Ուիլյամ Հենրի Ֆոքս Տալբոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Հենրի Ֆոքս Տալբոտ
անգլ.՝ William Henry Fox Talbot
Ծնվել էփետրվարի 11, 1800(1800-02-11)[1][2][3][…]
Դորսետ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 17, 1877(1877-09-17)[1][2][3][…] (77 տարեկան)
Լեյկոք, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն
Բնակության վայր(եր)Lacock Abbey?
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մասնագիտությունգյուտարար, լուսանկարիչ, մարդաբան, քաղաքական գործիչ, գյուտարար, քիմիկոս, մաթեմատիկոս, ասորագետ, հնագետ, world traveler և բուսաբան
Գործունեության ոլորտփորձարարական ֆիզիկա, stereoscopic photography?, փիլիսոփայություն[5], Եգիպտագիտություն[5], մաթեմատիկա[5], ֆիզիկա[5], լուսանկարչություն[5] և արևելագիտություն[5]
Պաշտոն(ներ)Միացյալ Թագավորության 11-րդ խորհրդարանի անդամ և High Sheriff of Wiltshire?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն
Ալմա մատերՀերոու դպրոց և Թրինիթի քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][6]
Պարգևներ
Ամուսին(ներ)Constance Fox Talbot?[8]
Երեխա(ներ)Charles Henry Talbot?[9], Ella Talbot?[9], Rosamond Constance Talbot?[9] և Matilda Caroline Talbot?[9]
ՀայրWilliam Davenport Talbot?[9][8]
ՄայրElizabeth Theresa Fox- Strangways?[8]
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Fox Talbot
 Henry Fox Talbot Վիքիպահեստում

Ուիլյամ Հենրի Ֆոքս Տալբոտ (անգլ.՝ William Henry Fox Talbot, փետրվարի 11, 1800(1800-02-11)[1][2][3][…], Դորսետ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - սեպտեմբերի 17, 1877(1877-09-17)[1][2][3][…], Լեյկոք, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆիզիկոս, քիմիկոս, լուսանկարչության գյուտարարներից մեկը։ Հնարել է կալոտիպը, որն առաջին անգամ հնարավորություն է ընձեռել կրկնօրինակել լուսանկարները լուսազգայուն նյութի վրա նախ ստանալով նեգատիվը, ապա անսահմանափակ թվով պոզիտիվ օրինակներ[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Հենրի Ֆոքս Տալբոտը ծնվել է 1800 թվականին Լեքոկում (Ուիլթշիր)։ 1835 թվականին ստացել է առաջին նեգատիվը որպես պատկերի կրող օգտագործելով արծաթե նիտրատով և աղի լուծույթով ներծծված թուղթ։ Նա 8 սանտիմետր չափով օպտիկական տեսախցիկով ներսից լուսանկարել է իր գրադարանի պատուհանը։

The Pencil of Nature գրքի կազմը

1838 թվականին Լոնդոնի թագավորական ընկերությունը գիտնականին պարգևատրել է իր բարձրագույն պարգևներից մեկով` թագավորական մեդալով[11]։

1840 թվականին հայտնաբերել է թղթի նեգատիվից աղի թղթի վրա պոզիտիվ պատճեն ստեղծելու ձևը, որից հետո կարելի է ստեղծել հաջորդական օրինակներ։ Այս տեխնոլոգիան համատեղել է բարձր որակը և պատկերները պատճենելու հնարավորությունը (պոզիտիվները տպագրվել են անալոգիական թղթի վրա)։ Տալբոտն այս տեխնոլոգիան անվանել է «կալոտիպի», և ոչ պաշտոնական կերպով այն գյուտարարի անունով «տալբոտիպեյ» են անվանել։ Նրա մեթոդը իրականում ստեղծել է ժամանակակից լուսանկարը, քանի որ դագերոտիպիայից առաջ օգտագործված լուսանկարը թույլ է տալիս ստանալ պոզիտիվ պատկեր մեկ օրինակով[12]։

1841 թվականին Տալբոտը գրանցեց լուսանկարները բացասական-դրական ձևով ստեղծելու արտոնագիրը։ Լուսանկարելու համար նա օգտագործում է յոդ-արծաթե թուղթ` օգտագործելով նաև արծաթի նիտրատ։ Սևեռակումը կատարվում է նատրիումի թիոսուլֆատի միջոցով։ Ստացված նեգատիվը իջեցվում է մոմով լցված տարողության մեջ, որը նկարը դարձնում է թափանցիկ։ Դրանից հետո նա թափանցիկ նեգատիվը տեղադրում է նկարի մաքուր յոդաարծաթային թղթի վրա, լուսակայում է ստանում պոզիտիվ պատճենի երևակումից և սևեռակումից հետո։

1844 թվականին Տալբոտը հրապարակում է «The Pencil of Nature» առաջին գիրքը նկարազարդումներով` օգտագործելով ձեռքով սոսնձված կալոտիպեր։

Նաև բացահայտում է պարբերական ցանցի պատկերման ինքնավերարտադրության Տալբոտի էֆեկտը։

«Philosophical Magazine» ամսագրում 1836 թվականին հրապարակված հոդվածում նա նկարագրում է փորձերը, որտեղ բացահայտում է գույների և դիֆրակցիոն ցանցի պարբերական փոփոխությունները դիտարկման համար` օգտագործելով ֆոկուսավորող ոսպնյակի տեղաշարժը։ Նրա աշխատանքներում չկան ոչ քանակական չափումները, ոչ էլ դիտարկման բացատրության փորձերը։ Նրա ամենամտերիմ ընկերներից և աշխատակիցներից են եղել Նիկոլաս Հեննեմանը և Անտուան Կլոդեն։ Տալբոտին նախկինում վերագրվող որոշ լուսանկարներ ներկայումս պատկանում են Կլոդեին։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Տալբոտի անունով խառնարան է կոչել Լուսնի տեսանելի հատվածում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 William Henri Fox Talbot (նիդերլ.)
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. CONOR.Sl
  7. https://royalsociety.org/grants-schemes-awards/awards/rumford-medal/
  8. 8,0 8,1 8,2 Kindred Britain
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Lundy D. R. The Peerage
  10. Краткий справочник фотолюбителя, 1985, էջ 9
  11. Royal Medal (անգլ.).
  12. Алексей Добротворский. «Тальботипия». История фотографии (ռուսերեն). «Фотодром». Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Н. Д. Панфилов, А. А. Фомин. Немного истории // Краткий справочник фотолюбителя / Н. Н. Жердецкая. - М.: «Искусство», 1985. - С. 5-13. - 367 с. - 100 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Հենրի Ֆոքս Տալբոտ» հոդվածին։