Շալոն սյուր Սոն (ֆր.՝ Chalon-sur-Saône) , քաղաք և համայնք Ֆրանսիայի արևելյան մասում՝ Բուրգունդիա-Ֆրանշ Կոնտե երկրամասի Սոն է Լուար դեպարտամենտում, որի խոշորագույն բնակավայրն է։ Զբաղեցնում է 15,22 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 44.847[4]:
Քաղաքի ներկայիս տարածքում առաջին բնակավայրը հիմնել են կելտական էդուի (լատ. Haedui, Aedui) հին ցեղի ներկայացուցիչները, ինչի մասին վկայում են Սոն գետի հունում հայտնաբերված լատենյան մշակույթի առարկաները։ Նրանց մայր քաղաքի՝ Կաբիլլոնումի մասին (լատ. Cabillonum)[13] առաջին անգամ հիշատակվել է Գալլիայի այն ժամանակների (մ. թ. ա. 58-50 թթ.) փոխարքա Հուլիոս Կեսարի«Նոթեր գալլական պատերազմի մասին» (լատ.՝ Commentarii de Bello Gallico) աշխատության մեջ (VII, chs. 42 և 90)։ Հինհռոմեական բնակավայրը դեռ այն ժամանակներում ունեցել է գետափնյա նավահանգիստ և գտնվել է կարևոր ճանապարհների խաչմերուկում[14]։
Josyane Piffaut et Michel Limoges, Objectif Chalon-sur-Saône, Siloe-Éditeur, novembre 1995, 96 p., 2-908924-90-0
Michel Limoges et Josyane Piffaut, Saône-et-Loire, Siloë-Éditeur, novembre 1989, 144 p., 2-905259-58-2
Martine Chauney, Chalon-sur-Saône dans la guerre 1939/1945, Éditions Horvath, 1986, 110 p., 2-7171-0471-2
Raoul Violot, « Église St Pierre de Chalon, ses origines Italiennes », Mémoire de la Société d'histoire et d'archéologie de Chalon-sur-Saône, t. 32, fasc 2, Mâcon, impr Buget-Comptour, 1950.
Il y a 150 ans… Saint-Cosme devenait un quartier de Chalon..., numéro spécial des Chroniques chalonnaises, Société d'histoire et d'archéologie de Chalon-sur-Saône, septembre 2005 (42 pages).