հռոմում։ Միքելանջելոյի մահվանից հետո (1564) նա Վինյոլայի հետ մասնակցել է Սուրբ Պետրոսի տաճարի գլխավոր գմբեթի կառուցմանը՝ որոշ փոփոխությունների ենթարկելով Միքելանջելոյի նախագիծը։ Նա բարձրացրեց արտաքին կառուցվածքը, դարձրեց այն ավելի էլիպսաձև, ինչն էլ ավելի ընդգծեց տաճարի ուրվագիծը։

1563 թվականին մասնակցել է Կապիտոլիումի հրապարակի վերակառուցմանը, որի աշխատանքները դեռևս սկսվել էին Միքելանջելոյի օրոք։ Հետագայում՝ 1590-ականներին դելա Պորտան կառուցում է Պալացցո դեյ Կոնսերվատորին, Պալացցո Սենատորիոն և սանդղավանդակը։

1575 թվականին Վինյոլայի մահից հետո դելլա Պորտան ավարտին հասցրեց նաև նրա նախագիծը՝ Ջեզու եկեղեցին՝ Ճիզվիտների միաբանության Մայր տաճարը։ Նախագծեց և կառուցեց նույն եկեղեցու ճակատամասը։ Վերջինս օրինակ հանդիսացավ աշխարհի բազմաթիվ բարոկկոյան եկեղեցիների համար։

Ինքնուրույն կառուցել է բազմաթիվ եկեղեցական շինություններ, որոնցից են Սապիենցա համալսարանի շենքը, Ալդոբրանդինի վիլլան Ֆրասկատիում, Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկի կապելլան։ Վերջինը չհասցրեց ավարտել։

Ջակոմո դելա Պորտան կառուցել է նաև մի շարք շատրվաններ։ Դրանցից են Պիացցա դել Պոպոլոյի, Նեպտունի, Հռոմի և Մավրի շատրվանները Պիացցա Նավոնայում։

Ճարտարապետական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարունակելով Վերածննդի ճարտարապետության սկզբունքները Ջակոմո դելլա Պորտային գրավում էր վաղ բարոկկոյի տարածական լուծումներն ու դինամիկան։ Արտահայտիչ ճարտարապետական լուծումների օրինակներ և ոգեշնչում նա ստանում էր իր ուսուցիչների աշխատանքներից, որոնք Վերածննդի ճարտարապետությունը տանում էին նոր ուղով։

Դելա Պորտայի գեղարվեստական ոճը բազմազան է։ Նա ուշ վերածննդյան ոճը համադրում է բաղադրյալ լուծումներով և հեղինակային հնարքներով։ Օրինակ Ջեզու եկեղեցում նա կրկնապատկել է քառանկյուն որմնասյուները՝ դրանով ընգծելով կառույցի ուղղահայաց բաժանումները։ Նրան բնորոշ էին բազմազան դեկորատիվ տարրեր, ինչպիսին էին որմնասյուները, ոլորաններն ու կիսասյուները։ Օրինակ Ալդոբրանդինի վիլլայում, չնայած գրաֆիկական ճակատամասին, շատ այլ հատվածներում առկա են բարոկկոյին բնորոշ առանձնահակություններ։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. "Giacomo della Porta." Encyclopædia Britannica. Web. 18 Jun. 2011.
  8. Herbermann, Charles, ed. (1913). "Giacomo della Porta". Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջակոմո դելա Պորտա» հոդվածին։