Վլադիմիր Անդրեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Անդրեև
Ծնվել էհոկտեմբերի 26, 1917(1917-10-26)
ԾննդավայրԿոստրոմայի նահանգ
Մահացել էհունվարի 25, 1995(1995-01-25) (77 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ՌԽՖՍՀ,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ և «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Վլադիմիր Անդրեև (ռուս.՝ Владимир Александрович Андреев, հոկտեմբերի 26, 1917(1917-10-26), Կոստրոմայի նահանգ - հունվարի 25, 1995(1995-01-25), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային նկարիչ, գեղանկարիչ, մանկավարժ և Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Անդրեևը ծնվել է 1917 թվականի հոկտեմբերի 26-ին, Կոստրոմա նահանգի Գալիչեսկի գավառի Բոգչինո գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է Պերմի գեղարվեստական ուսումնարանում[2]։

1939 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ։ Առաջին Բելառուսական ճակատի զորամասերի հետ անցել է Հայրենական մեծ պատերազմը` հաղթանակը դիմավորելով Բեռլինում։ Պարգևատրվել է «Կարմիր Աստղ» շքանշանով, «Բեռլինի գրավման համար», «Վարշավայի ազատագրման համար», «Մարտական վաստակի համար», «Գերմանիայի դեմ հաղթանակի համար» մեդալներով։

Զորացրումից հետո 1947 թվականին ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ, որը ավարտել է 1953 թվականին Վիկտոր Օրեշնիկովի արվեստանոցում` որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Գործամասի գրադարանում»[3] նկարը (պահվում է Ռոստովի մարզի պատկերասրահի հավաքածուում)[4]։

1953 թվականից դարձել է լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսների մշտական մասնակից։ Նկարել է ժանրային և թեմատիկ նկարներ, դիմանկարներ, բնանկարներ և նատյուրմորտներ։ Առավելագույն ճանաչում են ստացել ժամանակակիցների` մշակույթի և արվեստի գործիչների, պատերազմի վետերանների դիմանկարները, մանկական կերպարները։ 1957 թվականից եղել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ 1953-1989 թվականներին դասավանդել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի ընդհանուր գեղանկարչության ամբիոնում[5]։ Նկարչի անհատական ցուցահանդեսները անց են կացվել 1975, 1980 և 1984 թվականներին։

Մահացել է 1995 թվականի հունվարի 25-ին, Սանկտ Պետերբուրգում` 78 տարեկան հասակում։

Վլադիմիր Անդրեևի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ճապոնիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Союза художников СССР. — Т. 1. — М.: Советский художник, 1979. — С. 44.
  2. Бахтияров, Р. А. Андреев Владимир Александрович //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941—1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. СПб: Петрополис, 2014. С. 30.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.69.
  4. Владимир Александрович Андреев. Выставка произведений. Каталог. — ЛОСХ РСФСР, 1980. — с.2.
  5. Традиции школы живописи государственной художественно-промышленной академии имени А. Л. Штиглица. Кафедра общей живописи. — СПб., 2010. С. 14, 15, 270.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Осенняя выставка произведений ленинградских художников 1956 года. — Л: Ленинградский художник, 1958. — с.5.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.5.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.8.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1971. — с.5.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1969 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1970. — с.7.
  • Мямлин, И. Сердце с правдой вдвоём… / Ленинградская правда, 1975, 1 июня.
  • Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с.44.
  • Владимир Александрович Андреев. Выставка произведений. Каталог. — ЛОСХ РСФСР, 1980.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1980. — с.6.
  • Иванов, С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб: НП-Принт, 2007. С. 390, 393, 398, 401, 406, 443.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.69.
  • Традиции школы живописи государственной художественно-промышленной академии имени А. Л. Штиглица. Кафедра общей живописи. — СПб., 2010. С. 14, 15, 270.
  • Бахтияров, Р. А. Андреев Владимир Александрович //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941—1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. СПб: Петрополис, 2014. С. 30—31.