Jump to content

Պատրիկ Գեդդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիկ Գեդդես
Ծնվել էհոկտեմբերի 2, 1854(1854-10-02)[1][2][3][…]
Բալլատեր, Գլենմյուքը, Տուլիչը և Գլենգայրը, Աբերդինշիր, Աբերդինշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 17, 1932(1932-04-17)[1][2][3][…] (77 տարեկան)
Մոնպելիե[4]
Բնակության վայր(եր)Շոտլանդիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Ֆրանսիա
ՈւղղությունՇոտլանդական Վերածնունդ
Մասնագիտությունքաղաքաշինարար, սոցիոլոգ, բնապահպանագետ, բուսաբան, գիտական պատկերազարդող, փիլիսոփա, կենսաբան, աշխարհագրագետ և կահույքի դիզայներ
Հաստատություն(ներ)Դանդի համալսարան, Էդինբուրգի համալսարան և Սենթ Էնդրյու համալսարան
Գործունեության ոլորտկենսաբանություն
ԱնդամակցությունԷդինբուրգի թագավորական ընկերություն
Ալմա մատերԼեռնային արքայական դպրոց, Լոնդոնի կայսերական քոլեջ և Պերթի ակադեմիա
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5] և գերմաներեն[6]
Ազդվել էԹոմաս Հեքսլի
Պարգևներ
Ասպետ-բակալավր
Ամուսին(ներ)Anna Geddes?
Երեխա(ներ)Արթուր Գեդդես և Norah Geddes?[7]
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Geddes
 Patrick Geddes Վիքիպահեստում

Պատրիկ Գեդդես (անգլ. Patrick Geddes, հոկտեմբերի 2, 1854(1854-10-02)[1][2][3][…], Բալլատեր, Գլենմյուքը, Տուլիչը և Գլենգայրը, Աբերդինշիր, Աբերդինշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 17, 1932(1932-04-17)[1][2][3][…], Մոնպելիե[4]), շոտլանդացի կենսաբան, սոցիոլոգ և քաղաքաշինարար:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շոտլանդիայում, որոշ ժամանակ ապրել է Ավստրալիայում։ Սովորել է Էդինբուրգում, Լոնդոնում և Փարիզում։ Լոնդոնում լսել է Թոմաս Հեքսլիի դասախոսությունները։ 1880-ականների վերջին հայտնի է դարձել որպես սեքսոլոգիայի պիոներներից մեկը («Գենդերային էվոլյուցիա» գրքի շնորհիվ) և հանդիսացել է Էդինբուրգի «Դիտարան» թանգարանի կազմակերպիչը։ 1892 թվականին հիմնադրել է սոցիոլոգիական լաբորատորիա։ Նամակագրական կապ է ունեցել բազմաթիվ հայտնի մտածողների, այդ թվում, Պյոտր Կրոպոտկինի հետ։ Գեդդեսի բազմաթիվ սոցիոլոգիական աշխատանքներ մինչ օրս արդիական են, մասնավորապես, դրանք մեծ ազդեցություն են ունեցել Լ.Մամֆորդի փիլիսոփայության վրա։

Սոցիոլոգիայի միջոցով Գեդդեսը հասնում է քաղաքաշինությանը՝ տեսնելով սերտ կապ սոցիալական գործընթացների և ուրբանիզացիայի միջև։ Նա ներկայացնում է շրջապատման գաղափարը՝ մոտենում է թաղամասի պլանավորման, լանդշաֆտային ճարտարապետության և գլոբալ քաղաքի խնդիրներին։ 1911 թվականին Գեդդեսը ստեղծեց «Քաղաքաշինություն» ցուցահանդեսը, իսկ 1919 թվականից աշխատել է Հնդկաստանում, մասնակցել Երուսաղեմի, Թել Ավիվի և Մումբայի գլխավոր հատակագծերի ստեղծման պրոցեսին[8]։

Թել Ավիվի առաջին գլխավոր հատակագիծը։ Նախագծված է Պատրիկ Գեդեսի կողմից 1925 թվականին։

Գեդդեսը շրջակա միջավայրի ակտիվ ջատագով է եղել և համարվում է կանաչ շարժման նախահայրերից մեկը։

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գենդերային էվոլյուցիան (1889, համահեղինակությամբ)։
  • Քաղաքի զարգացումը (1904)։
  • Քաղաքները զարգացման մեջ (1915).
  • Սըր Ջագդիշ Բոշի կյանքն ու աշխատությունները (1920)։
  • Կենսաբանություն (1925, համահեղինակությամբ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Շոտլանդացի ճարտարապետների բառարան
  4. 4,0 4,1 4,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. CONOR.Sl
  7. https://www.vam.ac.uk/dundee/articles/scottish-design-icons-norah-geddes
  8. Леонова Ю. В. «Внутренние сады» Тель-Авива: реализация урбанистической утопии Патрика Геддеса // Актуальные проблемы теории и истории искусства: сб. науч. статей. Вып. 8. / Под ред. С. В. Мальцевой, Е. Ю. Станюкович-Денисовой, А. В. Захаровой. — СПб.: Изд-во СПбГУ, 2018. — С. 485—494. ISSN 2312—2129.
1909 թվականին Գեդդեսի կողմից մշակված ծրագրի մի հատվածը:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]