Շառլ Մարի դը լա Կոնդամին
Շառլ Մարի դը լա Կոնդամին ֆր.՝ Charles Marie de La Condamine | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1701[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Մահացել է | փետրվարի 4, 1774[5][1][2][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Կրթություն | Լուիս լե Գրանդի քոլեջ (Փարիզ) (1718)[1] |
Երկեր | French Geodesic Missions?[1] |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ճանապարհորդ հետազոտող, աստղագետ, բուսաբան, հանրագիտական, աշխարհագրագետ և գրող |
Աշխատավայր | 12th Cuirassier Regiment?[6][1] և Levant Company?[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիական ակադեմիայի 23-րդ աթոռ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[7], Ստանիսլավի ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Ստորագրություն | |
Charles Marie de La Condamine Վիքիպահեստում |
Շառլ Մարի դը լա Կոնդամին (Шарль Лакондамин, ֆր.՝ Charles-Marie de la Condamine;
հունվարի 28, 1701[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - փետրվարի 4, 1774[5][1][2][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիացի աստղագետ, գեոդեզիստ և ճանապարհորդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Փարիզում՝ հարուստ ազնվական ընտանիքում։ Իր ծագման պատճառով զինվորական ծառայության է անցել և մասնակցել է Ռոզասի պաշարմանը, սակայն շուտով իրեն բացառապես նվիրում է գիտությանը և արդեն 1730 թվականից եղել է ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Նա ուշադրություն գրավեց միջօրեականների տարբերությունները որոշելու իր առաջարկությունով, որոնք այդ ժամանակ որոշվում էին մեծ սխալներով։
1736–1746 թվականներին նա Բուգերի (ֆր.՝ Pierre Bouguer) և Գոդենի (ֆր.՝ Louis Godin) հետ գիտական արշավ է իրականացնում Հարավային Ամերիկայում՝ չափելու համար հասարակածով անցնող միջօրեականի աղեղը, որպեսզի ապացուցի, որ Երկիրը իդեալական գնդաձև չէ, ինչպես ընդունված էր կարծել այդ ժամանակ։ Գրեթե հենց սկզբից գիտական արշավը չհաջողվեց, քանի որ արշավախմբի ղեկավարը՝ Գոդենը, անձնական կարիքների համար ծախսել էր արշավախմբի գրեթե ամբողջ գումարը։ Իսկ արշավախումբը, որը կտրել-անցել էր նախատեսվածից երեք անգամ ավելի երկար ճանապարհ, ամբողջ ընթացքում ենթարկվում է ծանր զրկանքների, բայց դրա շնորհիվ Քոնդամինը հայտնաբերեց (տեղի բնիկներից) կաուչուկը և քինինը։ Այս արշավի ընթացքում նա առաջինն է նկարագրել ռետինե արտադրանք պատրաստելու գործընթացը։ Այնուհետև նա նկարագրեց մալարիայի՝ քինինով բուժման գործընթացը. արշավախումբն առաջինն ուսումնասիրեց և նկարագրեց quinquina՝ Լոխայի հովտից մի ծառ, որը Լիննան 1742 թվականին անվանեց Cinchona[8]։
Այնուհետև մի քանի գիտական ուղևորություններ է կատարել, օրինակ, արևի սկավառակի առջև Վեներայի անցումը դիտարկելու համար։ Բացի ծավալով աննշան հուշագրություններից, լա Քոնդամինը տպագրել է «Manière de déterminer la différence en longitude de deux lieux peu éloignés l’un de l’autre» (П., 1735), «Projet d’une mesure invariable, commune à toutes les nations» (1747), «Mesure des trois premiers degrés du méridien dans l’hémisphère austral» (1751) և «Journal du voyage fait par l’ordre du Roi à l'équateur» (1751)։ Լա Քոնդամինի կենսագրությունը գրվել է Կոնդորսեի կողմից։
2006-ին BBC-ն նկարահանեց «Քաղաքակրթության փուլեր» շարքի ֆիլմը՝ «Աշխարհագրական հայտնագործություններ. Երկրի ձևը» (անգլ.՝ Voyages of discovery. Figure of the Earth), որը պատմում է ֆրանսիացի հետազոտողների՝ Հարավային Ամերիկա կատարած արշավի մասին։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Լուսնի տեսանելի կողմում գտնվող խառնարանը կոչեց Շառլ Մարի դը լա Կոնդամինի անունով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pletcher K. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Кондамин Шарль Мари де ла // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Pletcher K. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ Outre-Mers (ֆր.) — Société française d'histoire d'outre-mer, 1969. — Iss. 205. — P. 330. — ISSN 1631-0438; 0300-9513; 2275-4954
- ↑ Académie française (ֆր.)
- ↑ Peru. History of coca, «the divine plant» of the Incas; with an introductory account of the Incas, and of the Andean Indians of to-day (1901), — стр. 165
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Շառլ Մարի դը լա Կոնդամին». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Մարի դը լա Կոնդամին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Մարի դը լա Կոնդամին» հոդվածին։ |
|
- Հունվարի 28 ծնունդներ
- 1701 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 4 մահեր
- 1774 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի մաթեմատիկոսներ
- Ֆրանսիացի ճանապարհորդներ
- Ֆրանսիացի աստղագետներ
- Ֆրանսիացի աշխարհագրագետներ
- Ֆրանսիացի բուսաբաններ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիացի ֆիզիկոսներ
- Ֆրանսիացի գիտնականներ