Յոհան Ֆրիդրիխ Հերբարթ
Յոհան Ֆրիդրիխ Հերբարթ գերմ.՝ Johann Friedrich Herbart | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1776[1][2][3] Օլդենբուրգ, Վայմարյան Հանրապետություն[4] |
Մահացել է | օգոստոսի 14, 1841[5][6][7][…] (65 տարեկան) Գյոթինգեն, Հաննովերի թագավորություն[4] |
Գերեզման | Ալբանիֆրիդհոֆ |
Քաղաքացիություն | Grand Duchy of Oldenburg |
Մասնագիտություն | փիլիսոփա, հոգեբան, մանկավարժ, համալսարանի դասախոս և ուսուցիչ |
Հաստատություն(ներ) | Գյոթինգենի համալսարան |
Անդամակցություն | Literarische Gesellschaft zu Jena? |
Ալմա մատեր | Ենայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[8][9] |
Հայտնի աշակերտներ | Հենրիխ Վիլհելմ Շտոլ |
Ազդվել է | Իմանուիլ Կանտ և Պարմենիդես |
Ստորագրություն | |
Johann Friedrich Herbart Վիքիպահեստում |
Ցոհան Ֆրիդրիխ Հերբարթ (գերմ.՝ Johann Friedrich Herbart, մայիսի 4, 1776[1][2][3], Օլդենբուրգ, Վայմարյան Հանրապետություն[4] - օգոստոսի 14, 1841[5][6][7][…], Գյոթինգեն, Հաննովերի թագավորություն[4]), գերմանացի փիլիսոփա, հոգեբան և մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթությունն ստացել է Ենայի համալսարանում։ Հերբարթը հակադրվել է հետկանտյան շրջանի գերմանական դասական իդեալիզմին, ժխտել գիտակցության ստեղծագործական և ինքնակա բնույթը։ Նա փիլիսոփայության հիմքը համարել է փորձը, իսկ փիլիսոփայությունը՝ ինքը ըստ Հերբարթի, պետք է զբաղվի «փորձի հասկացությունների մշակմամբ», դրանք պարզաբանելու և շտկելու նպատակով։ Հերբարթը գոյություն ունեցող ամեն ինչի հիմք էր համարում «ռեալները»՝ հավերժական, անփոփոխ, հոգևոր (ինչպես Լայբնիցի «մոնադը»), անճանաչելի (ինչպես Կանտի «ինքնին իրը») էությունները։ «Հոգին» առավել կատարյալ «ռեալն» է, որն առաջ է բերում բոլոր հոգեկան երևույթները։ Տրամաբանության մեջ Հերբարթը կանգնած էր Կանտի դիրքերում։ Հերբարթը այսպես կոչված ձևական գեղագիտության հիմնադիրն է։ Ըստ Հերբարթի գեղեցիկը դրսևորվում է համաչափության, համամասնության, ռիթմի, ներդաշնակության որոշակի ձևական հարաբերակցության մեջ։ Հերբարթի հոգեբանական գաղափարները զգալի հետք են թողել հոգեբանության պատմության մեջ։ Հերբարթը հանդես է եկել ընդունակությունների, որպես առաջնային և անտարրալուծելի հոգեկան ուժերի, ուսմունքի դեմ, քանի որ այն չի կարող բացատրել «հոգու բնական պատմությունը», այսինքն՝ մարդու հոգեկան կյանքի օրինաչափ ձևավորումը։ Հերբարթը առաջինը վարձեց հոգեբանությունը կառուցել որպես սիստեմատիկ գիտություն, որը, նրա կարծիքով, պետք է հիմնվի մետաֆիզիկայի, փորձի և մաթեմատիկայի վրա։ Զբաղվել է անգիտակցականի և այլ հարցերով։ Անգիտակցականի մասին նրա հայացքները դարձել են ֆրեյդիզմի աղբյուրներից։ Զբաղվել է նաև դաստիարակության հարցերով, ըստ նրա փիլիսոփայությունը պետք է ցույց տա դաստիարակության նպատակը, իսկ հոգեբանությունը՝ դրան հասնելու միջոցները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Deutsche Biographie (գերմ.) — München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
- ↑ 3,0 3,1 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Гербарт Иоганн Фридрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Podro M. Herbart, Johann Friedrich // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T037701
- ↑ 7,0 7,1 7,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Ֆրիդրիխ Հերբարթ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 377)։ |
- Մայիսի 4 ծնունդներ
- 1776 ծնունդներ
- Գերմանիայում ծնվածներ
- Օգոստոսի 14 մահեր
- 1841 մահեր
- Գյոթինգեն քաղաքում մահացածներ
- Գյոթինգենի համալսարանի դասախոսներ
- Ենայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի փիլիսոփաներ
- Գերմանացի հոգեբաններ
- Գերմանացի մանկավարժներ
- Գեղագետներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Փիլիսոփաներ այբբենական կարգով