Պետերման Էտերլին
Պետերման Էտերլին գերմ.՝ Petermann Etterlin | |
---|---|
Ծննդյան անուն | գերմ.՝ Petermann Etterlin |
Ծնվել է | ոչ վաղ քան 1430 և ոչ ուշ քան 1440 |
Ծննդավայր | Լյուցերն, Շվեյցարիա |
Վախճանվել է | մոտ 1509 |
Վախճանի վայր | Լյուցերն, Շվեյցարիա[1] |
Մասնագիտություն | պատմաբան և գրող |
Լեզու | միջին բարձր գերմաներեն |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Petermann Etterlin Վիքիպահեստում |
Պետերմանն Էտերլին (գերմ.՝ Petermann Etterlin, մոտավորապես 1430[2] կամ 1440 — 1509[3][4][5]), շվեյցարացի մատենագիր, քաղաքային դատարանի քարտուղար և Լյուցեռնի քաղաքային մատենագիր, Շվեյցարիայի պատմության առաջին տպագիր ժամանակագրության՝ «Շվեյցարիայի Համադաշնության տարեգրության» հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լյուցեռնում մոտ 1430 կամ 1440[6] թվականին, ծնունդով Բրուգցի (Արգաու կանտոն), ունևոր բուրգեր Էգլոֆ Էտերլինի (մահացել է 1463 թվականին) ընտանիքում[7], ով 1427-1453 թվականներին աշխատել է որպես քաղխորհրդի քարտուղար և քաղաքային մատենագիր։ Ծնողները նրան նախապատրաստել են հոգևոր կարիերայի, սակայն նա այդպես էլ քահանա չի դարձել, իսկ 1464 թվականին ստացել է քաղաքային գործավարի պաշտոն[8]։
1468 թվականին նա ժամանակավորապես հեռացել է Լյուցեռնից՝ որպես վարձկան միանալով Շվեյցարիայի Համադաշնության բանակին և մասնակցելով Վալդշուտի պաշարմանը։ Նա մասնակցել է Բուրգունդյան պատերազմների հիմնական ճակատամարտերին՝ Պլանտայում (1475), Գրանդսոնում (1476), Մուրտենում (1476) և Նանսիում (1477)։ 1477 թվականին մասնակցել է նաև Լոթարինգիայի դեմ ռազմական արշավին[8]։
1477 թվականին Լյուցեռն վերադառնալուց հետո տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ սկզբում որպես գրագիր, ապա՝ հացահատիկ գնահատող, 1492 թվականին նշանակվել է քաղաքային խորհրդի քարտուղարի պաշտոնում, իսկ 1495 թվականին՝ դատարանի քարտուղար[9] և քաղաքի մատենագիր։ Լինելով իշխող ֆրանսիամետ կուսակցության անդամ՝ սատարել է Բուրգոմայստեր Լյուդվիգ Զեյլերի քաղաքականությանը[6]։ 1493-1501 թվականներին նա մի քանի ուղևորություններ է կատարել Ֆրանսիա՝ Շառլ VIII և Լյուդովիկոս XII թագավորների արքունիքում։
Չնայած իր քաղաքացիական և քաղաքական ակտիվ գործունեությանը՝ Պետերմանը երբեք չի հասել նյութական բարեկեցության և 1509 թվականին մահացել է Լյուցեռնում՝ աղքատության մեջ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կյանքի վերջին տարիներին, մոտավորապես 1505 թվականին[8] ենթադրաբար, Լյուցեռնի Եկեղեցիների խորհրդի հանձնարարությամբ, Պետերմանն սկսել է աշխատել Շվեյցարիայի Համադաշնության ժամանակագրության վրա (գերմ.՝ Kronika von der loblichen Eydtgenossenschaft): Տարեգրությունը, որը կազմվել է միջնադարյան գերմաներենով և ավարտվել 1507 թվականին, ընդգրկում էր Շվեյցարիայի պատմության իրադարձությունները՝ սկսած 861 թվականից Շվից կանտոնում Այնզիդելնի աբբայության հիմնադրումից և ավարտվում կնոջ նկատմամբ մարդասպան Հանս Սփիսի «Աստծո դատաստանի» պատմությամբ և 1503 թվականին Էտտիսվիլում նրա մահապատժով[6]։
Տարեգրության առաջին հրատարակությունը, որի բնօրինակ ձեռագիրը այժմ համարվում է կորած[6], թողարկվել է 1507 թվականի դեկտեմբերի 24-ին[5] Բազելում՝ Էտերլինի ընկերոջ և տեղական դատարանի պաշտոնյա՝ Ռուդոլֆ Հուզենեկի կողմից[10] և նկարազարդված է փայտի վրա փորագրություններով։
Էտերլինի համար որպես հիմնական աղբյուրներ են ծառայել ստրասբուրգցի պատմաբան Յակոբ Տվինգեր ֆոն Քյոնիգսհոֆենի «Բոլոր կայսրերի և թագավորների տարեգրությունը Քրիստոսի ծնունդից» (մոտ 1420 թվական), Բենեդիկտ Չախթլանի (մոտ 1470), Դիբոլդ Շիլլինգ Ավագի (1480-ական թվականներ), Դիբոլդ Շիլլինգ Կրտսերի (1513) նկարազարդ շվեյցարական տարեգրությունները, Հանս Շրիբերի «Զարնենի սպիտակ գիրք» (մոտ 1474 թվական), Թոմաս Լիրերի «Շվաբյան տարեգրությունը» (1485)[11] և Կասպար Ֆրեյի «1499 թվականի Շվաբյան պատերազմի տարեգրությունը» (1500)։ Կոմպոզիցիայի սկզբում տեղադրված Այզնզիդելնցի Սուրբ Մեյնրադի մասին պատմության համար նա օգտագործել էր նյութեր Սեբաստիան Բրանտի «Ուխտագնացության գրքից» (գերմ.՝ Wallfahrtsbüchlein), իսկ բուն Լյուցեռնի պատմությանը վերաբերող հատվածների համար՝ Մելխիոր Ռուսի, Լյուդվիգ Ֆերի և Հանս Ֆրյունդի տարեգրությունները[7], ինչպես նաև քաղաքային արխիվի նյութերը։
Էտերլինի ստեղծագործությունները բավականին տենդենցիոզ են և պարունակում են բազմաթիվ պատմական առասպելներ, հատկապես առաջին մասում (մասնավորապես, հայտնի Վիլհելմ Տելլի մասին), այնուամենայնիվ, արժեքավոր աղբյուր են Շվեյցարական միության ձևավորման պատմության վերաբերյալ, սկսած 1291 թվականից, ինչպես նաև Հին Ցյուրիխյան, Բուրգունդյան, Շվաբյան և այլ պատերազմներից։ Նա որպես ականատես է նկարագրել Վալդսհութի պաշարումը (1468), Բրայզախի համաձայնագիրը (1474), ինչպես նաև Պլանտի, Գրանսոնի, Մուրտենի և Նանսի ճակատամարտերը բուրգունդացիների դեմ[7]։ 1490-1507 թվականների տարեգրության վերջին մասը իրադարձությունների ներկայացման առումով ավելի պակաս մանրամասն է և որպես պատմական աղբյուր, քիչ վստահելի[11]։
Մինչև 1548 թվականին պատմաբան Յոհաննես Շտումպֆի աշխատության ի հայտ գալը, Էտերլինի տարեգրությունը մնացել է Շվեյցարիայի Համադաշնության Բազելյան երդման միակ աղբյուրը (1501)[6]։ Այն օգտագործվել է պատմաբան Էգիդի Չուդիի կողմից իր «Շվեյցարական տարեգրությունում» (1534-1536)։
Տարեգրությունը վերահրատարակվել է 1752 և 1764 թվականներին Բազելում՝ Յոհան Յակոբ Շպրենգի կողմից, 1862 թվականին Լյուցեռնում Ֆրանց Յոզեֆ Շիֆմանը հրատարակել է իր ֆաքսիմիլային տարբերակը[11], իսկ 1877 թվականին սեփական խմբագրությամբ Ցյուրիխում լույս է ընծայվել պատմաբան Ավգուստ Բերնուլիի կողմից։
Էտերլինի կողմից գրված Վիլհելմ Տելլի մասին լեգենդը տպագրվել է 1818 թվականին Բեռլինում՝ «Գերմանական լեգենդներ»-ի երկրորդ հատորում՝ Գրիմ եղբայրների գրական մշակմամբ[12]։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Petermann Etterlin. Kronika von der loblichen Eidgnoschaft, Ir harkomen und sust seltzam stritten und geschichten, hrsg. von Eugen Gruber. — Basel: Furtter, 1507. — 253 s.
- Petermann Etterlin. Kronika von der loblichen Eidgnoschaft, Ir harkomen und sust seltzam stritten und geschichten, hrsg. von Johann Jacob Spreng. — Basel: Eckenstein, 1752. — vi, 268, viii s.
- Petermann Etterlin. Kronica. Nunmehr wegen ihrer Seltenheit zum zweyten Mal herausgegeben von unzaehligen Fehlern gereiniget und vermittelst kurzer Randglossen durchgehends verbessert und erlauetert, hrsg. von Johann Jacob Spreng. — Basel: Erscheinungsjahr, 1764. — vi, 268, viii s.
- Dr. A. Bernoulli (Hg). Etterlin’s Chronik der Eidgenossenschaft // Jahrb. f. schweiz. Geschichte. — Erster Band. — Zürich: S. Höhr, 1877.
- Eugen Gruber (Hg.). Kronica // Quellenwerk zur Entstehung der Schweizerischen Eidgenossenschaft. — Abt. III. — Band 3. — Aarau, 1965.
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wyß Georg von. Etterlin, Petermann // Allgemeine Deutsche Biographie. — Band 6. — Leipzig: Duncker & Humblot, 1877. — S. 397-398.
- Gruber Eugen. Etterlin, Petermann // Neue Deutsche Biographie. — Band 4. — Berlin: Duncker & Humblot, 1959. — ISBN 3-428-00185-0. — S. 665.
- Marchal Guy P. Etterlin, Petermann // Verfasserlexikon. — 2. Aufl. — Band 2. — Berlin: de Gruyter, 1980. — S. 636.
- Weishaupt Matthias. Etterlin, Petermann // Historischen Lexikon der Schweiz. Akademie der Geistes- und Sozialwissenschaften. — Band 4. — Basel: Schwabe AG, 2005.
- Schmid Regula. Etterlin, Petermann // Encyclopedia of the Medieval Chronicle, ed. by Graeme Dunphy and Cristian Bratu. — Leiden; Boston: Brill, 2016.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Biographie (գերմ.) — München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
- ↑ Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека и др. Record #100130909 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ CERL Thesaurus — Консорциум европейских научных библиотек.
- ↑ Record #44642179 // VIAF — 2012.
- ↑ 5,0 5,1 Schmid R. Etterlin, Petermann // Encyclopedia of the Medieval Chronicle. — Leiden; Boston, 2016.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Weishaupt M. Etterlin, Petermann // Historisches Lexikon der Schweiz. — Bd. 4. — Basel, 2005.
- ↑ 7,0 7,1 7,2 Gruber E. Etterlin, Petermann // Neue Deutsche Biographie. — Bd. 4. — Berlin, 1959. — S. 665.
- ↑ 8,0 8,1 8,2 Wyß Georg von. Etterlin, Petermann // Allgemeine Deutsche Biographie. — Bd. 6. — Lpz., 1877. — S. 397.
- ↑ Etterlin, Peterman // Repertorium «Geschichtsquellen des deutschen Mittelalters». — Bayerische Staats Bibliothek, 2012.
- ↑ Heiles Marco. Die Büchersammlung Rudolf Husenecks in Basel 1513 // Archivalia.
- ↑ 11,0 11,1 11,2 Wyß Georg von. Etterlin, Petermann // Allgemeine Deutsche Biographie. — S. 398.
- ↑ Brüder Grimm. Wilhelm Tell // Deutschen Sagen. — Bd. 2. — Berlin, 1818. — S. 227-231.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետերման Էտերլին» հոդվածին։ |
|