Ժան-Բատիստ Պերոնո
| Ժան-Բատիստ Պերոնո ֆրանսերեն՝ Jean-Baptiste Perronneau | |
|---|---|
| Ծնվել է | 1715[1][2][3][…] |
| Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
| Մահացել է | նոյեմբերի 19, 1783[2][5][6][…] կամ նոյեմբերի 20, 1782[7] |
| Մահվան վայր | Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
| Քաղաքացիություն | |
| Երկեր | Catharine Elisabeth Metayer?, Antoni Warin? և Arent van der Waeyen? |
| Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, պաստելիստ և copper engraver |
| Անդամություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա |
Ժան-Բատիստ Պերոնո (երբեմն Պերոնո, ֆրանսերեն՝ Jean-Baptiste Perronneau[8] կամ Perroneau[9], 1715[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - նոյեմբերի 19, 1783[2][5][6][…] կամ նոյեմբերի 20, 1782[7], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն), ֆրանսիացի փորագրիչ և նկարիչ։ Նա և ԴԵ Լատուրը հետ համարվում են ֆրանսիական պաստելային դիմապատկերի խոշորագույն վարպետներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապագա նկարիչը ծնվել է 1715 թվականին Փարիզում, բուրժուա Հենրի Պերոնոյի և Մարի-Ժենեվիեվ Ֆրեմոնի ընտանիքում։
1752 թվականի նոյեմբերին Պերոնոն ամուսնացավ Լուիզա-Շառլոտ Օբերի՝ մանրանկարիչ Լուի-Ֆրանսուա Օբերի դստեր հետ։ Ամուսինները ունեցան երկու որդի։
Ընդհանուր առմամբ նկարչի կյանքը բաժանվել է երկու փուլի՝ մինչև հարսանիքը նա ապրել է Փարիզում, հարսանիքից հետո տեղափոխվել և ճամփորդել է մինչև կյանքի վերջը։ Նա ճամփորդել է Ֆրանսիայում, եղել է Իտալիայում, Անգլիայում, Գերմանիայում, Լեհաստանում։ 1781 թվականին նկարիչը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, նրա այնտեղ գտնվելու մասին հավաստիացրել է նաև Սանկտ-Պետերբուրգյան տեղեկագրեր թերթի դեկտեմբերի 10-ի հոդվածը։ Նա մահացել է 1783 թվականին Ամստերդամում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա նկարել սովորել է Շառլ-Ժոզեֆ Նատուարի մոտ։ Հետո փորագրիչ դառնալու մտադրությամբ գնացել է Կար Լորանի մոտ, սակայն շուտով թողեց փորագրությունը և սկսեց պաստելներ ստեղծել։ Դրանում նա շատ արագ հաջողություններ ունեցավ։
1746 թվականին Պերենոն անցավ Կերպարվեստի թագավորական ակադեմիայի առաջին փուլի ցուցադրությունը[10]։ Հաջորդ փուլում նկարիչները պետք է նկարեին ակադեմիայի տնօրենի հանձնարարած թեմայով նկարներ։ Պերոնոյին հանձնարարվեց յուղաներկով նկարել քանդակագործ Ադամ Մեծի և նկարիչ Ժան-Բատիստ Ուդրիի դիմանկարները։ 1753 թվականի հուլիսի 28-ին, այս աշխատանքների ցուցադրությունից հետո, Պերոնոյին շնորհվեց ակադեմիկոսի կոչում[11]։
Մեզ հասած առաջին պաստելային դիմանկարը թվագրվում է 1743 թվականի օգոստոսին, դա «Աղջիկը կատվի հետ դիմանկարն» է, որը պահվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում[12]։
Նկարչի մի քանի տասնյակ դիմանկարներ պահվում են Եվրոպայի և Ամերիկայի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Ամենախոշոր հավաքածուն ներկայացված է Լուվրում և Օռլեանի գեղարվեստի թանգարանում։ Ռուսաստանում Պերոնոյի վրձնին պատկանող երեք նկար պահվում է Էրմիտաժում, որոնց թվում է «Գրքով տղայի դիմանկարը», որտեղ հավանաբար պատկերված է նկարչի փոքր եղբայրը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժակ Կազոտի դիմանկարը, 1760, Լոնդոնի ազգային պատկերասրահ
- Ժան-Ժորժ Նովերի դիմանկարը, Լուվր
- Օլիվիե Ժուրնի դիմանկարը, 1756, Մետրոպոլիտեն թանգարան
- ՈՒդրիի դիմանկարը, 1753
- Ժան Բատիստ Պերոնոյի ինքնադիմանկարը, Տուրի գեղարվեստի թանգարան
- Աղջիկը կատվի հետ դիմանկարը, Լոնդոն, Ազգային պատկերասրահ
- Գրքով տղայի դիմանկարը, Սանկտ-Պետերբուրգ, Էրմիտաժ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Public Catalogue Foundation — 2003.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Jean Baptiste Perronneau
- 1 2 Artists of the World (գերմ.) — B, Boston: Verlag Walter de Gruyter, 2022. — ISSN 2750-6088
- 1 2 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Vaillat, Ratouis de Limay, 1923
- ↑ Pierre-Marie Gault de Saint-Germain Les trois siècles de la peinture en France — Paris, 1808. — С. 283.
- ↑ Vaillat, Ratouis de Limay, 1923, էջ 13
- ↑ Vaillat, Ratouis de Limay, 1923, էջ 46
- ↑ «The National Gallery. A Girl with a Kitten, 1743, Attributed to Jean-Baptiste Perronneau». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ю. К. 3олотов Французский портрет XVIII века. — Москва: Искусство, 1968. — С. 111—128.
- Léandre Vaillat, Paul Ratouis de Limay J.-B. Perronneau (1715-1783) sa vie et son oeuvre. — Paris: Librairie nationale d'art et d'histoire, 1923.