Նատաշա Ռիչարդսոն
Նատաշա Ռիչարդսոն անգլ.՝ Natasha Richardson | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1963[1][2][3][…] |
Ծննդավայր | Մարլիբոն, Լոնդոն[4] |
Մահացել է | մարտի 18, 2009[5][6][2][…] (45 տարեկան) |
Մահվան վայր | Վերին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Saint Peter's Episcopal Cemetery |
Կրթություն | Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[7], Սբ Պետրոսի աղջկական դպրոց և Lycee Francais Charles de Gaulle? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և թատրոնի դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Թոնի Ռիչարդսոն[4], մայր՝ Վանեսա Ռեդգրեյվ[4] |
Ամուսին(ներ) | Լիամ Նիսոն և Ռոբերտ Ֆոքս |
Երեխա(ներ) | Micheál Richardson?[8] և Daniel Jack Neeson?[8] |
Պարգևներ և մրցանակներ | |
Նատաշա Ջեյն Ռիչարդսոն (անգլ.՝ Natasha Jane Richardson; մայիսի 11, 1963[1][2][3][…], Մարլիբոն, Լոնդոն[4] - մարտի 18, 2009[5][6][2][…], Վերին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), անգլիացի դերասանուհի։ Ռեդրեյվների տոհմի ներկայացուցիչ, Վանեսա Ռեդգրեյվի և ռեժիսոր Թոնի Ռիչարդսոնի դուստրը, Մայքլ Ռեդգրեյվի և Ռեյչել Կեմպսոնի թոռնուհին։
Ռիչարդսոնը առավել հայտնի է «Գոթիկա» (1986), «Պատի Հերսթ», «Աղախնի պատմությունը» (1990), «Նելլ» (1994), «Ծուղակ ծնողների համար» (1998), «Տիկին սպասուհի» (2002) и «Սպիտակ կոմսուհի» (2005)։
Նա արժանացել է «Թոմի» և «Դրամա Դեսկ» մրցանկաների։ 1998 թվականին Բրոդվեյի վերածննդի ժամանակ արժանացել է Քննադատների արտաքին միության մրցանակի՝ «Կաբարե» ֆիլմում իր խաղացած Սալլի Բոուլզ դերի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատաշա Ջեյն Ռիչարդսոնը ծնվել է 1963 թվականի մայիսի 11-ին Լոնդոնում (Անգլիա)՝ դերասանուհի Վանեսա Ռեդգրեյվի (ծնվ. 1937) և ռեժիսոր Թոնի Ռիչարդսոնի (1928-1991) ընտանիքում։ Նա Մայքլ Դեդգրեյվի և Ռեյչել Կեմպսոնի թոռնուհին է։ Նրա ծնողները ամուսնալուծվել են 1967 թվականին՝ 5 տարվա ամուսնությունից հետո։ Նա ունեցել է կրտսեր քույր՝ դերասանուհի Ջոելի Ռիչարդսոնը (ծնվ․ 1965), արյունակից քույր՝ Քեթրին Գրիմոնդը և եղբայր՝ ռեժիսոր և սցենարիստ Կառլո Գաբրիել Ներոն (ծնվ․ 1969)։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոյում սկսել է նկարահանվել դեռ վաղ հասակից։ Նրա դեբյուտը եղել է «Թեթև հեծելազորի հարձակումը» (1968, ռեժ. Թոնի Ռիչարդսոն) ֆիլմը, որտեղ նա խաղացել է էպիզոդիկ դեր։
Նրա առաջին բեմական փորձը եղել է Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» կատակերգությունը (խաղացել է Հելենայի դերը) և« Համլետ» ողբերգությունը (Խաղացել է Օֆելիայի դերը)։ Նրա համար շրջադարձային է եղել 1986 թվականը, երբ Չեխովի «Ճայը» պիեսում ստացել է Նինայի դերը։
1980-ական թվականներին Նատաշա Ռիչարդսոնը նկարահանվել է մի քանի հեռուստատեսային ֆիլմերում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-1992 թվականներին Նատաշան ամուսնացած է եղել պրոդյուսեր Ռոբերտ Ֆոքսի հետ։
1994 թվականի հուլիսի 3-ից մինչև իր մահը նա ամուսնացած է եղել դերասան Լիամ Նիսոնի հետ։ Նրանք ունեցել են երկու որդիներ՝ Մայքլ Ռիչարդ Անտոնիո Ռիչարդսոն (ծնվ. 22.06.1995) և Դենիել Ջեք Նիսոն (ծնվ. 27.08.1996):
Նա եղել է դերասանուհի Միա Ֆերրոուի երկու որդեգիր երխաների կնքամայրը։
2018 թվականի հոկտեմբերի 20-ին հաղորդվել է, որ Ռիչարդսոնի ավագ որդին՝ 23-ամյա Մայքլը փոխել է իր «Նիսոն» ազգանունը «Ռիչարդսոնի»՝ ի հիշատակ 9 տարի առաջ ողբերգականորեն մահացած մոր[10]։
Վնասվածք և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի մարտի 16-ին Ռիչարդսոնը գլխուղեղային վնասվածք է ստացել Քվեբեկի Մոն-Տրամբլան լեռնադահուկային հանգստավայրում[11]։ Ինչպես հաղորդել են լեռնադահուկային հանգստավայրի ներկայացուցիչները, նա սահել է սկսնակների համար նախատեսված ուղեգծով՝ առանց սաղավարտի։ Ընկնելուց հետո նա երևացող վնասվածք չի ստացել։ Տուժածին առաջարկել են բժշկի այցելել, բայց Նատաշատ հրաժարվել է բժշկական օգնությունից։ Որոշ ժամանակ անց դերասանուհու վիճակը կտրուկ վատացել է։ Նատաշան ընկել է կոմայի։ Նրան տեղափոխել են Sacré-Coeur հիվանդանոց[12]։
Մարտի 18-ին Նատաշայի ընտանիքը որոշել է անջատել բոլոր բժշկական սարքերը, որովհետև բժիշկների գնահատականով նրա վիճակը եղել է շատ ծանր։ Նատաշայի ուղեղը դադարել է աշխատել։ Բժիշկների կարծիքով հնարավոր կլիներ կանխել նրա մահը, եթե դերասանուհին ժամանակին բժշկական օգնություն ստանար[13]։
Նրան տեղափոխել են Նյու Յորք, որպեսզի ընտանիքը կարողանա հրաժեշտ տալ դերասանուհուն։ Lenox Hill հոսպիտալ են այցելել նրա ամուսինը, մայրը, 12-ամյա Դենիելը և 13-ամյա Մայքլը։
Շուտով հայտարարվել է, որ Նատաշայի ընտանիքը որոշել է նրա օրգանները տրամադրել այն անձանց, ովքեր ունեին փոխպատվաստման կարիք[13]։
Նատաշան թաղվել է իր տատիկի՝ դերասանուհի Ռեյչել Կեմպսոնի (1910-2003) կողքին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.tvrage.com/passedaway.php?bshow=2012-03-18
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ 5,0 5,1 5,2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/7949195.stm
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=14629
- ↑ High Profile Alumni — Central School of Speech and Drama.
- ↑ 8,0 8,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Theatre World Award Recipients — Theatre World Award.
- ↑ «История Варшавского гетто». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Актриса Наташа Ричардсон в критическом состоянии», gazeta.ru Կաղապար:Проверено
- ↑ «Товия Божиковский, СРЕДИ ПАДАЮЩИХ СТЕН».
- ↑ 13,0 13,1 Семья Наташи Ричардсон отдала её органы для трансплантации — bigmir)net
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նատաշա Ռիչարդսոն Internet Movie Database կայքում
- Natasha Richardson – Daily Telegraph obituary
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատաշա Ռիչարդսոն» հոդվածին։ |
|
- Մայիսի 11 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Մարտի 18 մահեր
- 2009 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Բրիտանացի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիրներ