Դեղին ճամպրուկի արկածները
Դեղին ճամպրուկի արկածները ռուս.՝ Приключения жёлтого чемоданчика | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ընտանեկան ֆիլմ |
Թվական | 1970 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իլյա Ֆրեզ[1] |
Սցենարի հեղինակ | Սոֆյա Պրոկոֆևա և Իլյա Ֆրեզ |
Դերակատարներ | Տատյանա Պելտցեր, Ռինա Զելյոնայա, Օլեգ Պոպով, Եվգենի Լեբեդև և Անդրեյ Գրոմով |
Օպերատոր | Միխայիլ Կիրիլով |
Երաժշտություն | Յան Ֆրենկել |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 76 րոպե |
«Դեղին ճամպրուկի արկածները» (ռուս.՝ «Приключения жёлтого чемоданчика»), խորհրդային երաժշտական կինոկատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Իլյա Ֆրեզը 1970 թվականին։ Սոֆյա Պրոկոֆևայի համանուն վեպի էկրանավորումն է[2][3]։ Ֆիլմը նկարահանվել է Տալլինում (հին քաղաք) և Մոսկվայում (նոր շրջաններ)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի արևոտ քաղաքում ապրում էին արտասովոր տղա Պետյան և աղջիկ Տոման։ Տոման երբեք չի ժպտում և հաճախ լաց է լինում, իսկ Պետյան վախկոտ է։ Եվ ահա Պետյայի մայրը և Տոմայի հայրը որոշում են դիմել բժշկին։ Բժիշկն արտասովոր է։ Նա ունի կոնֆետներ վախի դեմ, իսկ այլ հրաշալի դեղամիջոցների օգնությամբ նա միանգամայն կարող էր բուժել չարությունից ու նենգությունից, հիմարությունից, տխրությունից, ստից, շաղակրատությունից։
Սակայն հանգամանքների բերումով հրաշք դեղամիջոցներով դեղին ճամպրուկը ընկել է ուրիշի ձեռքը։ Վտանգի տակ են հայտնվել Տոմայի տատիկի, օդաչու Վերևկինի՝ Տոմայի պապի, վագրի վարժեցնող Բուլանկինի կյանքը։ Տոմայի տատը, բժիշկը, Տոման և Պետյան գնում են որոնելու կախարդական դեղամիջոցներով ճամպրուկը։
Գլխավոր դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տատյանա Պելտցեր - Աննա Պետրովնա Վերյովկինա, Տոմայի տատը
- Եվգենի Լեբեդև - մանկական բժիշկ
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նատալյա Սելեզնյովա – Պետյայի մայրը
- Բորիս Բիստրով – օդաչու Վերյովկին
- Լարիսա Տիխոնովա – Վիոլետա
- Վիկտոր Տիխոնով – Բուլանկին
- Եվգենի Վեսնիկ – երկնքի հրամանատար
- Կոնստանտին Կունտիշև – աշխղեկ
- Անդրյուշա Գրոմով – Պետյա
- Վիկ Չերնակովա – Տոմա
- Խուլիգաններ՝
- Ալեքսանդր Կավալերով – գլխավոր
- Ժենյա Մոդել – երկրորդն
- Սերյոժա Ռոդիոնով – երրորդ
- Իգոր Վոյևոդին – շատախոս
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարիստներ` Սոֆյա Պրոկոֆևա, Իլյա Ֆրեզ
- Բեմադրող ռեժիսոր՝ Իլյա Ֆրեզ
- Գլխավոր օպերատոր` Միխայիլ Կիրիլով
- Կոմպոզիտոր` Յան Ֆրենկել
- Երգերի տեքստի հեղինակ` Սոֆյա Պրոկոֆևա, Հենրիխ Սապգիր
- Երգերի կատարող (ներածական և եզրափակիչ)՝ Օլեգ Անոֆրիև
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արծաթե մեդալ և «Սիլդակ» ժյուրիի պատվավոր դիպլոմ Վենետիկի մանկական և պատանեկան ֆիլմերի XXII միջազգային կինոփառատոնում, 1970 թվական,
- Թեհրանի միջազգային կինոփառատոնի մանկական ժյուրիի հատուկ դիպլոմ (Իրան), 1970 թվական։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0066245/
- ↑ «Приключения желтого чемоданчика. Х/ф». Russia-1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
- ↑ Viktor Kirillov. «Как сложилась судьба мальчика Ванечки из фильма "Офицеры"». Rossiyskaya Gazeta.
|