Jump to content

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2021

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2021
Իրադարձություն2020–21 UEFA Champions League?
Ամսաթիվմայիսի 29, 2021
ՄարզադաշտՊորտու
ՄրցավարԱնտոնիո Մատեու Լաոս

2021 թվականի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ (պորտ.՝ Final da Liga dos Campeões da UEFA de 2020–21, անգլ.՝ 2021 UEFA Champions League Final), 2020/21 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի, եվրոպական Չեմպիոնների գավաթի 66-րդ մրցաշրջանի և ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 29-րդ մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը։

Ֆուտբոլային հանդիպումը կայացել է 2021 թվականի մայիսի 29-ին Պորտուի «Դրագան» մարզադաշտում։ «Չելսի-ն» հիմնական ժամանակում հաղթել է նվազագույն հաշվով, միակ գոլը խփել է Կայ Հավերցը։ 2012-ին 11 մետրանոց հարվածաշարում տարած հաղթանակից հետո լոնդոնյան ակումբի համար սա Չեմպիոնների լիգայի երկրորդ տիտղոսն էր «Բավարիա»-յի նկատմամբ։

«Չելսի»-ն, որպես Չեմպիոնների լիգայի հաղթող, ՈւԵՖԱ-ի 2021 թվականի Սուպերգավաթի խաղում խաղալու է Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշարի հաղթողի հետ (որը դարձել է իսպանական «Վիլյառեալ»-ը), ինչպես նաև դառնալու է 2021 թվականի Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչը։

Այս աղյուսակում եզրափակիչները մինչ 1992 թվականն անցկացվում էին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի չեմպիոնների գավաթի, իսկ 1993 թվականից՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի դարաշրջանում:

Թիմ Նախորդ եզրափակիչները (հաղթանակները ընգծված են)
Անգլիա Անգլիա Մանչեսթեր Սիթի Չի մասնակցել
Անգլիա Անգլիա Չելսի 2 (2008, 2012)

Այս եզրափակիչը կլինի Չեմպիոնների լիգայի երրորդ ամբողջական անգլիական եզրափակիչը։ Առաջինը տեղի է ունեցել 2008 թվականին Մոսկվայում, երկրորդը՝ 2019 թվականին Մադրիդում։

Անցկացման վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական հայտեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին սկսվել է 2018 թվականի սեպտեմբերի 28-ին ֆուտբոլի կանանց Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերի անցկացման հայտերի ընդունումը։ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն, մինչև հոկտեմբերի 26-ը ֆուտբոլային ասոցիացիաները պետք է հետաքրքրություն հայտնեին իրենց երկրում եզրափակիչ խաղերի անցկացման հարցում, իսկ հայտային դոսյեն պետք է ուղարկվեր ՈՒԵՖԱ մինչև 2019 թվականի փետրվարի 15-ը։ 2018 թվականի նոյեմբերի 1-ին ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ երկու ասոցիացիաները հետաքրքրություն են հայտնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի անցկացման հարցում՝ ՈՒԵՖԱ-ին ուղարկելով հայտագրեր հետաքրքրության մասին[1]։ Եզրափակչի անցկացման վայրը գերմանական և ռուսական ասոցիացիաների կողմից առաջարկվել են «Ալյանց Արենա»-ն և «Գազպրոմ Արենա»-ն[1][2]։

Երկիր Մարզադաշտ Քաղաք Ծանոթագրություններ
Գերմանիա Գերմանիա «Ալյանց Արենա» Մյունխեն Ընդունել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2012 թվականի եզրափակիչը և 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները[3]
Ռուսաստան Ռուսաստան «Գազպրոմ Արենա» Սանկտ Պետերբուրգ Ընդունել է 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի և 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը[2][3]

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2021 թվականի եզրափակչի անցկացման վայրի որոշումը կայացվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Լյուբլյանայում ՈՒԵՖԱ-ի գործկոմի հանդիպման ժամանակ, որտեղ նաև հայտնի դարձան ՈՒԵՖԱ-ի 2022 և 2023 թվականների Չեմպիոնների լիգայի եզրափակիչների տերերը[3]։

Անցկացման վայրի փոփոխություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

COVID-19 համաճարակի պատճառով Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի եզրափակիչների տերերին առաջարկվել է մեկ տարով հետաձգել եզրափակիչների անցկացումը իրենց քաղաքներում։ Այդ կապակցությամբ 2020 թվականի հունիսի 17-ին ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2021 թվականի եզրափակիչը տեղի կունենա Ստամբուլում, որը պետք է անցկացներ եզրափակիչ հանդիպումը մեկ տարի շուտ[4]։ Այսպիսով, Սանկտ Պետերբուրգը ստացել է 2022 թվականին խաղ անցկացնելու իրավունք[5]։ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2021 թվականի եզրափակիչը երկրորդ անգամ պետք է կայանար «Օլիմպիական» մարզադաշտում։ Առաջին անգամ դա տեղի ունեցավ 2005 թվականին, երբ «Լիվերպուլ»հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Միլան»-ին և նվաճեց եվրոպական Չեմպիոններիգավաթի իր հինգերորդ գավաթը[6]։ Թուրքիայում ստեղծված բարդ համաճարակաբանական իրավիճակի պատճառով, որը բրիտանացիների համար տուն վերադառնալուն պես պարտադիր կարանտին էր պահանջում[7], այդ երկրի ֆուտբոլային ասոցիացիան խնդրեց փոխել եզրափակչի անցկացման վայրը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել գլխավոր խաղին երկու անգլիական ակումբների մասնակցության մասին[8]։ ՈՒԵՖԱ-ն դիտարկում էր եզրափակիչը Պորտուգալիա և Անգլիա տեղափոխելու տարբերակները։ Որպես տարբերակ դիտարկվել են Լոնդոնի «Ուեմբլի» և Պորտուի «Դրագան» մարզադաշտերը[9]։

Դրագան մարզադաշտը Պորտուում, որտեղ կայացել է եզրափակիչ հանդիպումը
Երկիր Մարզադաշտ Քաղաք Ծանոթագրություններ
Անգլիա Անգլիա «Ուեմբլի» Լոնդոն Ընդունել է ՈւԵՖԱ-ի 2011 և 2013 թվականների Չեմպիոնների լիգայի եզրափակիչներն[10] ու 2012 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակիչը[11]
Պորտուգալիա Պորտուգալիա «Դրագան» Պորտու Ընդունել է 2004 թվականի Եվրոպայի առաջնության խաղերը և 2019 թվականի Ազգերի լիգայի եզրափակիչը[12]

2021 թվականի մայիսի 13-ին ՈՒԵՖԱ-ն հայտարարեց Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման վայրի հերթական փոփոխության մասին։ Խաղը տեղափոխվել է Պորտուի «Դրագան» մարզադաշտ[13]։

Տոմսերի վաճառք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպմանը թույլատրվեց յուրաքանչյուր թիմից՝ «Չելսի»-ից և «Մանչեսթեր Սիթի»-ից վեց հազար երկրպագու մասնակցել եզրափակչին։ Բացի այդ, որոշ տոմսեր պետք է վաճառքի հանվեին մայիսի 24-ին[14]։ Ընդհանուր առմամբ, հանդիպման կարող էին այցելել մինչև 16 500 հանդիսական՝ մարզադաշտի տարողունակության մոտավորապես 33 տոկոսը։ Մարզադաշտ մտնելու համար պահանջվում էր ներկայացնել կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի արդյունքը, որն արվել է մայիսի 26-ից ոչ ուշ, կամ հակամարմինների Էքսպրես թեստը մայիսի 28-ից ոչ ուշ[15]։

Տոմսերը վաճառքի էին հանվել մայիսի 25-ի ցերեկը և վաճառվել մի քանի ժամվա ընթացքում[16]։ Ազատ վաճառքի հասած տոմսերի արժեքը բաժանվել է չորս կատեգորիայի։ Ամենաէժան տոմսն արժեր 70 եվրո, լավագույն տեղերի տոմսերը՝ 180, 450 և 600 եվրո[16]։

Չեմպիոնների լիգայի ակումբների պատմությունը և առկա հանդիպումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մանչեսթեր Սիթի»-ն նախկինում երբեք հանդես չի եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Ակումբի պատմության մեջ միակ եվրոպական գավաթը 1970 թվականի գավաթակիրների գավաթակիրն է։ Վերջին տասը մրցաշրջաններում ակումբը հինգ անգամ դարձել է Անգլիայի առաջնության հաղթող[17], սակայն եվրագավաթներում միայն մեկ անգամ է հասել կիսաեզրափակիչ և երեք անգամ հասել քառորդ եզրափակիչ[18][19]։

«Չելսի»-ն մինչև 2021 թվականը երկու անգամ խաղացել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերում։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2008 թվականին Մոսկվայում, որտեղ լոնդոնցիները հետխաղյա 11 մետրանոցներով զիջեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին։ Չորս տարի անց «Չելսի»-ն դարձյալ վերադարձավ եվրոպական մրցաշրջանի գլխավոր խաղ՝ հաղթելով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գործող չեմպիոն «Բարսելոնա»-ին և մրցեց «Բավարիա»-ի հետ։ Եզրափակիչը տեղի է ունեցել Մյունխենում՝ մրցակցի մարզադաշտում։ Հաղթողին ոչ հիմնական, ոչ լրացուցիչ ժամանակում պարզել չհաջողվեց, և խաղն անցավ 11 մետրանոցների շարքը, որտեղ ուժեղ գտնվեց անգլիական ակումբը՝ պատմության մեջ առաջին անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում[20]։ 2001 թվականից «Չելսի»-ն հինգ անգամ կանգ է առել կիսաեզրափակիչի փուլում (2003/04, 2004/05, 2006/07, 2008/09, 2013/14 մրցաշրջաններում) և երկու անգամ հաղթել է ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Երկրորդ մայրցամաքային մրցաշարում (2013 և 2019 թվականներին)[18][21]։

«Չելսի»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն երբեք չեն հանդիպել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հանդիպումներում։ Եվրագավաթային հանդիպումներում նրանք հանդիպել են մեկ անգամ՝ 1970/71 մրցաշրջանի Գավաթակիրների Գավաթի կիսաեզրափակիչում։ Երկու խաղերն էլ նվազագույն հաշվով հաղթել է լոնդոնյան ակումբը[22]։ Երկրի ներսում պաշտոնական հանդիպումներում ակումբները հանդիպել են 166 անգամ։ 68 խաղ հաղթել է «Չելսի»-ն, 58 խաղ՝ «Մանչեսթեր Սիթի»-ն և 40 խաղ ավարտվել է ոչ ոքի։ Անգլիայի առաջնության 2020/21 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթի»-ն հունվարին 3:1 հաշվով հաղթանակ տարավ «Սթեմֆորդ Բրիջ»-ում՝ խփելով բոլոր գոլերը առաջին խաղակեսում։ Մայիսի 8-ին Մանչեսթերում կայացած պատասխան հանդիպումն ավարտվել է «Չելսի»-ի կամային հաղթանակով՝ 2:1 հաշվով[23], ընդ որում՝ «քաղաքացիները» հաղթանակի դեպքում կարող էին վաղաժամկետ դառնալ Անգլիայի չեմպիոն։ Ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարևորել է այդ խաղը[24]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «11 associations interested in hosting 2021 club finals» (անգլերեն). UEFA. 2018 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  2. 2,0 2,1 Кизыма, Роман. (2018 թ․ դեկտեմբերի 19). «Петербург претендует на проведение финала Лиги чемпионов». РБК (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Champions League final: 2021, 2022 and 2023 venues named». AS.com (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  4. «Что надо знать о Лиге чемпионов-2020/21» (ռուսերեն). УЕФА. 2020 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  5. «Хозяева финалов Лиги чемпионов 2021, 2022, 2023 и 2024 годов» (ռուսերեն). УЕФА. 2019 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  6. «СМИ: финал Лиги чемпионов 2023 года по футболу перенесли из Мюнхена в Стамбул» (ռուսերեն). ТАСС. 2021 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  7. Simon Stone & Laura Scott (2021 թ․ մայիսի 12). «Portugal set to host European final». BBC Sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  8. «Федерация футбола Англии обсуждает с УЕФА перенос финала Лиги чемпионов из Турции» (ռուսերեն). ТАСС. 2021 թ․ մայիսի 7. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  9. «Champions League final: Uefa chooses Porto over Wembley for all-English clash». the Guardian (անգլերեն). 2021 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  10. «Wembley chosen to host 2013 Champions League final» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  11. «Финал вернется на "Уэмбли"» (ռուսերեն). УЕФА. 2011 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  12. «2021 UEFA Champions League final: Porto» (անգլերեն). UEFA. 2021 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  13. «Финал Лиги чемпионов перенесен в Порту». Спорт-Экспресс (ռուսերեն). 2021 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  14. «UEFA Champions League final to move to Portugal to allow 6,000 fans of each team to attend» (անգլերեն). UEFA. 2021 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  15. Bezants, Jack. (2021 թ․ մայիսի 25). «UEFA say 16,500 fans at Champions League final with Chelsea and City». Mail Online (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  16. 16,0 16,1 «Завершилась продажа билетов на финал Лиги чемпионов» (ռուսերեն). УЕФА. 2021 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  17. «"Манчестер Сити" стал чемпионом английской Премьер-лиги». BBC News Русская служба. 2021 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  18. 18,0 18,1 «UEFA Champions League - 2020/21 Season - Match Press Kits» (PDF) (անգլերեն). UEFA. 2021 թ․ մայիսի 28. էջեր 24–25. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  19. Орехов, Иван. (2021 թ․ մայիսի 29). «Абрамович против шейхов, Гвардиола против прошлого: все интриги финала ЛЧ». РИА Спорт (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  20. Куклычев, Евгений. (2012 թ․ մայիսի 19). «"Челси" выиграл Лигу чемпионов по пенальти» (ռուսերեն). BBC News Русская служба. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  21. «UEFA Champions League - 2011/12 Season - Match Press Kit - Matchday 13» (PDF) (անգլերեն). UEFA. 2012 թ․ մայիսի 17. էջ 24. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  22. «UEFA Champions League - 2020/21 Season - Match Press Kits» (PDF) (անգլերեն). UEFA. 2021 թ․ մայիսի 28. էջ 2. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  23. «Champions League final: Man. City vs Chelsea previous meetings» (անգլերեն). UEFA. 2021 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  24. «Хосеп Гвардиола («Манчестер Сити») заявил, что титул АПЛ важнее финала Лиги чемпионов». Eurosport (ռուսերեն). 2021 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.