Նեմանյա Մատիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեմանյա Մատիչ
սերբ.՝ Nemanja Matić
Անձնական տվյալներ
Ազգությունը Սերբ
Քաղաքացիությունը Սերբիա Սերբիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 1, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր Շաբաց, Սերբիա Սերբիա
Հասակ 194
Քաշ 82
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 31
Պատանեկան կարիերա
1997-2000 Հարավսլավիա Ռադնիչկի Օբրենովաց
2000-2004 Հարավսլավիա Ցրվենա Զվեզդա
2004 Հարավսլավիա Պարտիզան
2004-2005 Հարավսլավիա Յեդինստվո (Ուբ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2007 Սերբիա Կոլուբարա 16 (0)
2007-2009 Սլովակիա 70 (4)
2009-2001 Անգլիա Չելսի 2 (0)
2010-2011 Նիդերլանդներ Վիտես 27 (2)
2011-2014 Պորտուգալիա Բենֆիկա 56 (6)
2014- Անգլիա Չելսի 53 (1)
2017 - այժմ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 1 (0)
Ազգային հավաքական
2008-2010 Սերբիա Սերբիա մինչև 21 11 (2)
2008- Սերբիա Սերբիա 17 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նեմանյա Մատիչ(սերբ.՝ Немања Матић, օգոստոսի 1, 1988(1988-08-01)[1][2], Շաբաց, Պոդրինսկ-Կոլուբարայի միջհամայնքային տարածաշրջանային միություն, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ։ Խաղում է «Մանչեսթեր Յունայթեդում» կիսապաշտպանի դիրքում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]

16 տարեկանում դեբյուտը նշել է Կոլուբարա թիմում։ Առաջին սեզոնում անցկացրեց 16 խաղ։ 2007 թվականին տեղափոխվեց Սլովակիայի առաջնության Կոշիցե ակումբ։ Այնտեղ անցկացրեց 64 խաղ և հեղինակեց 4 գնդակ։ Այդ տարիներին նա ստացավ Սլովակիայի քաղաքացիություն։ 2009 թվականին Կոշիցայի կազմում նվաճեց երկրի գավաթը, եզրափակչում հաղթելով Արտմեդի ակւմբին 3-1 հաշվով։ 2009 թվականի օգոստոսի 18-ին տեղափոխվեց Չելսի 1.5 միլիոն ֆունտի դիմաց և կնքեց 4 տարվա պայմանագիր։

2010 թվականի օգոստոսին նա վարձավճարով տեղափոխվեց հոլանդական Վիտես[3]։

Բենֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին նա տեղափոխվեց Բենֆիկա, փոխանակվելով Դավիդ Լուիզի և 22 միլիոն ֆունտի հետ։ Պորտուգալական ակումբի հետ 2012 թվականին նա նվաճեց երկրի գավաթը։

Վերադարձը Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարի 15-ին Չելսիի պաշտոնական կայքը հայտարարեց, որ Մատիչը վերադառնում է Չելսի։ Մատիչը Չելսիի հետ կնքեց 5.5 տարվա պայմանագիր[4]։ Տրանսֆերային արժեքը կազմեց 25 միլիոն ֆունտ[5]։ 2014 թվականի օգոստոսի 30-ին Էվերթոնի դեմ խաղում հեղինակեց իր առաջին գնդակը։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիայի հավաքականի կազմում դեբյուտը նշեց 2008 թվականի դեկտեմբերի 14-ին, ընկերական խաղի շրջանակներում Լեհաստանի դեմ խաղում(1-0)։ Մասնակցել է 2009 թվականի երիտասարդական Եվրոպայի Առաջնությանը։

2016 թվականի մայիսի 15-ի դրությամբ[6]
Թիմ Թվական Ընկերական Մրցաշարեր Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սերբիա Սերբիա 2008 1 0 0 0 1 0
2009 1 0 0 0 1 0
2012 3 0 0 0 3 0
2013 2 0 2 0 4 0
2014 5 0 2 0 7 0
2015 3 0 5 1 8 1
2016 2 0 0 0 2 0
Ամբողջ կարիերա 18 0 10 1 28 1

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովակիա Սլովակիա Կոշիցա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Անգլիա Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրեմիեր Լիգայի Չեմպիոն 2009/10, 2014/15
  • Անգլիայի գավաթակիր 2010
  • Անգլիայի Լիգայի Գավաթակիր 2015

Պորտուգալիա Պորտուգալիա Բենֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պորտուգալիայի գավաթակիր 2012

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պորտուգալիայի տարվա ֆուտբոլիստ 2013
  • Պորտուգալիայի պրեմիերայի ամսվա խաղացող. դեկտեմբեր 2012[7], հունվար 2013[7], ապրիլ 2013[8]։
  • Սերբիայի տարվա խաղացող 2014
  • ՊՖԱ-ի վարկածով տարվա թիմի մասնակից

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. ««Витесс» арендовал двух сербских игроков «Челси»». www.amfigames.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.
  4. Матич согласовал контракт с «Челси» сроком на пять с половиной лет
  5. «Челси» купил у «Бенфики» Матича за € 25 млн
  6. «Internationals: Nemanja Matic» (անգլերեն). Bounder.friardale.co.uk. 2014 թ․ հունվարի 14. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  7. 7,0 7,1 «Matic eleito o melhor de Dezembro/Janeiro» (պորտուգալերեն). Campeonato português de futebol. 2014 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  8. «Matic eleito o melhor de abril» (պորտուգալերեն). Campeonato português de futebol. 2014 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեմանյա Մատիչ» հոդվածին։