Նիկոլայ Բուխարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Բուխարին
Николай Бухарин
Դրոշ
Դրոշ
Կոմունիստական ինտերնացիոնալի գործկոմի գլխավոր քարտուղար
նոյեմբեր, 1926 - ապրիլ, 1929
Նախորդող Գրիգորի Զինովև
Հաջորդող Վյաչեսլավ Մոլոտով
Դրոշ
Դրոշ
«Պրավդա» թերթի գլխավոր խմբագիր
նոյեմբեր, 1918 - ապրիլ, 1929
Նախորդող Իոսիֆ Ստալին
Հաջորդող Միխայիլ Օլմինսկի
Դրոշ
Դրոշ
(13-րդ, 14-րդ, 15-րդ) Քաղբյուրոյի անդամ
Դրոշ
Դրոշ
(8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ) Քաղբյուրոյի թեկնածու անդամ
 
Կուսակցություն՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
(բոլշևիկներ)
(1906–1918)
Ռուսաստանի կոմունիստական կուսակցություն
(1918–1937)
Կրթություն՝ Մոսկվայի 1-ին գիմնազիա (1907)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ, փիլիսոփա, լրագրող, գրող և խմբագիր
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր 1888 հոկտեմբերի 9
Ծննդավայր Ռուսաստան Մոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 15 մարտի 1938(1938-03-15) (տարիքը 49)
Վախճանի վայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կոմմունարկայի կրակահրապարակ, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Թաղված Կոմունարկայի կրակահրապարակ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ամուսին Աննա Լարինա
Զավակներ Սվետլանա Լարինա
Յուրի Լարին

Նիկոլայ Իվանովիչ Բուխարին (ռուս.՝ Николай Иванович Бухарин, հոկտեմբերի 9, 1888(1888-10-09), Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն - մարտի 15, 1938(1938-03-15)[1][2][3][…], Կոմունարկայի կրակահրապարակ), բոլշևիկ հեղափոխական, խորհրդային պետական գործիչ, մարքսիստ փիլիսոփա և հեղափոխական տեսության բազմաբեղուն հեղինակ, ՀամԿ(բ)Կ ԿԿ անդամ (1917-1934), ԿԿ թեկնածու անդամ (1934-1937), ՌԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի թեկնածու անդամ (1919-1924), ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ (1924-1929), ՌԿ(բ)Կ ԿԿ Կազմբյուրոյի թեկնածու անդամ (1923-1924)։

Հեղափոխական գաղափարների համար վեց տարի անցկացրել է տարագրության մեջ, որտեղ ծանոթացել է Վլադիմիր Լենինի և Լև Տրոցկու հետ[4][5][6]։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Մոսկվա և բոլշևիկյան ֆրակցիայում զբաղեցրել բարձր պաշտոններ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նշանակվել է բոլշևիկյան «Պրավդա» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը։

Մինչև 1921 թվականը բոլշևիկյան կուսակցության մեջ ներկայացրել է ձախ կոմունիստական թևը։ «Նոր տնտեսական քաղաքականության» (նովայա էկոնոմիչեսկայա պոլիտիկա, ՆԷՊ) աջակցմամբ գլխավորել է աջ օպոզիցիան։ 1924 թվականին, Լենինի մահվանից հետո, սատարել է Իոսիֆ Ստալինին։ 1927 թվականի դեկտեմբերին, Կոմունիստական կուսակցության 15-րդ համագումարին, Ստալինի հետ կարողացել է կուսակցության շարքերից դուրս հանդել ձախ օպոզիցիայի գործիչներ Տրոցկուն, Գրիգորի Զինովևին և Լև Կամենևին։ 1926-1929 թվականներին զբաղեցրել է Կոմունիստական ինտերնացիոնալի գործկոմի գլխավոր քարտուղարի աթոռը։ Այնուամենայնիվ, դեմ է արտահայտվել ԽՍՀՄ-ում գյուղատնտեսության կոլեկտիվացման ստալինյան բանաձևին, և 1929 թվականի հեռացվել է Քաղբյուրոյի շարքերից։

1930-ականների բռնաճնշումների (Մեծ զտում) ժամանակաշրջանում Ստալինը ցանկացած պատրվակ փորձում էր օգտագործել իր նախկին դաշնակիցներին ու մրցակիցներին լիկվիդացնելու համար։ Բուխարինի որոշ նամակների, զրույցների և գաղտնալսված հեռախոսազանգերի մեջ անհավատարմության դրսևորումներ արձանագրվեցին, ուստի 1937 թվականի փետրվարին Բուխարինը ձերբակալվեց։

Բուխարինը մեղադրվեց «հակասովետական դավադրություն» իրականացնելու մեջ և գնդակահարվեց 1938 թվականի մարտին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Kuznetsov S. Bukharin, Nikolay // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T012167
  4. Olga Hess Gankin, Harold Henry Fisher The bolsheviks and the world war. 1940. p. 249
  5. Aleksandr Shliapnikov. On the eve of 1917
  6. Бьеркегрен Х. Скандинавский транзит. Российские революционеры в Скандинавии. 1906—1917. — М.: Омега, 2007. — С. 225.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]