Բուրգեր
Արտաքին տեսք
Բուգեր (գերմ.՝ Bürger, հին գերմաներեն burgari, քաղաքի պաշտպաններ), գերմանական միջնադարյան քաղաքի բնակիչ, քաղաքացի, նաև` քաղաք, բնակավայր իմաստն է կրել։
Իմաստի էվոլյուցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վաղ Միջնադարում մշտական բնակություն ունեցող բնակավայրի` «բուրգի» (գերմ.՝ Burg — ամրոց, բերդ, քաղաք) բնակիչներ կամ մոտակայքում բնակվողներ լյութերական եկեղեցու (կիրխ), տաճարի (լատին․՝ cives, urbani, oppidani, լատին․՝ burgenses) մոտակայքում մշտական բնակություն հաստատածներ։
- բուրգգրաֆ - գերմանական միջնադարյան քաղաքում` բուրգերում, թագավորի կամ եպիսկոպոսի կողմից նշանակվող պաշտոնատար անձ, որն կայսրի անմիջական ենթակայության տակ է եղել, որին կոչել են ռեյխսգրաֆ, կամ էլ որևէ այլ կառավարիչի վասալն է եղել
- Նյուրնբերգյան բուրգգրաֆ - Պրուսիայի թագավոր, ով Գերմանիայում Նյուրնբերգի բուրգգրաֆությունն է ղեկավարել սկսած 11-րդ դարից մինչև 1918 թվականը
- Ուշ Միջնադարում (XII դար - XIV դար) «քաղաքի կարգավիճակի իրավունք» ունեցող (օրինակ` Լյուբեկյան, Մագդեբուրգյան, Կուլմյան իրավունքներ եւ այլն) ունեցող գերմանական քաղաքների ազատ քաղաքացիները, ի տարբերություն ֆեոդալական սյուզերենների հպատակներին (ֆեոդալներ և թագավորներ)։
- Նոր ժամանակ եւ Նորագույն ժամանակ.
- ազգային պետությունների, իսկ հետագայում նաև քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացում պետության քաղաքացիները (գերմ.՝ Staatsbürger), որոնք օրենքով ամրագրված (Սահմանադրության) իրավունքներ ունեին (գերմ.՝ Bürgerrecht)
- Ցեյլոն կղզում (այժմ ՝ Շրի-Լանկա) Միացյալ Թագավորության նվաճումից հետո բուրգերներ անվանել են (Burgher) կղզում բնակվող հոլանդացիների և պորտուգալացիների սերունդներին։
Ածանցյալ բառը «Բուրգոմիստր» (գերմ.՝ Bürgermeister), «ավագ բուրգեր», ավագ, քաղաքի կամ ցանկացած բնակավայրի մեր, այդ թվում` գյուղի։
Ռուսական գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի ռուսական գեղարվեստական գրականության և լրագրության մեջ ազնվական ծագում ունեցող, ինչպես նաեւ խոսակցականում բուրգեր բառը հաճախ օգտագործվում է անփույթ-արհամարհական համատեքստում, այնպես, ինչպես «տգետ», «կարճամիտ», «քաղքենի» հասկացությունները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրոգհաուզի հանրագիտարան. 21-րդ հրատապակություն, 2006. — հատոր 5, էջ 129-130
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բուրգեր կատեգորիայում։ |