Յուսիֆ Էյվազով
Յուսիֆ Էյվազով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1977 (47 տարեկան) Ալժիր, Ալժիր[1] |
Երկիր | Ադրբեջան |
Մասնագիտություն | օպերային երգիչ և tenor |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Դեկա Ռեկորդս և Columbia Records |
Ամուսին | Աննա Նետրեբկո[2] |
Պարգևներ | |
Կայք | yusifeyvazov.com |
Ստորագրություն | |
Yusif Eyvazov Վիքիպահեստում |
Յուսիֆ Էյվազով (ադրբ.՝ Yusif Eyvazov, մայիսի 2, 1977, Ալժիր, Ալժիր[1]), ադրբեջանցի օպերային երգիչ (դրամատիկ տենոր), Ադրբեջանի վաստակավոր արտիստ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ (2018)[3][4];
Էյվազովը ելույթ է ունենում աշխարհահռչակ օպերային վայրերում, ինչպիսիք են Մետրոպոլիտեն օպերան, Լա Սկալան, Վիեննայի պետական օպերան, Մեծ թատրոնը, Փարիզի ազգային օպերան և այլք։ Իտալիայի մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր և Գրան պրիի հաղթող։ Ջանանդրեա Գավացենի անունով պատվավոր մեդալի դափնեկիր։ 2012 թվականին նա հաղթել է վոկալիստների Բյուլ-բյուլի անվան 6-րդ միջազգային մրցույթում ՛ Բաքվում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուսիֆ Էյվազովը ծնվել է 1977 թվականին Ալժիրում՝ ադրբեջանցի ուսուցիչների ընտանիքում։ Նրա հայրը՝ մետալուրգիայի պրոֆեսոր, այդ ժամանակ աշխատել է Ալժիրում։ Յուսիֆի երաժշտական կրթությունը սկսել է Բաքվի երաժշտական ակադեմիայում։ 1998 թվականին ուսումը շարունակելու համար տեղափոխվել է Իտալիա, բնակություն հաստատել է Միլանում։ Նա կատարելագործվել է Ֆրանկո Կորելլիի, Մակդա Օլիվերոյի, Պլասիդո Դոմինգոյի, Ջանանդրեա Գավացենու և Անտոնիո Ֆոլյանիի վարպետության դասընթացներում[5]։
Նա իր կարիերան սկսել է Իտալիայի փոքրիկ թատրոնների օպերային ներկայացումներում։ Հյուրախաղերով հանդես է եկել Իսպանիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Սլովենիայի բեմերում։ 2012 թվականին նա հաղթել է Բաքվում անցկացվող VI միջազգային մրցույթում։
Վիեննայում բնակվում է կնոջ՝ Աննա Նետրեբկոյի և որդու հետ[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Deutsche Welle — 2015.
- ↑ Յուսիֆ Էյվազովի պաշտոնական էջ
- ↑ Յուսիֆ Էյվազով
- ↑ Юсиф Эйвазов
- ↑ «Анна Нетребко вышла замуж за Юсифа Эйвазова». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.