Ժոզեֆ Նյեպս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզեֆ Նյեպս
ֆր.՝ Joseph Nicéphore Niépce
Ծնվել էմարտի 7, 1765(1765-03-07)[1][2][3][…]
Շալոն սյուռ Սոն, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 5, 1833(1833-07-05)[1][4][2][…] (68 տարեկան)
Saint-Loup-de-Varennes, Ֆրանսիայի թագավորություն
բնական մահով
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
Մասնագիտությունֆիզիկոս, ճարտարագետ և գյուտարար
Գործունեության ոլորտphotogrammetry?[6]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Երեխա(ներ)Isidore Niépce?
Ստորագրություն
Изображение автографа
 Nicéphore Niépce Վիքիպահեստում

Ժոսեֆ Նյեպս (ֆր.՝ Joseph Nicéphore Niépce , մարտի 7, 1765(1765-03-07)[1][2][3][…], Շալոն սյուռ Սոն, Ֆրանսիայի թագավորություն - հուլիսի 5, 1833(1833-07-05)[1][4][2][…], Saint-Loup-de-Varennes, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի հայտնագործող, առավել հայտնի է որպես գելիոգրաֆիայի և լուսանկարչության ստեղծողներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բուրգունդիայի Շալոն-սյուր-Սոն քաղաքում ազնվականների ընտանիքում։ Նրա հայրը Լյուդովիկոս XV-ի խորհրդականն էր, մայրը՝ նշանավոր փաստաբանի դուստր։ Շալոնում ընտանիքն ուներ մեծ ունեցվածք։ Ժոզեֆը 1780 թվականից 1788 թթ. բանախոսական արվեստ էր սովորում Շալոնի, Տրուի և Անժեի քոլեջներում։

Չնայած որ ուսումը նրան պատրաստում էր եկեղեցական կարիերային, նա 1972 թ. որոշեց փոխել ուղղությունը, մուտք գործելով հեղափոխական բանակ ու դառնալով սպա, մասնակցում էր զինվորական գործողություններին Սարդինիայում և Իտալիայում։ Վատ առողջությունը ստիպեց նրան հրաժարական տալ։ 1795 թվականին նա տեղափոխվեց Նիցցա, որպես հանրային ծառայող և ամուսնացավ Ագնեսսա Ռամերի հետ։ Վեց տարի անց նա վերադարձավ իր հայրենի քաղաք իր ավագ եղբայր Կլոդի հետ։ Առաջին հայտնագործությունը պիրեոլոֆորն էր, ինչն իրենից ներկայացնում էր ներքին շարժման այրիչ, որի օգնությամբ կարելի էր նավակ շարժել Սենայում։ 1816 թ․ Նյեպսը սկսեց աշխատել լուսանկարչական պատկեր ստանալու վրա։ Սկզբնական շրջանում օգտագործվում էր արծաթի աղ, որը սևանում է ցերեկային լույսից։ Նյեպսը կարողացավ ստանալ նեգատիվ, բայց խցիկից արծաթի աղի ազատ արձակումից հետո ամբողջ լուսանկարը սևանում էր։ Հետագայում Նյեպսը փորձում էր օգտագործել պղնձե կամ կրաքարե ափսե, պատված բիտումի բարակ շերտով։ Առաջին անգամ Նյեպսը ֆիքսված պատկեր ստացավ մոտ 1822 թվականին ՝ «Բացված սեղանը», որը, ցավոք,մեզ չի հասել։ Ամենահինը մեզ հայտնի լուսանկարներից «Տեսարան պատուհանից Լե Գրայում» 1826 թվականին, որի պահաժամը տևել է մոտ 8 ժամ։

1829 թ. 64-ամյա Նյեպսը հիվանդացավ։ Նա և իր ավագ եղբայրը՝ Կլոդը ծախսեցին իրենց ժառանգությամբ ստացած ամբողջ գումարը տարբեր հայտնագործությունների վրա, բայց դրանցից ոչ մեկը նրանց մեծ գումարներ չբերեց։ Գելիոգրաֆիան դարձավ Նյեպսի հիմնական զբաղմունքը, և նա դրան նվիրեց իր ողջ ուժերը։ Ժոսեֆը մահացավ 1833 թ.

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թ. Միջազգային աստղագիտական միությունը Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարանն անվանակոչեց Նյեպսի անունով։

Տեսարան պատուհանից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Նյեպս» հոդվածին։