Ո՞վ է հորինել անիվը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ո՞վ է հորինել անիվը
Թվական1966
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Շրեդել

«Ո՞վ է հորինել անիվը» (ռուս.՝ «Кто придумал колесо?»), խորհրդային երիտասարդական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Շրեդելը 1966 թվականին «Լենֆիլմ» ստուդիայում Վլադիմիր Կրակովսկու «Վերադարձ դեպի հորիզոն» (ռուս.՝ «Возвращение к горизонту») վիպակի հիման վրա[1]։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1967 թվականի ապրիլի 24-ին։

Սուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիրիկական ֆիլմ է առաջին սիրո և ինքնուրույն կյանքի առաջին փորձերի մասին։

Դպրոցն ավարտելուց հետո Սևա Լոսևը աշխատանքի է ընդունվում քիմկոմբինատում։ Ֆիլմի հերոսը բանվոր տղա է, հետաքրքրասեր և խոհուն, երբեմն դյուրահավատ է մարդկանց նկատմամբ, երբեմն էլ ավելորդ կասկածամիտ է ու դյուրագրգիռ («Երևի վատ բնավորություն ունեմ», — խոստովանում է նա ֆիլմի վերջին կադրում՝ դիմելով հանդիսատեսին)։ Սիրո, բարեկամության, աշխատանքի հարցում ամեն ինչ հարթ չէ, ամեն ինչ միանգամից չի ստացվում, բայց նա համառորեն փնտրում է իր տեղը կյանքում, իր իսկական կոչումը։ Երիտասարդի բնավորության կայացման միջոցով նա հասնում է մարդկանց առջև իր գործերի համար բարձր պատասխանատվության գիտակցման։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեորգի Կորոլչուկ – Սևա Լոսև (լուսագրերում՝ Յուրի Կորոլչուկ)
  • Գալինա Նիկուլինա – Սաշա
  • Պոլինա Կումանչենկո – մորաքույր
  • Նատալյա Սելեզնյովա
  • Գեորգի Վիցինքեռի Կոլյա
  • Միխայիլ Գլուզսկի – գործկոմի վարիչ
  • Վիկտոր Կոստեցկի – Ալեքսեյ Եգորով
  • Նիկոլայ Վոլկով (ավագ) – ակադեմիկոս Շչեգլով
  • Նատալյա Գուրզո – Իննա
  • Բորիս Ռիժուխին – գլխավոր ինժեներ
  • Սերգեյ Դրեյդեն – Վիկտոր
  • Բալիս Դվարիոնաս – դաշնակահար
  • Թամարա Վալասիադի – էպիզոդ

Ֆիլմում հնչում է կոմպոզիտոր Իսահակ Շվարցի «Облако напрокат» երգը (տեքստը՝ Գենադի Շպալիկովի) և «Каникулы любви» («У моря, у синего моря») երգը ճապոնական դուետի կատարմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Демин В. Триптих об «элементарных понятиях» // Искусство кино. — 1966. — № 11. — С. 39-46.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]