Շայեն Ջեքսոն
Շայեն Ջեքսոն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 12, 1975[1][2] (49 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հեղինակ-կատարող, թատրոնի դերասան, դերասան, երգիչ, կոմպոզիտոր և երաժիշտ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 2091145 |
cheyennejackson.com |
Շայեն Դեյվիդ Ջեքսոն (անգլ.՝ Cheyenne David Jackson, հուլիսի 12, 1975[1][2], Սպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան և երգիչ։ «Թատերական աշխարհ» մրցանակի և Բոստոնի կինոքննադատների միության մրցանակի դափնեկիր, «Դրամա Դեսկի» կրկնակի անվանակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1975 թվականի հուլիսի 12-ին Վաշինգտոնի Սպոքեն քաղաքի Դակոնես հոսպիտալում[4], Դեյվիդ և Շերի Ջեքսոնների ընտանիքում[5] և նրա հայրը նրան անվանել է 1950-ականների արևմտյան «Շայեն» հեռուստասերիալի պատվին։ Չորս երեխաներից հինգերորդն է, մեծացել է Այդահոյի Օլդ Թաուն քաղաքում, որը փոքրիկ քաղաք է եղել Այդահոյի հյուսիսային շրջանում և սահման է ունեցել Վաշինգտոնի հետ։ Նրա հայրը բնիկ ամերիկացի է[6] և Վիետնամի վետերան։ Նրանց մայրը երեխաներին սովորեցրել է երգել և տանը հաճախ նրանց համար կատարել է Ջոան Բաեզի, Ջոնի Միտչելլի, Բոբ Դիլանի և Էլվիս Փրեսլիի երգերից։ Մանուկ հասակում նա ապրել է ծնողների հետ գյուղական շրջանի կցակառույց տանտ և նրանք չեն ունեցել մշտական ջուր[7]։ Պատանի հասակում նա տեղափոխվել է Սպոքեն։
Սիեթլում Ջեքսոնը աշխատել էր ամսագրում որպես գովազային մենեջեր և որոշ թատերական աշխատանքներ է կատարել՝ վաստակելով իր սեփական կապիտալային քարտը։ «Հենց իմացա, թե ինչ է թատրոնը, ինչ է Բրոդվեյը, ես մտածեցի, «Ահա, թե ինչ եմ անելու իմ կյանքի հետ»։ Ուղղակի պետք է հավաքել բոլոր մասերը։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո կարիերան վերաիմաստավորելու համար նա տեղափոխվել է Նյու Յորք՝ դերասան լինելու իր երազանքը իրականացնելու համար.«Դերասանությունը միշտ էլ եղել է այն ինչով ես ցանկացել եմ զզբաղվել, բայց ես շատ վախեցած էի և չունեի ինքնավստահություն։ Սեպտեմբերի 11-ը փոխեց ամեն ինչ բոլորիս համար։ Դա ինձ հրատապություն հաղորդեց»[8]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցել է «Աիդա», «Ցնցում», «Քսանադու», «Ֆինիանի ծիածան», «8» թատերական ներկայացումներում։
2005 թվականից սկսած կինոյում և հեռուստատեսությունում կատարել է մոտ 60 դեր։ Նկարահանվել է «Ամերիկյան սարսափ պատմություն», «Շրթներկային ջունգլի», «Տգեղ Բեթթին», «Կյանքը Մարսի վրա», «Glee», «Կարգ ու կանոն», «Ստուդիա 30» և այլ հեռուստասերիալներում։ Իր մասնակցությամբ լիամետրաժ ֆիլմերից առավել հայտնի է «Կորած երթ» դրաման, որը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի American Airlines չվերթ 11-ի ժամանակ ահաբեկիչների կողմից United Airlines Flight 93 ինքնաթիռի առևանգման մասին է, որտեղ կատարել է Մարկ Նիբգհեմի իրական դերը։ Նաև կատարել է Հադեսի դերը Disney Channel-ի «Ժառանգները 3» ֆիլմում, որը թողարկվել է 2019 թվականին։
2009 թվականին Մայքլ Ֆայնսթային հետ ձայնագրել է «The Power of Two» ալբոմը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեքսոնը բացահայտ գեյ է և ԼԳԲՏ շարժման ակտիվ կողմնակից։ 2011 թվականին՝ 11 տարի ունեցած հարաբերությւոններից հետո ամուսնացել է իր զուգընկերոջ՝ Մոնտե Լապկայի հետ, որը տևել է մինչ 2013 թվականը[9][10][11]։ 2014 թվականի սեպտեմբերին ամուսնացել է Ջեյսոն Լանդաուի հետ[12]։ 2016 թվականի հոկտեմբերի 7-ին Շայենը և Ջեյսոնը դարձել են զույգ երեպաների ծնողներ, տղա՝ Իթան և աղջիկ՝ Ուիլլոու[13]։
Ջեքսոնը բուժվող հարբեցող է, որը սթափ վիճակի է հասել 2013 թվականին[14]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|
2005 | Հետաքրքրասիրություն | Լյուկ | Կարճամետրաժ |
2006 | Միացյալ 93 | Մարկ Բինգհեմ | |
2010 | Ֆոտո ՕՓ | Զիգ | Կարճամետրաժ |
Հիստերիա | Սքոթ | ||
2011 | Կանաչ | Դենիել | |
Ժպիտ | Բժիշկ Սթիվ | Կարճամետրաժ | |
2012 | Գնային կտրոն | Էրնի | |
Լոլա Վերսուս | Ռոջեր | ||
2013 | Ընդհանուր ընկերներ | Քրիստոֆ | |
2014 | Այն մեկը, որը գրել եմ քեզ համար | Բեն Քանտոր | |
Վեց պարի դաս՝ վեց շաբաթում | Մայքլ Մինետի | ||
Դրագուլա | Պարոն Նյուտոն | ||
Սերը տարօրինակ է | Թեդ | ||
Երջանիկ արժեթղթեր | ԷմՍի | ||
2015 | Գեղեցիկա ներկա | Դեյվիդ | |
Օրերից զատ օր | Ֆիլ | ||
2016 | Հանդուրժեք մեզ | Հադսոն | |
Բացված գիշեր | Էլի Ֆայսել | ||
2017 | Կրկին ողջույն | Ռոբերը (Սցենարիստ) | |
2018 | Բիանկա փոթորիկ 2։ Ռուսաստանի զզվանքով | Բորիս | |
2021 | Ներքին մարդագայլեր | Դեվոն | |
Անհայտ | Սահմաններ | Յակոբս | Արտադրության մեջ |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Նշում | |
---|---|---|---|---|
2008 | Շրթներկի ջունգլիներ | Բրայս | էպիզոդ՝ "Chapter Fifteen: The Sisterhood of the Traveling Prada" | |
Ընտանեկան պրակտիկա | Սեբաստիան Քինգլեյր | Հեռուստաֆիլմ | ||
2009 | Կյանք Մարսի վրա | Սեբաստիան Գրեյս | էպիզոդ՝ "Let All the Children Boogie" | |
Տգեղ Բեթթին | Թիմոթի Դարտանյան | էպիզոդ՝ "Sugar Daddy" | ||
2009–2012 | Ստուդիա 30 | Դենի Բեյքեր | 12 էպիզոդ | |
2010 | Կարգ ու կանոն | Ջոն Սորենտինո | էպիզոդ՝ "Innocence" | |
Պահանջվում է գյուղ | Սքոթ | Չպահպանված հեռուստատեսային պիլոտ | ||
2010–2011 | Glee | Դասթին Գուլսբի | 3 էպիզոդ | |
2011 | Զսպիր քո էնտուզիազմը | Թերրի | էպիզոդ՝ "Car Periscope" | |
2012 | Հրեշների ընտանիք | Սթիվ | Չպահպանված հեռուստատեսային պիլոտ | |
2013 | Սոխային լուրերի կայսրություն | Քամերոն Գրեյ | Չպահպանված հեռուստատեսային պիլոտ | |
Կանդելյաբրաների հետևում | Բիլլի Լիզերվուդ | Հեռուստաֆիլմ | ||
Լրիվ օղակ | Փիթեր Բարլոու | 3 էպիզոդ | ||
2014 | HR | Թիմ Հարքոուրթ | Չպահպանված հեռուստատեսային պիլոտ | |
Թանկագին բժիշկ | Սեմ | էպիզոդ՝ "Oh, M.G." | ||
2015–2016 | Ամերիկյան սարսափ պատմություն։ Հյուրանոց | Ուիլ Դրեյք | 9 էպիզոդ | |
2016 | Ամերիկյան սարսափ պատմություն․ Ռոանոկ | Սիդնի Աարոն Ջեյմս | 7 էպիզոդ | |
Ամերիկյան տնային տնտեսուհիներ | Ջոնի Դայմոնս | էպիզոդ՝ "Disconnected" | ||
2017–2019 | Ռու Փոլի թագավորական մրցարշավեր | Ինքն իրեն | 3 էպիզոդ | |
2017 | Իրական Օ'Նիլներ | Պարոն Փիթերս | էպիզոդ՝ "The Real Mr. Nice Guy" | |
Sense8 | Բլեյք Հանթինգթոն | էպիզոդ՝ "If All the World's a Stage, Identity Is Nothing But a Costume" | ||
Ամերիկյան սարսափ պատմություն։ Պաշտամունք | Բժիշկ Ռուդի Վինսենթ | 9 էպիզոդ | ||
Ժամանկակից ընտանիք | Մաքս | էպիզոդ՝ "In Your Head" | ||
2018 | Ամերիկյան տիկին | Գրեգ Փարքեր | 7 էպիզոդ | |
Ուիլ և Գրեյս | Մայքլ | էպիզոդ՝ "The Beefcake & the Cake Beef" | ||
Ամերիկյան սարսափ պատմություն։ Ապոկալիպսիս | Ջոն Հենրի Մուր | 4 էպիզոդ | ||
2019 | Հետնորդները 3 | Հադես | Հեռուստաֆիլմ[15] | |
Առավոտյան շոու | Ինքն իրեն | 1 էպիզոդ | ||
Պահապանները | Հուդեդ Ջասթիս | 3 էպիզոդ | ||
2020 | Հետնորդները պարային ռեմիքս խնջույք | Հադես | Հեռուստաֆիլմ | |
Հավասար | Դեյլ Ջենինգս | Փաստագրական ֆիլմ | ||
Ջուլին և ուրվականները | Քալեբ Քովինգթոն | 5 էպիզոդ | ||
Զանգով փրկվածները | Ռենե | 3 էպիզոդ | ||
2021-ներկա | Անվանեք ինձ Քեթ | Մաքս | Հիմնական դեր | |
2021 | Հետնրոդները։ Թագավորական հարսանիք | Հադես | Անիմացիոն հեռուստաֆիլմ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ «The Official Cheyenne Jackson website». Cheyenne Jackson. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Blank, Matthew (2013 թ․ հունվարի 7). «PHOTO CALL: Cheyenne Jackson and Nina Arianda Celebrate New Year's Eve at Kennedy Center website». Playbill. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Tharrett, Matthew (2014 թ․ ապրիլի 25). «Cheyenne Jackson Shows Off Giant Dead Tree Tattoo, Addresses Sex Tape In New Interviews». Queerty.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Rudetsky, Seth (2014 թ․ հուլիսի 7). «ONSTAGE & BACKSTAGE: Who Wears Short Shorts? Cheyenne Jackson Wears Short Shorts!». Playbill. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Coviello, Will (2014 թ․ նոյեմբերի 3). «Interview: Cheyenne Jackson». Gambit. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Grindley, Lucas. (3 сентября 2011). «Just Married: Cheyenne Jackson Weds Longtime Partner in New York». The Advocate. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Лопата, Александра. (5 сентября 2011). «Актер Шайенн Джексон заключил брак с партнёром в Нью-Йорке». Gay.ru.
- ↑ Олденбург, Энн. (31 июля 2013). «Cheyenne Jackson and his husband split». USA Today.
- ↑ Рэйфорд, Джанин. (13 сентября 2014). «Cheyenne Jackson Marries Jason Landau». People.
- ↑ «Cheyenne Jackson Welcomes Twins Willow and Ethan with Husband Jason Landau». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Cheyenne Jackson Celebrates 5 Years of Sobriety After Battle as a 'High-Functioning Alcoholic'» (անգլերեն). PEOPLE.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Chuba, Kirsten (2018 թ․ մայիսի 21). «TV News Roundup: 'Descendants 3' Casts Cheyenne Jackson as Hades». Variety. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շայեն Ջեքսոն» հոդվածին։ |
|
- Հուլիսի 12 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- ԼԳԲՏ անձինք