Յադվիգա (Լեհաստանի թագուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յադվիգա
 
Մասնագիտություն՝ իշխող թագուհի
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր ոչ վաղ քան հոկտեմբերի 3, 1373 և ոչ ուշ քան փետրվարի 18, 1374
Ծննդավայր Բուդա, Kingdom of Hungary
Վախճանի օր հուլիսի 17, 1399
Վախճանի վայր Կրակով, Լեհաստանի թագավորություն
Թաղված Սուրբ Ստանիսլավի և Վացլավի տաճառ
Դինաստիա Capetian House of Anjou?
Քաղաքացիություն  Հունգարիա և  Լեհաստանի թագավորություն
Հայր Louis I of Hungary?[1]
Մայր Էլիզաբեթ Բոսնիացի
Ամուսին Յագայլո[2][1]
Զավակներ Էլժբետա Բոնիֆացիա

Յադվիգա (լեհ.՝ Jadwiga, ոչ վաղ քան հոկտեմբերի 3, 1373 և ոչ ուշ քան փետրվարի 18, 1374, Բուդա, Kingdom of Hungary - հուլիսի 17, 1399, Կրակով, Լեհաստանի թագավորություն), Լեհաստանի թագուհի (օրենքի համաձայն ՝ լատին․՝ rex՝ «թագավոր», 16 հոկտեմբերի, 1384-2/18 փետրվարի, 1386)։

Հունգարիայի ու Լեհաստանի թագավոր Լյուդովիկոս I Մեծի դուստրը։ Կառավարել է Յագայլո արքայի հետ (Լեհաստանի թագավոր է ձեռնադրվել 1386 թվականի մարտի 4-ին)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանաբար ծնվել է Վիշեգրադի ամրոցում կամ Բուդայի ամրոցում[3][4]։ Յադվիգայի հայրը` Լյուդովիկոս I-ը, արքայատոհմի ընդարձակման պլաններ էր նախատեսել։ Ունենալով երեք դուստր` նա ցանկանում էր նրանց ամուսնության միջոցով դուստրերի համար ձեռք բերել հզոր տերությունների թագեր։ Այս նպատակով նա կրտսեր դստերը` Յադվիգային, նշանադրել էր Ավստրիայի էրցհերցոգ Վիլհելմի հետ, երբ դուստրը վեց տարեկան էր։ Դրանով արքան ցանկանում էր Հունգարիային միավորել Ավստրիան։ Սակայն նրա ավագ դստեր` Եկատերինայի մահը փոխել է հոր պլանները։

Կոշիցեի պայմանագրով (1373) լեհ չինովնիկները պարտավորվում էին Եկատերինային ընդունել որպես իրենց թագուհի։ Նրա մահից հետո Ալտսոլի ժողովում (հուլիսի 23, 1382) նրանք համաձայնել են Լեհական թագավորության թագը հանձնել նրա քրոջը` Մարիային, և նրա ապագա ամուսնուն` Սիգիզմունդ Լյուքսեմբուրգցուն, որը Բրանդենբուրգի մարկկոմսն էր։ Այդ դեպքում Լեհաստանն ու Բրանդենբուրգի մարկկոմսությունը կմիավորվեին մեկ պետության մեջ։ Սակայն այս ծրագիրը հաջողությամբ չի պսակվել։

Լյուդովիկոսի մահից հետո (1382) լեհ չինովնիկները Ռադոմի ու Վիսլիցի ժողովներում որոշում են լեհական թագավորության ժառանգորդ ճանաչել հունգարացի այն արքայադստերը, որը կհաստատվի Լեհաստանում։ Այս որոշումը պահելու համար նրանք միավորում են ստեղծում։ Այս որոշումն ուղղված էր Մարիայի դեմ, քանի որ նա հռչակվել էր Հունգարիայի թագուհի։ Լեհաստանում սկսվել է քաղաքական կուսակցությունների պայքարը, որը երբեմն բաց հակամարտության է վերածվել։ Յադվիգայի կողմնակիցների կուսակցությունը առավել ազդեցիկ է դառնում. արքայադուստրը գալիս է Կրակով, որտեղ էլ 1384 թվականի հոկտեմբերի 15-ին կատարվում է նրա թագադրումը։ Լեհաստանի օրենքներն արգելել են կնոջ գահակալումը, որի պատճառով էլ Յադվիգան պաշտոնապես թագավոր (rex) է հռչակվել[5]։

Յադվիգայից հետո Կրակով է եկել նրա փեսացուն` Ավստրիայի հերցոգ Վիլհելմը` նպատակ ունենալով նշանադրվել նրա հետ, սակայն այդ ժամանակ փոխվել է Լեհաստանը կառավարող մագնատների քաղաքականությունը. քանի որ հնարավորություն էր ընձեռնվել Յադվիգային ամուսնացնելու Լիտվայի իշխան Յագայլոյի հետ, նրանք որոշում են արքայադստերն ամուսնացնել լիտվացի իշխանի հետ։ Իր փեսացուին շատ սիրող Յադվիգան սկզբում ընդդիմացել է այդ պլանին, նույնիսկ, մի լեգենդի համաձայն, փորձել է կացինով ջարդել Կրակովի ամրոցի դարպասը, որպեսզի հանդիպի իր սիրեցյալին։ Յադվիգայի խնամակալը եղել է Դիմիտրը Գորայից։ Յան Դլուգոշը գրել է, որ 1385 թվականին, երբ իշխան Վլադիսլավ Օպոլչիկը` Վիլհելմ Հաբսբուրգի կոմնակիցը, գրավել է Կրակովի Վավել ամրոցը, Յադվիգան կացինով ջարդել է ամրոցի դարպասը, որպեսզի մեկնի Վիլհելմի հետ։ Դիմիտրը պահել է արքայադստերը, որն իր արտացոլումն է գտել Յան Մատեյկոյի նկարում։

1385 թվականի ամռանը լիտվական Սկիրգայլո իշխաններ Էլգեմոնտն ու Բորիսը մեծ թվով համախոհների հետ եկել են Կրակով` Լեհաստանի թագավոր օծված Յադվիգայի մոտ` նրա ձեռքը խնդրելու լիտվացի Յագայլո իշխանի համար։ Նրանք մինչև պայմանագրի կնքումը խոստացել էին, որ երբ այդ համաձայնությունը կայանա, նրանք իրենց հպատակների հետ քրիստոնեություն կընդունեն։ Սակայն Լեհական հողի աստիճանավորները լիտվացի դեսպաններին ուղարկել են Հունգարիա` խորհուրդ հարցնելու նրա մորից` տիրուհի Ելիզավետայից[6]։
Յադվիգայի պատկերով հուշամեդալ

12 տարեկան դառնալու հետ Յադվիգան ամուսնացել է լիտվացի իշխան Յագայլոյի հետ։ Կրակովի եպիսկոպոս Պետր Վիշը թագուհուն բացատրել է նրա առաքելության մեծությունը. դառնալով լիտվացի իշխանի կինը` նա մի ամբողջ հեթանոս ժողովրդի քրիստոնյա կդարձնի։ 1386 թվականի փետրվարի 18-ին կայացել է Յագայլոյի հետ ամուսնությունը։ Այդ ժամանակներից նրա կյանքը դարձել է պատվախնդրության ու ինքնանահատակության սխրանք։ 1399 թվականին ունենալով դուստր, որը մահացել է մեկ ամիս անց՝ Յադվիգան դրանից քիչ անց ինքն էլ է մահացել։

Յադվիգան հայտնի է եղել իր բարությամբ, պատվարժանությամբ, խելացիությամբ։ Նա տիրապետել է չորս լեզվի` լեհերեն, հունգարարեն, ֆրանսերեն ու լատիներեն[7]։ Նա հաճույքով օգնել է աղքատներին և մահվանից քիշ առաջ իր ամբողջ զարդեղենը վաճառել է Կրակովի համալսարանն ընդարձակելու ու բարելավելու նպատակով։ Այդ պատճառով էլ նա թաղվել է փայտե հասարակ գնդով ու գավազանով՝ շքեղ գայիսոնի ու գնդի փոխարեն (դրանք հայտնաբերվել են արտաշիրման ժամանակ և այժմ ցուցադրվում են Վավելի տաճարում)։ Նրա անվան շուրջ գրեթե իր կենդանության ժամանակ արդեն լեգենդներ էին պտտվում։ Այսպես, պատմում են, որ մի անգամ նա ամբողջ գիշեր աղոթել է Վավելի տաճարում Քրիստոսի խաչելությամբ փայտե նշանի առաջ, և Քրիստոսն այդ ժամանակ խոսել է նրա հետ (այս խաչը մինչ օրս որպես մասունք պահվում է եկեղեցում)։ Կաթոլիկ եկեղեցին 1986 թվականին նրան երանելի է համարել, իսկ 1997 թվականին Հովհաննես Պողոս II-ր նրան սուրբ է հռչակել։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսախաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Civilization VI տեսախաղում Յադվիգան համարվում է քաղաքակրթության հնարավոր առաջնորդներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Новодворский В. Ядвига (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLI. — С. 490—491.
  2. Новодворский В. Ягайло (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLI. — С. 484—485.
  3. E. Rudzki, Polskie królowe. Żony Piastów i Jagiellonów, wyd. II, Warszawa, 1990. S. 63.
  4. E. Śnieżyńska-Stolot, Tajemnice dekoracji Psałterza Floriańskiego. Z dziejów średniowiecznej koncepcji uniwersum, Warszawa 1992, przyp. 80 na s. 79.
  5. Тымовский М. История Польши. М., 2004.
  6. Spominki mieszane. T. 3.- Lwów. — 1878.
  7. Венедиктов Алексей. «Интервью / Королева Польши Ядвига: любовь и долг / Алексей Венедиктов» (ռուսերեն). Эхо Москвы. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յադվիգա (Լեհաստանի թագուհի)» հոդվածին։