Նատալյա Սելեզնյովա
| Ծնվել է | հունիսի 19, 1945[1] (81 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
| Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1966) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի |
| Աշխատավայր | Սատիրայի թատրոն (Մոսկվա) |
| Ամուսին(ներ) | Վլադիմիր Անդրեև |
| Պարգևներ և մրցանակներ | |
Նատալյա Իգորևնա Սելեզնյովա ( ռուսերեն՝ Наталья Игоревна Селезнёва, իրական ազգանունը` Պոլինկովսկայա (Полинковская), հունիսի 19, 1945[1], Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի (1996թ.)[4], Լեհաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1976թ.):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատալյա Սելեզնյովան ծնվել է Մոսկվայում։ Հայրը ԽՍՀՄ-ում հայտնի լուսանկարիչ էր, իսկ մայրը` նկարչուհի։ Վեց տարեկանում Նատալյան գլխավոր դերով հանդես է եկել Խորհրդային բանակի թատրոնի բեմադրությունում։ 1966 թվականին ավարտել է Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարանի` Բորիս Զախավայի դասընթացները և աշխատանքի անցել Մոսկվայի Երգիծանքի թատրոնում։
Կինոյում առաջին դերը կատարել է 1953 թվականին, խաղալով «Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը» կինոնկարում։ Սակայն հաջողությունը նրան ժպտաց 1965 թվականին, երբ նկարահանվեց Լեոնիդ Գայդայի ««Ի» գործողությունը և Շուրիկի մյուս արկածները» կինոնկարում։ Հետագայում նա երկու անգամ ևս նկարահանվել է Գայդայի ֆիլմերում։ Բացի այդ, Նատալյա Սելեզնյովան հաջողությամբ հանդես է եկել նաև հեռուստահաղորդումներում և հեռուստաներկայացումներում։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին Նատալյա Սելեզնյովան ամուսնացել է դերասան Վլադիմիր Անդրեևի հետ, իսկ 1969 թվականին ծնվել է նրանց որդին։ Նատալյա Սելեզնյովան ֆուտբոլի երկրպագու է[5]։
Մասնակի ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
|---|---|---|---|
| 1953 | Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը | Алёша Птицын вырабатывает характер | Սաշենկա |
| 1956 | Աղջիկն ու կոկորդիլոսը | Девочка и крокодил | Կատյա Պաստուշկովա |
| 1961 | Ալյոնկա | Алёнка | Ելիզավետա |
| 1965 | «Ի» գործողությունը և Շուրիկի մյուս արկածները | Операция «Ы» и другие приключения Шурика | Լիդա |
| 1966 | Սաշա-Սաշենկա | Саша-Сашенька | Սաշա Կռիլովա |
| 1966 | Ո՞վ է հնարել անիվը | Кто придумал колесо? | Զոյա |
| 1967 | Սիրել եմ ձեզ | Я вас любил… | Լիդիա Նիկոլաևնա |
| 1969 | Խալիֆ-արագիլը | Калиф-аист | արքայադուստր |
| 1969 | Հին ծանոթը | Старый знакомый | Նատալյա Կոլցովա |
| 1970 | Ինչպես էինք մենք փնտրում Տիշկային | Как мы искали Тишку | դաստիարակչուհի |
| 1970 | Դեղին ճամպրուկի արկածները | Приключения жёлтого чемоданчика | Պետյայի մայրը |
| 1972 | Կետ, կետ, ստորակետ | Точка, точка, запятая… | բժշկուհի |
| 1973 | Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը | Иван Васильевич меняет профессию | Զինաիդա |
| 1974 | Մեր տղան է | Свой парень | Ալյա Մալիշևա |
| 1975 | Չի կարող պատահել | Не может быть! | Տանյա |
| 1977 | Այս անհավանական երաժիշտները կամ Շուրիկի նոր երազները | Эти невероятные музыканты, или Новые сновидения Шурика | Զինաիդա |
| 1978 | Փողոցներով կոմոդ էին տանում | По улицам комод водили | Վիկա |
| 1979 | Նուկիի արկածները | Приключения Нуки | Ալյոշայի մայրը |
| 1979 | Թեմա | Тема | Սվետլանա |
| 1982 | Պարզապես սարսափելի է | Просто ужас! | աղջիկ |
| 1982 | Պահպանեք տղամարդկանց | Берегите мужчин! | Ալլա |
| 1986 | Ես քեզ ատում եմ | Я тебя ненавижу | - |
| 1991 | Դատապարտվածների շրջանը | Круг обречённых | Ֆիմա Կորաբլյովա |
| 1995 | Տուն | Дом | Մարիա Ալեքսեևնա |
| 1996 | Անկարողը | Импотент | Տատյանա |
| 1998 | Պրիմադոննա Մերին | Примадонна Мэри | Իննա |
| 2000 | Գործակալը մինի-շրջազգեստով | Агент в мини-юбке | Նատալյա Իվանովնա |
| 2001 | Հրեշտակի տեսակետով | С точки зрения ангела | Թերեզա Կոնստանտինովնա |
| 2002 | Անհաջողակի որդին | Сын неудачника | Արկադիի մայրը |
| 2003 | Love-սպասարկում | Love-сервис | Մարգարիտա Սեմյոնովնա |
| 2003 | Գողեր և մարմնավաճառներ. Մրցանակը` թռիչք դեպի տիեզերք | Воры и проститутки. Приз — полёт в космос | Ելենա Ստասովա |
| 2006 | Դուք չեք թողնի ինձ | Вы не оставите меня | Նատալյա Վասիլևնա |
| 2007 | Ճիչ գիշերով | Крик в ночи | - |
| 2008 | Խարդախները | Аферисты | մորաքույր Սիմա |
| 2008 | Գործադարձուները | Воротилы | Կլավդիա Սեմյոնովնա |
| 2010 | Մայրիկ-Մոսկվա | Мама-Москва | - |
| 2013 | Լավ բալիկների երկիրը | Страна хороших деточек | տատիկ |
| 2014 | Սիրո ժամանակաշրջանները | Сезоны любви | - |
| 2014 | Ամանորյա հերթապահություն | Новогоднее дежурство | - |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- ↑ http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201507170017?index=11&rangeSize=1
- ↑ http://www.kremlin.ru/acts/bank/24645
- ↑ Указ Президента РФ от 2 мая 1996 г. № 617 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ «Наталья Селезнёва. «Я не могла подвести!»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
{{cite web}}: More than one of|archivedate=and|archive-date=specified (օգնություն); More than one of|archiveurl=and|archive-url=specified (օգնություն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Սելեզնյովա» հոդվածին։ |
| ||||||
- Հունիսի 19 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Խորհրդային դերասանուհիներ
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս կինոդերասանուհիներ
- Ռուս հեռուստատեսային դերասանուհիներ