Jump to content

Պիրվելի Քեսալո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Պիրվելի Քեսալո
վրաց.՝ პირველი ქესალო
ադրբ.՝ Birinci Kosalı
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԵրկրամասՔվեմո Քարթլի
ՄունիցիպալիտետՄառնեուլի
ՀամայնքՄառնեուլի մունիցիպալիտետ
Խոսվող լեզուներադրբեջաներեն
Բնակչություն1622 մարդ (2002)
Ազգային կազմադրբեջանցիներ 100%[1]
Կրոնական կազմմուսուլմաններ[2]
Ժամային գոտիUTC+4
Պիրվելի Քեսալո (Վրաստան)##
Պիրվելի Քեսալո (Վրաստան)

Պիրվելի Քեսալո (վրաց.՝ პირველი ქესალო, ադրբ.՝ Birinci Kosalı), գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլի երկրամասի Մառնեուլի մունիցիպալիտետում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Վրաստանի հարավում՝ Բորչալների պատմական տարածքում։ Սահմանակից է Մառնեուլի մունիցիպալիտետի Միորե Քեսալո, Քափանախչի, Իլմազլո, Մեծ Մուղանլո, Քիրաչ Մուղանլո, Թեկալի և Գարդաբանի մունիցիպալիտետի Նազարլո գյուղերին[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, համաձայն 2002 թվականի պաշտոնական մարդահամարի, գյուղի բնակչությունը կազմում է 1622 մարդ, որոնց 100% ադրբեջանցիներ են[4]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, ոչխարաբուծությամբ, տավարաբուծությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղում գործում է մթերային մարկետ[5], կա խմելու ջրի աղբյուր[6]։ Գյուղում գործում է միջնակարգ դպրոց[7] և կա խաղահրապարակ[8]։

2007 թվականի մարտին, Վրաստանի և Ադրբեջանի միջև հեռախոսային կապի ուժեղացման համար Մառնեուլի մունիցիպալիտետի վեց գյուղերում (Թազաքենդի, Ազիզքենդի, Քափանախչի, Միորե Քեսալո, Պիրվելի Քեսալո և Աղլեթի) անցկացվեցին հեռահաղորդակցության գծեր և ստեղծվեցին էլեկտրաֆիկացված հեռախոսակայաններ, որը բնակչությանը հնարավորություն տվեց օգտագործելու հեռախոսներ և ինտերնետ[9]։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մզկիթ

Հայտնի տեղացիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]