Բրուգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բրուգ
շվեյց. գերմ.՝ Brugg
Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես6,38 կմ², 6,36 կմ²
ԲԾՄ352 մետր
Պաշտոնական լեզուգերմաներենի շվեյցարական տարբերակ
Բնակչություն11 177 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Հեռախոսային կոդ056
Փոստային դասիչ5200
Ավտոմոբիլային կոդAG
Պաշտոնական կայքstadt-brugg.ch(գերմ.)
Բրուգ (Շվեյցարիա)##
Բրուգ (Շվեյցարիա)

Բրուգ (գերմ.՝ Brugg), քաղաք Շվեյցարիայում, շրջանային կենտրոն, գտնվում է Արգաուի կանտոնում։

Մտնում է Բրուգի շրջանի կազմի մեջ։ Բնակչության թիվը կազմում է 12 738 մարդ (2020 թվականի դեկտեմբերի 31–ին)։ Պաշտոնական կոդ՝ 4095։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուգը գտնվում է ծովի մակարդակից 345 մ բարձության վրա Արաու քաղաքից 19 կմ հյուսիս-արևելք, Աարե գետի գեղատեսիլ և բերրի վայրերում, որի բնակիչները զբաղվում էին պատմական խաղողի այգիների մշակմամբ և առևտրով, այստեղով հոսող Աարե գետի քարքարոտ ու նեղ հունի վրա կառուցված է քարե կամուրջ։ Քաղաքում կա եկեղեցի, սրբագործված է դեռ 1504 թվականին, քաղաքապետարանի հին շենքը, Ցածր դպրոցը, մի քանի գործարաններ։ Կոմունայի Արևելյան սահմանն անցնում է Աարե գետով, որի մեջ թափվում են Ռոյսը և Լիմմատը։ Շինցնախ–Բադում, որը մտնում է Բրուգգ կոմունայի կազմի մեջ, գտնվում են ծծմբային լոգարաններ[2]։

Բրուգգան ներառում է նախկինում անկախ կոմունաներ՝

  • 1970 թվականից Լաուֆոր,
  • 2010 թվականից Ումիկեն,
  • 2020 թվականից Շինցնախ–Բադում։

Բրուգում ծնվել է հայտնի շվեյցարիացի բժիշկ, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ Հովհաննես Գեորգ Ռիտեր ֆոն Զիմերմանը[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018FSO, 2019.
  2. «Бругг». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Официальный сайт Российской Академии Наук Циммерман Иоганн Георг.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրուգ» հոդվածին։