Շառլ-Ժոզեֆ Նատուար
Շառլ-Ժոզեֆ Նատուար ֆր.՝ Charles-Joseph Natoire | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1700[1][2][3][…] |
Ծննդավայր | Նիմ[4] |
Վախճանվել է | օգոստոսի 23, 1777[5] (77 տարեկան) կամ օգոստոսի 29, 1777[6] (77 տարեկան) |
Մահվան վայր | Կաստել-Գանդոլֆո, Հռոմ, Լացիո, Իտալիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | ռոկոկկո |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Ուսուցիչ | Louis Galloche? և Ֆրանսուա Լեմուան |
Աշակերտներ | Ջոզեֆ Մարի Վիեն, Ժան-Բատիստ Պերոնո և Gabriel Briard? |
Պարգևներ | |
Պաշտոն | տնօրեն |
Charles-Joseph Natoire Վիքիպահեստում |
Շառլ-Ժոզեֆ Նատուար (ֆր.՝ Charles-Joseph Natoire, մարտի 3, 1700[1][2][3][…], Նիմ[4] - օգոստոսի 23, 1777[5] կամ օգոստոսի 29, 1777[6], Կաստել-Գանդոլֆո, Հռոմ, Լացիո, Իտալիա), 18-րդ դարի ֆրանսիացի նկարիչ, ռոկոկո ոճի ներկայացուցիչ։ 1751-1775 թվականներին եղել է Հռոմի Ֆրանսիական ակադեմիայի տնօրենը։ Համարվել է Ֆրանսուա Բուշեին հավասար արվեստագետ, կարևոր դեր է խաղացել Ֆրանսիայի գեղարվեստական կյանքում[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1700 թվականի մարտի 3-ին Նանտում։ Մանուկ հասակում աշակերտել է քանդակագործ հորը։ 17 տարեկանից տեղափոխվել է Փարիզ, աշակերտել նկարիչ Լուի Գալլոսին, ապա Ֆրանսուա Լեմուանին (վերջինիս՝ կանացի մերկ մարմին պատկերելու ոճը առանձնակի տպավորություն է գործել երիտասարդ Նատուարի վրա)։ 1721 թվականին նա շահել է Փարիզի կերպարվեստի և քանդակագործության թագավորական ինստիտուտի սահմանած Հռոմեական մեծ մրցանակը և 1723 թվականին մեկնել Հռոմ՝ ուսումնառությունը շարունակելու։ Որոշ ժամանակ անց լայն ճանաչման է արժանացել այստեղ, հարուստ, ազդեցիկ պատվիրատուներից պատվերներ ստացել, արժանացել Սուրբ Ղուկասի անվան ակադեմիայի առաջին մրցանակին։ 1729 թվականին վերադարձել է Փարիզ, նորանոր ուշագրավ գործերով եռանդուն կերպով մասնակցել մայրաքաղաքի գեղարվեստական կյանքին, կապեր հաստատել արվեստի անվանի մարդկանց, հասարակության ճանաչված դեմքերի հետ։ 1734 թվականին ընտրվել է կերպարվեստի և քանդակագործության թագավորական ակադեմիայի իսկական անդամ[9]։
Նատուարը դարձել է իր ժամանակի ֆրանսիացի խոշորագույն արվեստագետներից մեկը, ստեղծել կրոնական ու առասպելաբանական թեմաներով տպավորիչ գեղանկարներ, գոբելենների համար էսքիզներ արել, աչքի է ընկել նաև որպես բնանկարիչ ու դիմանկարիչ, մասնակցել է թագավորական գրադարանի,, Մառլիի ու Վերսալի թագավորական պալատների, Գոդֆրուայի դղյակի («Chapelle-Godefroy»), փարիզյան «Սուբիզ» հյուրանոցի պատկերազարդմանը։ Այդ հյուրանոցի Ձվաձև սրահի դեկորատիվ ձևավորումը, որը ներառում է Ամուրի և Փսիխեայի պատմությունն արտացոլող ութ մոնումենտալ պատկերներ, համարվում է Նատուարի լավագույն աշխատանքներից։ Հիշարժան է նաև Դոն Կիխոտի պատմությունն արտացոլող էսքիզների շարքը, որոնց հիման վրա Բովեի արհեստանոցներում գործված գոբելենների մեծ մասը պահվում է Կոմպիենի թագավորական դղյակում[10][11]։
Նատուարը բազմաթիվ աշակերտներ է ունեցել, որոնցից հետագայում առանձնապես աչքի են ընկել Ժան-Բատիստ Գրյոզը, Ժան-Բատիստ Պերոնոն, Յուբեր Ռոբերը, Ժան-Օնորե Ֆրագոնարը...[12]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Charles Joseph Natoire (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 d'Armailhacq A. L'Eglise nationale de Saint Louis des Francais à Rome — Tipografia della Pace di Filippo Cuggiani, 1894. — P. 164.
- ↑ 5,0 5,1 5,2 Google Arts & Culture — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ
- ↑ Guiffrey J. Liste des pensionnaires de l'Academie de France a Rome: donnant les noms de tous les artistes récompensés dans les concours du Prix de Rome de 1663 à 1907 — 1908. — P. 24.
- ↑ . «rct.uk/collection/charles-joseph-natoire-1700-1777».
{{cite web}}
:|last=
has numeric name (օգնություն) - ↑ . «artnet.com/artists/charles-joseph-natoire/biography».
{{cite web}}
:|last=
has numeric name (օգնություն) - ↑ . «chateaudecompiegne.fr/».
{{cite web}}
:|last=
has numeric name (օգնություն) - ↑ . «everycastle.com/Chateau-de/Compiegne».
{{cite web}}
:|last=
has numeric name (օգնություն) - ↑ . «getty.edu/art/collection/artists/charles-joseph-natoire-french-1700-1777/».
{{cite web}}
:|last=
has numeric name (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- François Wedrychowski, Charles-Joseph Natoire, dessins de paysage, mai 2015 978-2-9552634-0-2.
- Susanna Caviglia, Charles-Joseph Natoire (1700-1777), Paris, Arthena, 2012.
- Charles-Joseph Natoire, catalogue d'exposition, mars-juin 1977, Musées d'Art et d'Histoire de la Ville de Nîmes éd., réimpr. 1987 978-2-9023-0944-3.
- Charles Joseph Natoire 1700-1777, L'Histoire de Marc Antoine, Actes Sud & Musée des Beaux-Arts de Nîmes, 1998 978-2-7427-1962-4.
- Colin B. Bailey (dir.), Les Amours des dieux. La peinture mythologique de Watteau à David, Fort Worth et Paris, Kimbell Art Museum et Réunion des musées nationaux, 1991.
- F. Boyer, Catalogue raisonné de l'œuvre de Charles Natoire, peintre du roi, Archives de l'art français, Կաղապար:T., 1949.
- J. Claparède, Les Dessins romains de Charles Natoire, Musée, Montpellier, 1960.
- Jean de Viguerie, Histoire et dictionnaire du temps des Lumières, Paris, Robert Laffont, coll. Bouquins, 2003 978-2-2210-4810-8.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ-Ժոզեֆ Նատուար» հոդվածին։ |
|