Նյուրնբերգի բուրգգրաֆություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Նյուրնբերգի բուրգգրաֆություն
գերմ.՝ Burggrafschaft Nürnberg
Դրոշ Զինանշան
Burggrafen von Nürnberg 1 - Entwurf stilisiert.png
COA family de Burggrafen von Nürnberg (Haus Hohenzollern).svg
Մաան է Սրբազան Հռոմեական կայսրություն
Կարգավիճակ {{{2}}} Գերմանիա
Մտնում է {{{2}}} Գերմանիա
Վարչկենտրոն Նյուրնբերգ
Օրենսդրական մարմին Պրինցիպատ
Արքայական տոհմ (1105-1191) Ռաաբներ
Արքայական տոհմ (1192-1427) Հոհենցոլերններ
Հիմնադրված է 1105 թ.
Առաջին հիշատակում 1050
Պատմական շրջան(ներ) Միջնադար 1105–1440
Սրբազան Հռոմեական կայսրությունՍրբազան Հռոմեական կայսրության վասալություն
Wappen Bistum bamberg.svg Բամբերգի եպիսկոպոսություն
Wappen von Nürnberg.svgՆյուրնբերգի ազատ քաղաք
Wappen Brandenburg-Ansbach.svgԲրանդենբուրգ-Անսբախ
Wappen von Bayreuth.svgԲրանդենբուրգ-Բայրոյթ

Նյուրնբերգի բուրգգրաֆություն (գերմ.՝ Burggrafschaft Nürnberg), միջնադարյան պետություն Սրբազան Հռոմեական կայսրության տարածքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյուրնբերգի բուրգգրաֆությունը սկիզբ է առնում 11-րդ դարում կառուցված ամրոցից, որը Հենրիխ III թագավորը հիմնել է Պեգնից գետի ափին՝ ժայռի վրա, որպեսզի նվազեցնի Բամբերգի եպիսկոպոսության ազդեցությունը մոտակա տարածքների վրա։

Մոտ 1105 թվականին այդ ամրոցը, որպես ավատ տրվել է Ռաաբի կոմսերին, որոնք ծագում էին Ավստրիայից։ Որոշ ժամանակ անց նրանց տիրույթները սկսեցին կոչվել Նյուրնբերգյան բուրգգրաֆություն։ 1190 թվականին՝ չթողնելով ժառանգ իրենից հետո, մահանում է բուրգգրաֆ Կոնրադ II Ռաաբը։ Նյուրնբերգը ժառանգում է նրա փեսա Ֆրիդրիխը Ցոլլերնների տոհմից (Հոհենցոլերններ)։ Մոտ 1191 թվականին Հենրիխ VI թագավորը շնորհում է նրան բուրգգրաֆի (բուրգերի կոմսի) տիտղոս և որպես ավատ նվիրում նրան Նյուրնբերգի տարածքը։

Հատկանշական է, որ Նյուրնբերգ քաղաքը զարգացել է անկախ իշխող ամրոցից։ Այդ անկախությունը ընդլայնվել է բուրգգրաֆ Կոնրադ I-ի օրոք, երբ Ֆրիդրիխ II կայսրը 1219 թվականին շնորհել է քաղաքին ազատությունների մեծ հրովարտակը[1], դրանով քաղաքին տալով կայսրական քաղաքի տիտղոս։

Հոհենցոլերնները Նյուրնբերգի տարածքը կառավարել են մինչև 1427 թվականը, երբ Ֆրիդրիխ VI-ը վաճառել է ամրոցի սեփականության իրավունքը Նյուրնբերգի քաղաքային իշխանությանը։ Նյուրնբերգը, որպես ազատ կայսերական քաղաք, գոյություն է ունեցել մինչև Սրբազան Հռոմեական կայսրության վերացումը՝ 1806 թվականին։

Բուրգգրաֆների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգգրաֆ Հոհենցոլլերնների զինանշանը
Ռաաբ կոմսերի զինանշանը

1105-ից 1191-ը Նյուրնբերգի բուրգգրաֆությունը կառավարել են Ռաաբ տոհմի կոմսերը։

Կոնրադ II-ի մահից հետո, որը մահացել է առանց արական սեռի ներկայացուցչի, բուրգգրաֆությունը անցել է Ցոլլերն կոմսերին (հետագայում Հոհենցոլերններ) Ֆրիդրիխ I Ցոլերն-ի և Կոնրադ II-ի դստեր՝ Սոֆիա Ռաաբի ամուսնության շնորհիվ։

Բուրգգրաֆներ
Ռաաբ տոհմից
Կառավարման սկիզբը Կառավարման ավարտը կյանքի տարիները Ծանոթագրություններ
Գոթֆրիդ II Ռաաբ 1105 1137 մահ. մոտ 1137
Կոնրադ I Ռաաբ 1137 1143 մահ. մոտ 1143
Գոթֆրիդ III Ռաաբ 1143 1160 մահ. մոտ 1160
Կոնրադ II Ռաաբ 1160 1191 ծն. մոտ 1125/30; մահ. մոտ 1191 առանց արական սեռի ժառանգի
Բուրգգրաֆներ
Հոհենցոլերնների տոհմից
Կառավարման սկիզբը Կառավարման ավարտը Կյանքի տարիները Ծանոթագրություններ
Ֆրիդրիխ I 1192 1200 1139-1200
Ֆրիդրիխ II 1204 1218 1188-1255
Կոնրադ I 1218 1261 մոտ 1186 - մոտ 1261
Ֆրիդրիխ III 1261 1297 մոտ 1220 - 1297
Հովհաննես I 1297 1300 մոտ 1279 - 1300
Ֆրիդրիխ IV 1300 1332 1287-1332
Հովհաննես II 1332 1357 1309-1357
Ֆրիդրիխ V 1357 1397 1333-1398
Հովհաննես III 1397 1420 1369-1420 Ֆրիդրիխ V-ի որդին,
մահացել է առանց արական սեռի ժառանգի
Ֆրիդրիխ VI 1397 1427 1371-1440 Ֆրիդրիխ V-ի որդին

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sigmund Benker, Andreas Kraus (Hrsg.)։ Geschichte Frankens bis zum Ausgang des 18. Jahrhunderts. Begründet von Max Spindler. 3. Auflage. Beck, München 1997. ISBN 3-406-39451-5
  • Max Spindler, Gertrud Diepolder: Bayerischer Geschichtsatlas. Bayerischer Schulbuch-Verlag, München 1969
  • Gerhard Taddey: Lexikon der deutschen Geschichte. 3. Auflage. Kröner, Stuttgart 1998. ISBN 3-520-81303-3
  • Markus Twellenkamp: Die Burggrafen von Nürnberg und das deutsche Königtum (1273—1417). (= Nürnberger Werkstücke zur Stadt- und Landgeschichte; Band 54). Korn und Berg, Nürnberg 1994. ISBN 3-87432-129-0 (zugl. Dissertation, Universität Bonn 1993)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]