Մոկք
Հավանաբար այս էջը կամ դրա բաժին(ներ)ը խախտում է (են) հեղինակային իրավունքները։ Հավանական է, որ բովանդակությունը պատճենված է Թ․Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 1984, էջ 223։ կայքից՝ գրեթե առանց փոփոխությունների։ Խնդրում ենք ստուգել Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 1984, էջ 223։ ենթադրվող աղբյուրի թվականը Համացանցի (Ինտերնետի) արխիվում և համեմատել հոդվածում խմբագրումների ներմուծման թվականի հետ։ Եթե Դուք կարծում եք, որ այդպես չէ, ապա հայտնեք Ձեր կարծիքն այս հոդվածի քննարկման էջում։ Եթե Դուք եք տեքստի հեղինակը, ապա ձևավորեք տեքստի օգտագործման թույլատվությունը։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Ներառում է | գավառ |
Գլխավոր քաղաք | Մոկս |
Այլ քաղաքներ | Առուանց, Միջա |
Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
Վերացել է | Մ.թ. 387 |
Ազգային կազմ | |
Կրոնական կազմ | |
Մոկք, Մոգք նաև Մոկս, Մեծ Հայքի 5-րդ նահանգը։ Հյուսիսից և արևելքից սահմանակցել է Վասպուրականի հետ, արևմուտքից՝ Աղձնիքին, հարավից՝ Կորճայքին։ Նահանգի կենտրոնն է եղել Մոկս բերդաքաղաքը։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասում են՝ մի ժամանակ հայկական այս երկրամասի տերն էր Հայկ նահապետի ժառանգներից մեկը, որի անունը Մոկ էր։ Նա եղել է Հայաստանի ամենաարագագնաց մարդը։ Հենց լուր էր ստանում, թե իր իշխանության սահմաններում թշնամի էր հայտնվել, անմիջապես վերցնում էր իր զենքերը և շտապում դեպի թշնամին։ Շատ շուտ տեղ էր հասնում և թշնամուն վռնդում հայկական հողից։ Ահա այդ քաջ Մոկի անունով էլ նահանգը կոչվեց Մոկք կամ Մոկաց աշխարհ[փա՞ստ]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոկքը Մեծ Հայքի ամենափոքր աշխարհն էր, որի տարածքը «Աշխարհացույցի» համաձայն վարչականորեն բաժանվել է 9 գավառների[1]։ Ի տարբերություն Մեծ Հայքի մյուս աշխարհների՝ Մոկքի վարչական ձևավորումը տեղի է ունեցել անհամեմատ ուշ, ամենայն հավանականությամբ 3-րդ դարից ոչ շուտ։ Մոկքը չի հիշատակվել Կլավդիոս Պտղոմեոսի՝ Մեծ Հայքի նկարագրության մեջ։ Համաձայն 6-րդ դարի բյուզանդական պատմագիր Պետրոս Պատրիկիոսի հաղորդած տեղեկությունների՝ Հռոմը Մծբինի 298 թվականի քառասնամյա հաշտության պայմանագրով Պարսկաստանից, ի թիվս այլ երկրամասերի, ստացել է 5 նահանգներ՝ Անգեղտունը, Ծռփքը, Աղձնիքը, Կորդուքը և Ծավդեքը, որոնք, հանդիսանալով հայկական երկրամասեր, 3-րդ դարում միացվել էին Սասանյան Պարսկաստանին, հայոց Խոսրռվ II թագավորի եղերական սպանությունից հետո[2]։
Դատելով Մծբինի պայմանագրի բովանդակությունից, իրավաքաղաքական այդ վիճակը ճանաչվել էր ոչ միայն Մեծ Հայքի պարսից ազդեցության ոլորտում գտնվող արքունիքի, այլև հռոմեացիների կողմից, այն բանի պատճառով, որ 297 թվականին հայ-հռոմեական զորքերի հաղթանակի հասան պարսից զոքի նկատմամբ։ Երբ վերականգնվեցին հայկական թագավորության սահմանները, Մծբինի բանակցություններում վերոհիշյալ երկրամասերը Մեծ Հայքի թագավորության մասեր չէին դիտում։ Մծբինի հաշտության պայմանագրի կնքումից շատ չանցած, Հռոմը անդրտիգրիսյան այդ 5 երկրամասերը հանձնեց Մեծ Հայքի թագավորությանը,որոնց պատկանելիությունը Մեծ Հայքի թագավորությանը հարցականի տակ դրվեց միայն 65 տարի անց, 363 թվականի «ամոթալի հաշտությամբ», որը կնքվեց Հռոմի և Պարսկաստանի միջև Հուլիանոս կայսեր դեպի Տիզբոն կատարած անհաջող արշավանքից հետո։ Հաղթանակած պարսից արքա Շապուհ II-ը հաշտությամբ ստացավ Աղձնիքը, Մոկքը, Ծավդեքը, Ռեհիմենեն և Կորդուքը։ Ամիանոս Մարկելիանոսի պատմությունը գործն այնպես է մատուցում, որ և՛ 298, և՛ 363 թվականներին խոսքը գնացել է միևնույն երկրամասի մասին։ Սակայն, ինչպես իրավացիորեն նշում է Ն․ Ադոնցը, Սասանյան Պարսկաստանը 363 թվականին վերադարձրել էր 298 թվականին կորցրած 5 երկրամասերից միայն 3-ը՝ Աղձնիքը, Կորդուքը և Ծավդեք։ Անգեղտունը և Ծոփքը մնացել են էին հռոմեացիներին։ Դժվար է հաստատապես ասել, թե վերջին երկու նահանգները անցե՞լ էին Հռոմին թե՞ ոչ, քանի որ ոչ միայն Ամիանոսի պատմությունը, այլև մյուս սկզբնաղբյուրները ոչինչ չեն հայտնում այդ մասին։ Սակայն մի բան պարզ է, որ նրանց փոխարեն Հռոմը պարսիկներին զիջեց հայկական երկու այլ երկրամասեր՝ Մոկքը և Ռեհիմենեն։ Ամենայն հավանականությամբ Մոկքը հանդիսացել է Աղձնիքի մաս, սակայն 298 թվականին Մծբինի պայմանագրով այն չի անցել Հռոմին։ Այդ եզրակացության օգտին վկայում է «Աշխարհացոյցի» «հինգերորդ՝ Մոգք որ առ Ասորեստանեաւ» արտահայտությունը:Երբ կազմավորվեց հայկական ինքնուրույն թագավորությունը, Մոկքը սկզբից ևեթ մտավ Մեծ Հայքի մեջ։ IV դարից սկսած Մոկքն ամբողջությամբ կազմում էր առանձին նախարարություն։ Այստեղ իշխում էին Մոկաց իշխաններ[փա՞ստ]։ Հայաստանի թե՛ 387 թվականի և թե՛ 591 թվականի բաժանումների ժամանակ Մոկքը մնաց մարզպանության կազմում։ Հետագայում, արաբական տիրապետության ժամանակաշրջանում, Մոկքի իշխանությունը ապրում է թուլացման շրջան։ Դրա հետևանքով էլ Վասպուրականում իշխող Արծրունիները, որոնք գնալով հզորանում էին, մի շարք այլ գավառների հետ միասին, իրենց են ենթարկում նաև Մոկաց իշխանությունը։ X դարի սկզբներին․ Մոկքը ամբողջությամբ մտավ նրա կազմի մեջ՝ դառնալով այդ թագավորության վասալ իշխանություններից մեկը[3]։
16-րդ դարի սկզբից Մոկքի տարածքը բռնատիրել է Օսմանյան Թուրքիան։ Վերջինիս կազմում այն մտել է Վանի էլայեթի մեջ, որպես առանձին սանջակ՝ Մոկս անունով։ 16-19-րդ դարերում Մոկքում շարունակել են գոյատևել հայկական կիսանկախ համայնքները։ Այնտեղ ժառանգական հողատերեր էին հայերը, մասամբ՝ քրդերը։ Մոկքում զարգացած էր խաղողամշակությունը, բամբակագործությունը, ձիթատու բույսերի մշակությունը, մեղվաբուծությունը։ Մոկքի 49 բնակավայրերի հայ բնակչությունը՝ ավելի քան 900 ընտանիք, 1915 թվականին տեղահանվել են և հիմնականում զոհ գնացել բռնագաղթի ճանապարհին։ Փրկվածները անցել են Արևելյան Հայաստան և բնակություն հաստատել Թալինի, Աշտարակի շրջաններում, Սևանի ավազանում և այլուր։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոկքը ուներ հետևյալ 9 գավառները.
Իշայր, Մյուս Իշայր (Միւս Իշայր) Իշոց գավառ (Իշոց գաւառ), այս գավառները Ղևոնդ Ալիշանը տեղագրել է Զրըգան,Սպարկերտ և Կարկառ գավառակների տեղում։
Առվենից ձոր (Առուենից ձոր)կենտրոնը՝ Առվանց (Առուանց)։ Ինճիճյանը գավառը տեղագրում էր Մոկսից հարավ-արևմուտք 6 ժամ հեռավորության վրա գտնվող ձորահովտում, որը կոչվում է Առվանից ձոր, Առվանց գյուղի անունով։
Միջա, կենտրոնը՝ Միջա։ Գտնվում է Մոկաց Առանձնակ գավառից հարավ-արևմուտք,Մամոտանք կոչված շրջանում, որտեղ մինչև այսօր էլ պահպանվել է Միջա գյուղը։
Մոկք Առանձնակ, կենտրոնը՝ Մոկս, գտնվել է Որբ կամ Մոկս գետի հովտում /այժմ՝ Մոկսսու կամ Մուկուսսու/, որտեղ մինչև այժմ էլ գոյություն ունի Մոկաց նախարարության կենտրոն Մոկս ավանը։
Ջերմաձոր, կենտրոնը՝ Շատախ ավան,գտնվում է Ջերմ/այժմ Բոհտանսու/ գետի հովտում, սկսյալ Շատախից մի փոքր արևմուտք։ Ջերմաձորի տեղադրության համար կարևոր հետակետ է ծառայում այնտեղ հիշատակվող Զռայլ կամ Զռել բերդի դիրքը, որի ավերակները մինչև այսօր էլ պահպանվել են Զռելկալասի անունով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զռայլ կամ Զռել բերդը կլիմայական տեսակետից հանդիսացել է սահմանաբաժան Արևելյան Տիգրիսի բարեխառն և ջերմ բնակլիմայական պայմաններ ունեցող հատվածների միջև, որի հետևանքով ամրոցից արևմուտք սկսվում էր ճոխ բուսականության գոտին, Հ․Հյուրշմանը Ջերմաձորը տեղագրել է Զռել ամրոցից արևմուտք ընկած հատվածում։
Արգաստովիտ Արքայից գավառ (Արքայից գաւառ), գտնվում են Մոկքի և Շատախի միջև։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածվում էր Աղձնիքից արևելք՝ Հայկական Տավրոսի արևելյան հատվածի ջրբաժան բարձրությունների և Արևելյան Տիգրիսի միջև։ Մոկքր զբաղեցրել է Ջերմ (ներկայումս՝ Բոհտանսոլ) գետի ավազանի միջին մասը և գտնվել է Մեծ Հայքի հարավային սահմանագլխից շուրջ 70—80 կմ հյուսիս։
Ռելիեֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խիստ լեռնային երկիր է, միայն տեղ-տեղ գետերի ընթացքով ձգված են նեղ և երկար հովիտներ։ Հովհաննես Դրասխանակերտցու վկայությամբ, Մոկքը «խորափիտ և դժուարաժայռ և ամուր», աշխարհ էր, որի լեռները ծործորաշատ էին։ Խոսելով Մոկքի մասին Թովմա Արծրունին նշում է, որ «լերինս բարձրաբերձս և փապարս անտառախիտս ունի երկիրն Մոկաց»։
Բուսական և կենդանական աշխարհ, օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի մեծ մասը ծածկված է սաղարթավոր փարթամ անտառներով։ Հաջող կերպով աճում են երկրագործական մի շարք կուլտուրաներ։ Երկրում կան գունավոր մետաղների հանքեր։
Ջրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի բազմաթիվ գետեր, որոնք, առանց բացառության, սկսվում են Հայկական Տավրոսից և թափվում Արևելյան Տիգրիսը՝ աջ կողմից։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բավականին մեղ է։ Երկիրը ստանում է բավարար քանակությամբ մթնոլորտային տեղումներ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ս. Տ. Եր եմ յան. Մեծ Հայքի թագավորությունը IV դարում (298—38Տ թթ.),քարտեզ, մասշտաբ 1 ։ 1250000, Երևան, 1979, Գ—5, Դ—5,
- Երեմյան Ս․։ Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի։ էջեր 116–120
- Petrus Patricius,fragm.14(էջ 443)։
- Բ․Հարությունյան Մեծ Հայքի թագավորության հարավ-արևմտյան երկրամասերի վարչաքաղաքական կացությունը III դարի վերջին և IV դարի սկզբին, «Բանբեր Երևանի համալսարանի», 1982, N 2, էջ 82-83
- Аммиан Марцеллнн, История, перевод с латинского проф. Ю. А. Кулаковского Вып. II Киев, 1907, XXV, 7, 9.
- Н․ Адонц, Армения в эпоху Юстиниана, 1908, с 43
- Աշխարհացոյց Մովսես Խորենացւոյ յաւելուածովք նախնեաց․ Վենետիկ, 1881, էջ 29
- Յովհաննու կաթողիկոսի Դրասխատակերտեցւոյ Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1912, էջ 292։
- Ղ․Ինճիճյան, Ստորագրութիւն հին Հայաստանեայց, էջ 133։
- Հայկական համառոտ հանրագիտարան, Հատոր 3, Երևան, 1999։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատմական Հայաստանի քաղաքներ
- Հարությունյան, Բ․ (2021 թ․ հուլիսի 20). Historical-Philological Journal. էջեր 42–52. doi:10.52853/01350536-2021.2-88. ISSN 0135-0536.