Անտուան Կլոդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտուան Կլոդե
ֆր.՝ Antoine Claudet
AntoineClaudet.png
Ծնվել էօգոստոսի 12, 1797(1797-08-12)[1]
ԾննդավայրԼիոն, Ֆրանսիա
Մահացել էդեկտեմբերի 27, 1867(1867-12-27)[2][1] (70 տարեկանում)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն
ԵրեխաներHenry Claudet
Antoine Claudet Վիքիպահեստում

Ժան Ֆրանսուա Անտուան Կլոդե (անգլ.՝ Jean Francois Antoine Claudet, օգոստոսի 12, 1797(1797-08-12)[1], Լիոն, Ֆրանսիա - դեկտեմբերի 27, 1867(1867-12-27)[2][1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]), լուսանկարչության ռահվիրա, առաջին առևտրային լուսանկարիչներից մեկը Մեծ Բրիտանիայում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտուան Կլոդեն ծնվել է Ֆրանսիայում՝ Լիոնում[4] (այլ տվյալներով` Château de Rosay[5]), 1797 թվականի օգոստոսի 12-ին (այլ տվյալներով` 1798 թվականին[6]): Անտուան Ֆրանսուա Ժան Կլոդեն եղել է մեծահարուստ բուրժուական ընտանիքի վեց երեխաներից երկրորդը: 1807 թվականին` հոր մահից հետո, տան գլխավորը մնաց մայրը, որը երբեմն օգնություն էր ստանում հարազատներից: Անտուան Կլոդեն ստացել է առևտրական և դասական կրթություն: Քեռի Կլոդի խնդրանքով 1818 թվականին տեղափոխվում է Փարիզ, որպեսզի աշխատի նրա բանկում, սակայն հրապուրվում է ապակու արտադրությամբ: Ժյուլի Բուրդելենի (ֆր. Julie Bourdelain, նա մահացել է 1881 թվականին, Կլոդեի հետ ամուսնությունից ունեցել է երկու որդի) հետ ամուսնանալուց հետո սկսել է աշխատել Փարիզում տեղակայված Ponces Grimblot արվեստանոցում[7], որպես կառավարչի տեղակալ (այլ տվյալներով` Փարիզի մերձակայքում գտնվող Շուազի-լե-Ռուա ապակու գործարանում):

Կլոդեն փոխադրվում է Լոնդոն 1827 թվականին (կամ 1829[5]): 1829 թվականին նա այստեղ բացում և ղեկավարում է իր ֆրանսիական ընկերության ներկայացուցչությունը (այն գտնվում էր Հոլբորնում): 1833 թվականին Կլոդեն հայտնագործում է ապակե գլանների կտրման մեքենան: Դրա օգտագործումն այնպիսի նշանակալի առևտրական և գեղարվեստական արդյունք է տալիս, որ 1853 թվականին արքայազն Ալբերտն այդ հայտնագործության համար նրան հանձնում է Արվեստի թագավորական ընկերության մեդալ: 1837 թվականին նա գործընկերային հարաբերության մեջ է մտնում ոմն Ջորջ Խոութոնի հետ: Չնայած նա երբեք չհրաժարվեց ֆրանսիական քաղաքացիությունից, Լոնդոնն այդ ժամանակվանից դարձավ նրա հիմնական բնակության վայրը, նրա մնացած ողջ կյանքի ընթացքում[5]:

Կլոդեն հետաքրքրվեց դագերոտիպությամբ և ուղևորվեց Փարիզ, որպեսզի սովորեր այն հենց Լուի-Ժակ Դագերից: Չնայած դագերոտիպի արտոնագիրը գնվել էր ֆրանսիական կառավարության կողմից, որպեսզի այն օգտագործման համար ազատ լիներ, Դագերը մինչ այդ այն ձևակերպել էր իր անվամբ, Մեծ Բրիտանիայում: Կլոդեն ձեռք էր բերել միայն անհատական թույլտվություն, դագերոտիպի առևտրական նպատակով օգտագործման համար և հետո զղջացել էր, որ արտոնագիր ձեռք չէր բերել: Նա գնեց նաև Դագերի վաղ շրջանի աշակերտների աշխատանքները և դրանք սկսեց անմիջապես վաճառել Լոնդոնում գտնվող իր ապակու խանութի միջոցով: Անգլիա վերադառնալուց հետո Կլոդեն փորձեց արագացնել դագերոտիպի ստեղծման գործընթացը, որը նպաստեց կարմիր լույսի օգտագործման սեփական արտոնագրի ստացմանը: 1841 թվականի հունիսին Կլոդեն բացում է Adelaide Gallery ստուդիան[8] սուրբ Մարտինի եկեղեցու մոտակայքում[6], որը նրա մոտ արթնացնում է մասնագիտական մրցակցություն Ռիչարդ Բիրդի հետ (նա ստեղծել էր ֆոտոդիմանկարներ, օգտագործելով ամերիկյան անդրադարձնող խցիկներ): Երբ Բիրդը ձեռք է բերում դագերոտիպի լիակատար բրիտանական արտոնագիր, փորձում է չեղարկել Կլոդի արտոնագիրը: Կլոդեն վերջին հաշվով շահում է Բիրդի նկատմամբ սկսած երկարատև դատական գործընթացը: Հանրության շրջանում Կլոդի ստուդիան ավելի շատ մասսայականություն էր վայելում, քան իր մրցակցի ստուդիան[7]:

Անտուան Կլոդե, Չարլ Ուիսթոնը և նրա ընտանիքը, ստերեոդագերոտիպ, մինչև 1867 թվական

1841 թվականի սկզբում Թագավորական ընկերության և Académie des Sciences-ի նստաշրջանում նա տեղեկացրեց , որ հայտնագործություն է կատարել, քլորի և բրոմի օգտագործումը կարող է արագացնել դագերատպության գործընթացը: Կլոդեն առանց արտոնագրային սահմանափակումների գործընթացը դարձրեց մատչելի բոլորի համար: Նա արտոնագրեց կարմիր լույսը մութ սենյակում օգտագործելու գաղափարը, և առաջին անգամ օգտագործվում է արհեստական լույսը նկարահանումների ժամանակ, նկարիչների կողմից դեկորացիայի ֆոնի ձևավորման նպատակով: 1842 թվականին նա առաջինը կատարեց ստերեոդագերատպություն հայտնի ֆիզիկոս Չարլզ Ուինստոնի համար: Նրա Լոնդոնի տեսարանները վերևից դագերոտիպների շարքը, 1843 թվականի սկզբներին The Illustrated London News-ի համար Լոնդոնի համայնապատկերի ստեղծման հիմք հանդիսացավ[5]:

Լուսանկարներում Անտուան Կլոդեի բնատիպարներն ավելի բնական տեսք ունեին, քան 19-րդ դարի կեսերին մյուս դագերոտիպիստների մոտ աշխատած բնատիպարները: 1842 թվականին նա հրապուրվեց ստերեոսկոպիկ լուսանկարչությամբ, որը դարձավ նրա հիմնական զբաղմունքը հետագա տասնամյակում: Կլոդեն սկսեց կիրառել Ուիլյամ Հենրի Ֆոքս Տալբոտի կողմից մշակված կալոտիպության գործընթացը, որը նրան հնարավորություն տվեց նեգատիվների հիման վրա ավելի շատ լուսանկարներ թողարկել: Այդ ժամանակահատվածում նա փորձարկեց նաև խոնավ կոլլոիդային պրոցեսը: Նրա ասիստենտը եղել է ճանաչված հոլանդացի լուսանկարիչ Նիկոլաս Հեննեմանը (գերմ.՝ Nicolaas Henneman), որը երկար տարիներ աշխատել էր Տալբոտի հետ[9]: Սակայն նա եղել է վերջին լոնդոնյան լուսանկարիչը, որը շարունակում էր առաջարկել դագերոտիպ-լուսանկարներ[5]:

Կլոդեի ստուդիայի այցելուներից մեկը գրել է`

Aquote1.png Ինձ նստեցրին … արևի վառ լույսերի տակ… էքսպոզիցիան տևեց շուրջ մեկ րոպե … ինձ ստիպեցին նայել, առանց թարթելու, մինչև աչքերիցս արցունքներ դուրս ցայտեցին : Լուսանկարը, իհարկե , նման էր ծաղրանկարի … Ես վճարեցի մեկ գինեա… Պատկերը արագ խամրեց:
- Անդրեյ Վիսոկով: 12 օգոստոսի 1797 թվականին ծնվեց նշանավոր լուսանկարիչ Ժան Ֆրանսուա Անտուան Կլոդեն
Aquote2.png


1847 թվականին Կլոդեն Ռիջենթս-պարկի Կոլիզեում ստեղծեց ստուդիա: Բեմական դագերատպության 1851 թվականի ցուցահանդեսում հաջող ցուցադրությունից հետո նա ստեղծեց «Լուսանկարների տաճար» Ռիջենթ-սթրիթ 107-ում (շինությունը կառուցել էր Պառլամենտի ճարտարապետ Չարլզ Բերրին, որն աշխատում էր վիկտորիանական էկլետիկայի ոճով, և Մեծ Բրիտանիայում ճանաչված էր որպես իտալական ճարտարապետության ավանդույթների ներդրող (քաղաքամերձ բնակարանների, այգետնակների և հասարակական շինությունների նախագծման մեջ օգտագործել է Վերածննդի դարաշրջանի պալատական ոճը)[10]: Կլոդեն առաջինը ձեռնամուխ եղավ լուսանկարչության երիտասարդ արվեստի պատմության ստեղծմանը և ուսումնասիրությանը, Արվեստի Թագավորական ընկերության համար 1847 թվականին ստեղծելով «Լուսանկարչության առաջընթացը» աշխատությունը[5]:

1851 թվականին Վիկտորյա թագուհին, տեսնելով Կլոդեի լուսանկարները, նրան երկու տարի անց նշանակում է թագավորական լուսանկարիչ: 1853 թվականին, նա ընտրվում է Արվեստի Թագավորական ընկերության անդամ[7]: Նա կանոնավորապես մասնակցում էր Գիտության զարգացման Բրիտանական ընկերության նստաշրջաններին[5]: Նա պարգևներ է ստացել Վիկտորյա թագուհուց և Նապոլեոն III-ից լուսանկարչության բնագավառում ունեցած նվաճումների համար[6]: Կլոդեին են պատկանում այդ բնագավառի 40-ից ավելի գիտական ուսումնասիրություններ: 1853 թվականի մարտին, նա ստանում է գրպանի ծալովի ծավալադիտակի արտոնագիր, իսկ երկու տարի անց նա ստանում է մեկ այլ արտոնագիր մեծ ստերեոսկոպի համար, որը հաշվարկված էր ավելի քան 100 սլայդի համար: Կլոդեին որոշիչ դեր է վերագրվում կինոֆիլմերի պրոեկցիոն էկրանի գաղափարի ստեղծման հարցում[7]: Նրա որդի Հենրին աստիճանաբար իր վրա է վերցնում հոր բիզնեսը, բայց Անտուան Կլոդեն առաջվա պես ակտիվորեն փորձարարություններ էր իրականացնում և աշխատանքներ հրապարակում լուսանկարչության բնագավառում[5]:

Հանրակառքից իջնելիս ստացած ծանր վնասվածքը նրա առողջությանը զգալի հարված հասցրեց, որից հետո էլ 1867 թվականի դեկտեմբերի 27-ին նա մահացավ Ռիջենթս-պարկի Գլոստեր Ռոուդ 21-ում գտնվող իր տանը: Լուսանկարչի որդին Հենրի Կլոդեն սկսեց նյութեր հավաքել հոր կենսագրության համար: Դրանք պահվում էին Կլոդեի լուսանկարչության տաճարում: Նրա մահից մեկ ամիս էլ չանցած 1868 թվականի հունվարի 23-ին Լուսանկարչության տաճարում հրդեհ բռնկվեց և շենքն ամբողջովին ավերվեց, որն էլ անդառնալի կորուստ դարձավ վաղ շրջանի լուսանկարչության պատմաբանների համար: Ոչնչացվեց ավելի քան 20000 փորագրություններ, նեգատիվներ և դագերոտիպեր[5]: Կլոդեի որոշ դագերոտիպեր պահպանվել են և ցուցադրվում են թանգարաններում, ներառյալ Շոտլանդիայի ազգային պատկերասրահը և Փոլ Գեթիի թանգարանը[7]: Ազգային դիմանկարային պատկերասրահում պահվում են նրա քսանից ավելի լուսանկարներ (42 պահպանվածներից և լուսանկարչի ստեղծագործության հետ համապատասխանողներից)[6][11]:

Շախմատիստների պատկերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտուան Կլոդե (?): Շախմատիստներ, 1843 և 1847 թթ. ընթացքում

Հայտնի են Անտուան Կլոդեի հետ կապված տաս և ավելի խաղացող շախմատիստների լուսանկարներ, որոնք վերաբերվում են 19-րդ դարի 40-ական թվականներին, որոնցից երկու առավել հայտնիները մտնում են Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուների մեջ: Երկու լուսանկարներն էլ արված են նույն տեղում և նույն վայրում (խաղընկերները երկրորդ լուսանկարում տեղափոխվել են, բայց խաղատախտակի վրա դրությունը չի փոխվել): Նրանց մի մասի վրա արտացոլված են լուսանկարիչ Անտուան Կլոդեն և հավանաբար Տալբոտի և Կլոդեի օգնականը, Հեննեմանը: Հենց վերջինս էլ առաջին անգամ հրապարակել է այս լուսանկարների որոշ մասը: «Շախմատ խաղացողները» լուսանկարների այս շարքը վերագրվում է Տալբոտի ընկերական շրջապատի արվեստի պատմաբան, ժամանակակից լուսանկարիչներին: Առավել հավաստի հատկանիշների և անձանց թվում են Ֆոքս Տալբոտը, Կլոդեն և Նիկոլաս Հեննեմանը: Այդ լուսանկարների մի մասը ունեն դրոշմ կամ մակնշումներ, որոնք վկայում են, որ դրանք վաճառքի են ներկայացվել Հեննիմանի կողմից Լոնդոնում 1847-1851 թվականների ընթացքում, երեք շիլինգով: Դրանց նեգատիվներից ոչ մեկը, որքան հայտնի է չեն պահպանվել: Այդ երկու լուսանկարների բազմաթիվ արտատպություններում չկան հեղինակի ստորագրությունը հավաստող փաստեր[12]:

Ներկայումս Մետրոպոլիտենի գիտաշխատողներն այդ երկու լուսանկարների կոմպոզիցիան վերագրում են Կլոդեի հավաքածուին, թեև ընդունում են, որ լուսանկարներում ինքն է կեցվածք ընդունել (երկու դեպքում էլ լուսանկարներում նա առանց գլխարկի է պատկերված)[13]: Նրանք չեն համարձակվում հաստատել, թե ով է շախմատային խաղում նրա հակառակորդը, ենթադրում են, որ հեղինակը կարող է լինել նաև Հեննեմանը, թեև ավելի փոքր հավանականությամբ: Հավանաբար, որպես Կլոդեի հակառակորդ հանդես է գալիս տեր հայր Կալվերտ Ռիչարդ Ջոնսը, ուելսցի հողատիրոջ որդին, մաթեմատիկոս, նախկին ծովանկարիչ, լուսանկարիչ դագերոտիպիստ, զբաղվել է նաև կալոտպությամբ[14][15]:

Չիկագոյի արվեստի ինստիտուտի կայքը այդ լուսանկարները վերագրում է Տալբոտին: Շաաֆի վերջին ուսումնասիրությունները հաստատում են, որ լուսանկարները հավանաբար կատարվել են Կլոդեի արվեստանոցում, որը որոշ ժամանակ եղել է Հեննեմանի սեփականությունը, այնուհետև պարտքի դիմաց անցել է Տալբոտին: Լուսանկարի չափերը համընկնում են Կլոդեի կողմից օգտագործվող կալոտիպերի չափերին[16]: Նրա արվեստանոցային հայտնի դիմանկարները հաճախ արտացոլում են ցուցադրանքը և դրանց տարրերը, այլ ոչ թե կտորների հասարակ ծալազարդը, որ երևում է շախմատիստների լուսանկարում: Շաաֆը համարում էր, որ այդ լուսանկարները Լոնդոնի Adelaide Gallery արվեստանոցում կամ էլ King William Street 18 հասցեում գտնվող արվեստանոցում չեն ստեղծվել, որը Կլոդեն բացել էր 1843 թվականին, այլ կատարվել են Ռիջենթս-պարկ Կոլիզեի արվեստանոցում, չնայած հետազոտողը ենթադրում է, որ դրանց հեղինակը կարող է լինել այլ լուսանկարիչ: Մի ամբողջ շարք լուսանկարներում պատկերված է Նիկոլաս Հեննեմանը: Այնուամենայնիվ, Շաաֆը գտնում էր, որ ենթադրյալ հեղինակը չի կարող Հեննեմանը լինել, որը քաջածանոթ լինելով լուսանկարչության տեխնիկական կողմին, բավարար չափով չէր տիրապետում նրա գեղագիտական կողմին[12]:

Լուսանկարի գեղանկարչական կառուցվածքը չափազանց պարզ է, լուսավորությունը ստեղծում է դրամատիկ միջավայր, դեմքի արտահայտությունը լիովին արժանահավատ է, չնայած բեմադրական բնույթին: Առկա են կենդանի և բնօրինակ դիմանկարներ, որոնք նման են Դեյվիդ Օկտավիուս Հիլի և Ռոբերտ Ադամսոնի լավագույն ինքնաբերական դիմանկարներին[12]:

Տալբոտին դասում են նրանց թվին, որոնք ավանդաբար կապված են նրա ստեղծագործության հետ: Հնարավոր է սակայն որ այդ լուսանկարների մի մասը ստեղծվել են Տալբոտի մահից հետո 1867 թվականին (այդ մասին է վկայում յուրահատուկ լուսանկարչական թուղթը), մինչև որ միսս Տալբոտը 1930 թվականին այն դարձրեց լայն մասսաների սեփականությունը[12]:

Տակբոտը շախմատ էր խաղում նամակագրությամբ, որի մասին հաճախ հիշատակում էր իր նամակներում, բայց ոչինչ չի կապում նրան այդ լուսանկարների հետ: Դրանցից առավել հները ստեղծվել են 1841 թվականի սեպտեմբերին (հետագայում այդ օրը կտրվել էր լուսանկարի վրայից), և այժմ թվագրվում է 1842 թվականի ապրիլի 7-ով և հուլիսով: Լուսանկարչության պատմության հին աշխատանքներում, Մետրոպոլիտենի հավաքածուի աշխատանքները թվագրվում են նույնիսկ 1940 թվականով[17]: Խորհրդային շախմատային ամսագրում այդ լուսանկարներից մեկի տակ նշված էր «Աշխարհում առաջին շախմատային լուսանկարը», ամսագիրն այն վերագրում է Տալբոտին և թվագրվում 1846 թվականով[18]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hannavy, John. Antoine Claudet // Encyclopedia of Nineteenth-Century Photography. - New York: Routledge / Taylor & Francis Group LLC, 2008. - Т. 1. - С. 302-304.
  • Schaaf, Larry J. The Puzzling Chess Players. William Henry Fox Talbot Catalogue Raisonné. A project to create the seminal catalogue of the works of photographic pioneer William Henry Fox Talbot (3rd June 2016). Проверено 29 января 2017.
  • Schaaf, Larry J. Claudet, Antoine François Jean (1797–1867), photographer and inventor. Oxford Dictionary of National Biography, Oxford University Press. Проверено 29 января 2017.
  • Antoine Claudet (1797-1867), Photographer and inventor. National Portrait Gallery, St Martin's Place, London. Проверено 29 января 2017.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 https://rkd.nl/explore/artists/259402
  4. Ward J. P., Batchen Geoffrey։ Claudet, Antoine (անգլերեն)։ doi:10.1093/gao/9781884446054.article.t018036 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Schaaf
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Antoine Claudet (1797-1867), Photographer and inventor»։ National Portrait Gallery, St Martin's Place, London։ Վերցված է 2017-01-29 )
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Hannavy, John Antoine Claudet // Encyclopedia of Nineteenth-Century Photography. — New York: Routledge / Taylor & Francis Group LLC), 2008. — Т. 1. — С. 302—304.
  8. «Claudet, Antoine François Jean (1797–1867) : The Oxford Companion to the Photograph - oi» (անգլերեն)։ doi:10.1093/acref/9780198662716.013.0310 
  9. Gill, Arthur T. Nicholas Henneman 1813—1893 // Нistory of Photography : Журнал. — 1980. — № 4. — С. 313-322.
  10. Сань, Жан Портреты на любой вкус // Новая история фотографии. — Андрей Наследников, 2008 isbn=978-5-90141-066-0. — Т. 1. — С. 106. — 335 с.
  11. «Claudet, Jean Francois Antoine»։ 2004-12-28։ Վերցված է 2018-02-04 
  12. 12,0 12,1 12,2 12,3 Raisonné
  13. «The Chess Players»։ The Metropolitan Museum of Art։ Վերցված է 2017-01-29 
  14. «Тальбот и бумажный негатив»։ Индустрия фотографий։ Վերցված է 2017-01-29 
  15. Собрание Дома Джорджа Истмена. История фотографии с 1839 года до наших дней. — М: Арт-родник, 2010. — С. 94—95. — 766 с. — ISBN 978-5-404-00156-3
  16. «William Henry Fox Talbot. English, 1800–1877. The Chess Players, c. 1843 / 1847»։ The Art Institute of Chicago։ Վերցված է 2017-01-29 
  17. Katzman, Mark։ «William Henry Fox Talbot, 1800—1877. Chess Players. 1840. Calotype. 7.1 cm x 8.3 cm.»։ Art of Photogravure։ Վերցված է 2017-01-29 
  18. Это любопытно // Шахматное обозрение - 64 : Журнал. — 1987. — № 17. — С. 14-15.