Jump to content

Շախմատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շախմատ
Տեսակխաղեր տախտակի վրա, մարզաձև, two-player game?, Սպորտային խաղեր և հոբբի
Ենթատեսակsequential game?, ինտելեկտուալ սպորտաձև և անհատական սպորտաձև
Ժանրինտելեկտուալ խաղ և վերացական ռազմավարական խաղ
Խաղացողների քանակ2
Խաղացողների քանակ մինիմալ2
Խաղացողների քանակ մաքսիմալ2
Տեղադրման ժամանակՄոտ 1 րոպե
Պարտիայի տևողությունՍովորական խաղերը տևում են 10-ից 60 րոպեի, մրցաշարերում կարող են տևել 10 րոպեից (կայծակնային շախմատի դեպքում) մինչև 6 ժամ և ավել
Կանոնների բարդությունբարդ
Ռազմավարության մակարդակբարձր
Պատահականությունների ազդեցությունՉկան
Անհրաժեշտ ունակություններՏակտիկա և Ստրատեգիա
 Chess Վիքիպահեստում

Շախմատ կամ Ճատրակ[1][2][3], երկու խաղացողի համար նախատեսված սեղանի խաղ, որը խաղում են հաջորդաբար բաց և մուգ գույնի 64 դաշտ ունեցող (8 x 8 վանդակ) քառակուսի խաղատախտակի վրա։ Աշխարհում ամենատարածված խաղերից մեկն է․ միլիոնավոր մարդիկ շախմատ են խաղում տանը, հասարակական վայրերում, շախմատային ակումբներում, համակարգիչներով, առցանց, նամակագրությամբ և մրցաշարերում։

Շախմատային պարտիայի (խաղի) սկզբում խաղացողներից յուրաքանչյուրը ունենում է 16 խաղաքար՝ մեկ արքա, մեկ թագուհի, երկու նավակ, երկու ձի, երկու փիղ և ութ զինվոր։ Ընդամենը վեց տեսակի խաղաքարերից յուրաքանչյուրը քայլում է յուրովի։ Խաղաքարերը օգտագործվում են հակառակորդի խաղաքարերը հարվածելու և վերցնելու համար, խաղի նպատակն է «մատ հայտարարել» հակառակորդի արքային[4], այն է, «հարվածի տակ վերցնել» հակառակորդի արքային, այնպես, որ հարվածից հնարավոր չլինի խուսափել։ Բացի մատ հայտարարելու դեպքից, խաղը համարվում է շահած, եթե.

  • հակառակորդը ինքնակամ հանձնվել է,
  • հակառակորդը սպառել է ժամանակը,
  • հակառակորդը չի ներկայացել խաղին։
  • մինչև 1993 թվականը՝ եթե պարտիան հետաձգելիս հակառակորդը սխալ է գրանցել իր քայլը կամ գրանցել է կանոնների տեսակետից անթույլատրելի քայլ։

Խաղը համարվում է ոչ-ոքի ավարտված, եթե.

  • խաղատախտակի վրա պատ է (տվյալ խաղացողը չունի ոչ մի քայլ),
  • կողմերից մեկը հայտարարում է հավերժական շախ,
  • դիրքը կրկնվում է երեք անգամ, եթե բոլոր դեպքերում քայլ պետք է կատարի նույն խաղացողը,
  • հիսուն քայլի ընթացքում չի վերցվել ոչ մի ֆիգուր, և ոչ մի զինվոր չի կատարել քայլ,
  • կողմերի համաձայնությամբ (որոշ միցաշարերում այս դեպքը չի կիրառվում կամ կիրառվում է քայլերի սահմանափակմամբ, օրինակ՝ առաջին 30 քայլի ընթացքում համաձայնություն չի թույլատրվում)։

Տարբերում են խաղի 3 փուլ ՝սկզբնախաղ (երբեմն բացում), միջնախաղ և վերջնախաղ (երբեմն էնդշփիլ, գերմ.՝ Endspiel , թարգմանաբար՝ խաղի ավարտ)։

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսին առաջինն արժանացել է Վիլհելմ Ստեյնիցը 1886 թվականին։ Ներկայիս Աշխարհի չեմպիոնը Դին Լիրենն է։

Շախմատի աշխարհի առաջնությունից բացի անց են կացվում նաև Կանանց շախմատի աշխարհի առաջնություն, Պատանիների շախմատի աշխարհ առաջնություն, Մեծահասակների շախմատի աշխարհի առաջնություն, Նամակագրությամբ շախմատի աշխարհի առաջնություն, Շախմատի կայծակնային խաղի առաջնություն և Համակարգչային շախմատի աշխարհի առաջնություն։ Շախմատային օլիմպիադան տարբեր երկրների թիմերի միջև մրցություն է, մեկ այլ թիմային մրցություն է Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը։ Առցանց շախմատը սիրողական և պրոֆեսիոնալ մրցությունները հասանելի դարձրեց խաղացողների լայն շերտերին։ Շախմատը Միջազգային Օլիմպիական Կոմիտեի կողմից պաշտոնապես ճանաչված մարզատեսակ է[5], միջազգային շախմատային մրցությունները, անցկացվում են Շախմատի միջազգային ֆեդերացիայի կողմից։ Բացի դասական շախմատից, գոյություն ունեն շախմատի բազմաթիվ տարբերակներ, որոնք ունեն այլ կանոններ, խաղաքարեր և խաղատախտակներ։

20-րդ դարի երկրորդ կեսից համակարգիչները ծրագրավորվում էին շախմատ խաղալու համար։ Գործընթացի շարունակական հաջողության շնորհիվ այժմ անգամ անհատական համակարգիչները, պլանշետները և սմարթֆոնները կարող են խաղալ շախմատ շատ բարձր մակարդակով։ Վերջին երկու տասնամյակում համակարգչային վերլուծությունը զգալի ավանդ է ունեցել շախմատային տեսության զարգացման գործում, հատկապես վերջնախաղի տեսության ոլորտում։ ԱյԲիԷմ ընկերության Դիփ Բլու գերհամակարգիչը առաջին մեքենան էր, որը հաղթեց գործող Շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովին 1997 թվականին։

Ճատրակը ծագել է Հնդկաստանում երկու հազար տարուց ավելի առաջ։ Այն ժամանակ խաղը կոչվում էր չատուրանգա։ Իր խաղաքարերի զանազանությամբ և դասավորությամբ նա ձգտում էր պատկերել այն ժամանակվա հնդկական զորքի կազմն ու շարքը։

Ճատրակը, որ պարունակում էր շատ տեսակներ, Հնդկաստանից տարածվեց ամբողջ արևելյան և կենտրոնական Ասիայով, իսկ 5-րդ դարի վերջում կամ 6-րդ դարի սկզբում մուտք գործեց Պարսկաստան։ Այնտեղ մեծ ժողովրդականություն էր վայելում այդ խաղը, որտեղ «բանականությունը հաղթանակ է տանում», ինչպես ասվում էր հնագույն ձեռագրերից մեկում։ 7-րդ դարում Իրանական միապետության նվաճողներ արաբները ծանոթացան ճատրակին։ Արաբները զարգացրին և փոքր-ինչ կատարելագործեցին խաղը։ Շախմատը իր առավելագույն զարգացմանը արաբների մոտ հասավ 9-10-րդ դարերում։ Ձեռագրերը վկայում են, որ արաբները հետաքրքրվում էին ոչ միայն գործնական խաղով, այլև շախմատային կոմպոզիցիայով և վերլուծությամբ[6]։ Խաղի հիմնական կանոնները ստեղծվել են Վերածննդի դարաշրջանում, թեպետև նրանց լիակատար միատեսակությունը սահմանվել է միայն 19-րդ դարում։

Խաղաքարերի միավորները Արքա 0, թագուհի 9, նավակ 5, փիղ 3, ձի 3, զինվոր 1։

Շախմատի գյուտի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շախմատի գյուտի պատմության պատկերազարդում

Ավանդությունը մեզ հասցրել է այդ մասին հետևյալը. Հնդկաստանի թագավորներից մեկը իրեն շրջապատել էր շողոքորթ պալատականներով։ Նրանց կեղծ գովասանքից թագավորի գլուխը պտույտ էր եկել և դարձել էր շատ ինքնավստահ։ Ինքնահավան թագավորը չէր լսում ոչ միայն ժողովրդի ձայնը, այլև հաշվի չէր նստում փիլիսոփաների ու գիտնականների հետ։ Սիսսուն, որը նույնպես վշտացած էր թագավորի անձնական քմահաճույքներից ու ինքնահավանությունից, որոշում է ապացուցել թագավորին, որ նա ինքնըստինքյան ոչինչ է, որ նա չի կարող շահել որևէ պայքար առանց իր հպատակների, առանց նրանց պաշտպանության։ Սիսսու փիլիսոփան երկար մտածում է ու վերջապես հնարում է շախմատը։ Այդ խաղը շատ դուր է գալիս թագավորին։ Նա անմիջապես պալատ է կանչում փիլիսոփային և հարցնում, թե ինչ նվեր է ուզում այդ հիանալի խաղի համար։ Իմաստուն հնդիկը ասում է՝ «Շախմատի տախտակի առաջին վանդակում դրեք մի հատիկ ցորեն, երկրորդում՝ դրա կրկնապատիկը և այդպես մինչև վաթսունչորսերորդ վանդակը»։ Թագավորն առանց երկար մտածելու կանչում է մառանապետին և կարգադրում՝ փիլիսոփայի հասանելիք ցորենը տալ։ Պահեստապետն ու իր օգնականները սկսում են հաշվել. պարզվում է, որ դա աներևակայելի չափերի հասնող ցորենի մի քանակ է, և թագավորն ի վիճակի չէ վճարելու[7]։

Հայերենում պարսկերենից փոխառյալ բառով կոչվել է ճատրակ, որն այժմ օգտագործվում է արևմտահայերենում[6] և պարսկահայերի կողմից։ Շախմատ անունն առաջացել է պարսկերեն շահ - արքա, թագավոր և մատ - մահացավ բառերից։ Սկզբնապես Հնդկաստանում խաղը կոչվում էր չատուրանգա (չատուր - չորս և անգա - մաս կամ անդամ բառերից) և նշանակում՝ քառանդամ, չորքմասնյա, Պարսկաստանում այն վերանվանվեց շատրանգ, արաբներն անվանեցին շատրանջ։

Արքա, թագուհի, փիղ, նավակ, ձի և զինվոր
abcdefgh
8
a8 black rook
b8 black knight
c8 black bishop
d8 black queen
e8 black king
f8 black bishop
g8 black knight
h8 black rook
a7 black pawn
b7 black pawn
c7 black pawn
d7 black pawn
e7 black pawn
f7 black pawn
g7 black pawn
h7 black pawn
a2 white pawn
b2 white pawn
c2 white pawn
d2 white pawn
e2 white pawn
f2 white pawn
g2 white pawn
h2 white pawn
a1 white rook
b1 white knight
c1 white bishop
d1 white queen
e1 white king
f1 white bishop
g1 white knight
h1 white rook
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Մեկնարկային դիրք, առաջին շարք։ նավակ, ձի, փիղ, թագուհի, թագավոր, փիղ, ձի և նավակ։ երկրորդ շարք։ զինվորներ

Շախմատի միջազգային ֆեդերացիան պահպանում է շախմատի պաշտոնական կանոնները։ Բոլոր պաշտոնական շախմատային մրցաշարերի տեղեկությունների հետ մեկտեղ, կանոնները նկարագրված են ՖԻԴԵ-ի ձեռնարկում՝ Շախմատի օրենքների բաժնում[8]։

Շախմատի խաղադաշտը կազմված է իրար հաջորդող սև ու սպիտակ (կամ ցանկացած երկու տարբեր գույներ) վանդակներից որոնք կազմում են ութ տողանի քառակուսի։ Խաղացողի ձախակողմյան վանդակը մուգ գույնի է։ Այս դիրքով դրված խաղատախտակի ձախից աջ տողերը անվանում են հորիզոնականներ և համարակալում լատինական տառերով, իսկ հակառակորդների միջև ձգվող տողերը՝ ուղղաձիգներ և համարակալում թվերով։ Սկզբնական դիրքում թագուհին գտնվում է իր գույնի դաշտում։

Յուրաքանչյուր խաղացող ունի 16 խաղաքար. մեկ արքա, մեկ թագուհի, երկու նավակ, երկու ձի, երկու փիղ և ութ զինվոր։ Խաղի սկզբում խաղաքարերը դասավորում են խաղատախտակի հակադիր կողմերում՝ իրար դիմաց։ Խաղաքարերը կարող են նահանջել, գրոհել և պաշտպանել միմյանց։ Հակառակորդի կողմից խփված խաղաքարը դուրս է մնում խաղից։ Խաղաքարերից ամենահզորները նավակը և թագուհին են։ Ձին միակ խաղաքարն է, որն իզորու է թռչել մյուս խաղաքարերի վրայով։ Հասնելով խաղատախտակի հակառակ կողմի վերջնագծին, զինվորը կարող է փոխակերպվել ցանկացած ֆիգուրի (բացառությամբ արքայի)։

Շախմատը Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես մարզաձև[5], իսկ 1999 թ.–ի հունիսին Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) ճանաչվել է որպես Միջազգային մարզական ֆեդերացիա[5][9][10][11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան - ճատրակ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  2. «Նոր Բառգիրք Հայ-անգլիարէն, Հայր Մատաթեայ Վարդապետ Պետրոսեան - ճատրակ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  3. «Հայերէն արմատական բառարան, Հրաչեայ Աճառեան - ճատրակ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
  4. Մ. Ս. Իսպիրյան (1984). Մարզանունների բացատրական բառարան. Երևան: «Հայաստան». էջ 108.
  5. 5,0 5,1 5,2 Recognized Sports of the International Olympic Committee Միջազգային օլիմպիական կոմիտե պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի 2։ (անգլ.)
  6. 6,0 6,1 Շախմատային խաղի դասագիրք, Հայպետհրատ, Երևան, 1950
  7. «Հնդկական առասպել». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  8. «Laws of Chess (Շախմատի օրենքներ)» (անգլերեն). FIDE. Վերցված է փետրվարի 20 2011 թ-ին.
  9. International Federation (IF) for chess. Միջազգային օլիմպիական կոմիտե պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի 2։ (անգլ.)
  10. FIDE - Uniting the Chess World ՖԻԴԵի պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի։ (անգլ.)
  11. ARISF Members ՄՕԿ ճանաչված Միջազգային մարզական ֆեդերացիաների միություն (Association of Recognized IOC International Sports Federation)։ Վերցված է 2008-ի մայիսի 2։ (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Շախմատ հոդվածին


Շախմատ

Արքա

Թագուհի

Նավակ

Փիղ

Ձի

Զինվոր
Ընթերցե՛ք «շախմատ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։