Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Իգորևնա Սելեզնյովա ( ռուսերեն ՝ Наталья Игоревна Селезнёва, իրական ազգանունը` Պոլինկովսկայա (Полинковская), հունիսի 19 , 1945 (1945-06-19 ) [1] , Մոսկվա , ԽՍՀՄ ), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասանուհի , Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի (1996թ .)[4] , Լեհաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1976թ .):
Նատալյա Սելեզնյովան ծնվել է Մոսկվայում ։ Հայրը ԽՍՀՄ -ում հայտնի լուսանկարիչ էր, իսկ մայրը` նկարչուհի։ Վեց տարեկանում Նատալյան գլխավոր դերով հանդես է եկել Խորհրդային բանակի թատրոնի բեմադրությունում։ 1966 թվականին ավարտել է Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարանի` Բորիս Զախավայի դասընթացները և աշխատանքի անցել Մոսկվայի Երգիծանքի թատրոնում։
Կինոյում առաջին դերը կատարել է 1953 թվականին, խաղալով «Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը» կինոնկարում ։ Սակայն հաջողությունը նրան ժպտաց 1965 թվականին, երբ նկարահանվեց Լեոնիդ Գայդայի ««Ի» գործողությունը և Շուրիկի մյուս արկածները» կինոնկարում։ Հետագայում նա երկու անգամ ևս նկարահանվել է Գայդայի ֆիլմերում։ Բացի այդ, Նատալյա Սելեզնյովան հաջողությամբ հանդես է եկել նաև հեռուստահաղորդումներում և հեռուստաներկայացումներում։
1968 թվականին Նատալյա Սելեզնյովան ամուսնացել է դերասան Վլադիմիր Անդրեևի հետ, իսկ 1969 թվականին ծնվել է նրանց որդին։ Նատալյա Սելեզնյովան ֆուտբոլի երկրպագու է[5] ։
Թվական
Անվանում
Բնօրինակ անվանում
Կերպար
1953
Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը
Алёша Птицын вырабатывает характер
Սաշենկա
1956
Աղջիկն ու կոկորդիլոսը
Девочка и крокодил
Կատյա Պաստուշկովա
1961
Ալյոնկա
Алёнка
Ելիզավետա
1965
«Ի» գործողությունը և Շուրիկի մյուս արկածները
Операция «Ы» и другие приключения Шурика
Լիդա
1966
Սաշա-Սաշենկա
Саша-Сашенька
Սաշա Կռիլովա
1966
Ո՞վ է հնարել անիվը
Кто придумал колесо?
Զոյա
1967
Սիրել եմ ձեզ
Я вас любил…
Լիդիա Նիկոլաևնա
1969
Խալիֆ-արագիլը
Калиф-аист
արքայադուստր
1969
Հին ծանոթը
Старый знакомый
Նատալյա Կոլցովա
1970
Ինչպես էինք մենք փնտրում Տիշկային
Как мы искали Тишку
դաստիարակչուհի
1970
Դեղին ճամպրուկի արկածները
Приключения жёлтого чемоданчика
Պետյայի մայրը
1972
Կետ, կետ, ստորակետ
Точка, точка, запятая…
բժշկուհի
1973
Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը
Иван Васильевич меняет профессию
Զինաիդա
1974
Մեր տղան է
Свой парень
Ալյա Մալիշևա
1975
Չի կարող պատահել
Не может быть!
Տանյա
1977
Այս անհավանական երաժիշտները կամ Շուրիկի նոր երազները
Эти невероятные музыканты, или Новые сновидения Шурика
Զինաիդա
1978
Փողոցներով կոմոդ էին տանում
По улицам комод водили
Վիկա
1979
Նուկիի արկածները
Приключения Нуки
Ալյոշայի մայրը
1979
Թեմա
Тема
Սվետլանա
1982
Պարզապես սարսափելի է
Просто ужас!
աղջիկ
1982
Պահպանեք տղամարդկանց
Берегите мужчин!
Ալլա
1986
Ես քեզ ատում եմ
Я тебя ненавижу
-
1991
Դատապարտվածների շրջանը
Круг обречённых
Ֆիմա Կորաբլյովա
1995
Տուն
Дом
Մարիա Ալեքսեևնա
1996
Անկարողը
Импотент
Տատյանա
1998
Պրիմադոննա Մերին
Примадонна Мэри
Իննա
2000
Գործակալը մինի-շրջազգեստով
Агент в мини-юбке
Նատալյա Իվանովնա
2001
Հրեշտակի տեսակետով
С точки зрения ангела
Թերեզա Կոնստանտինովնա
2002
Անհաջողակի որդին
Сын неудачника
Արկադիի մայրը
2003
Love-սպասարկում
Love-сервис
Մարգարիտա Սեմյոնովնա
2003
Գողեր և մարմնավաճառներ. Մրցանակը` թռիչք դեպի տիեզերք
Воры и проститутки. Приз — полёт в космос
Ելենա Ստասովա
2006
Դուք չեք թողնի ինձ
Вы не оставите меня
Նատալյա Վասիլևնա
2007
Ճիչ գիշերով
Крик в ночи
-
2008
Խարդախները
Аферисты
մորաքույր Սիմա
2008
Գործադարձուները
Воротилы
Կլավդիա Սեմյոնովնա
2010
Մայրիկ-Մոսկվա
Мама-Москва
-
2013
Լավ բալիկների երկիրը
Страна хороших деточек
տատիկ
2014
Սիրո ժամանակաշրջանները
Сезоны любви
-
2014
Ամանորյա հերթապահություն
Новогоднее дежурство
-