Մո Ֆարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մո Ֆարա
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝Xuseen Cabdi Kaahin
Բնօրինակ անուն՝Maxamed Mukhtaar Jaamac Faarax
Մասնագիտացում՝marathon runner, երկար հեռավորություն վազող, թեթևատլետ, մանկագիր, middle-distance runner և ինքնակենսագիր
Երկիր՝ Միացյալ Թագավորություն[1]
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 23, 1983(1983-03-23)[2][3][4][…] (41 տարեկան)
Ծննդավայր՝Gabiley, Somali Democratic Republic[5]
175 սանտիմետր
Քաշ՝58 կիլոգրամ

Սըր Մուհամեդ Մուկտար Ջամա (Մո) Ֆարա (անգլ.՝ Mo Farah, մարտի 23, 1983(1983-03-23)[2][3][4][…], Gabiley, Somali Democratic Republic[5]), սոմալական ծագումով բրիտանացի մարզիկ, միջին և երկար հեռավորությունների վազորդ։ 2012 և 2016 թվականների օլիմպիական քառակի չեմպիոն, աշխարհի վեցակի չեմպիոն և երկար հեռավորության Եվրոպայի յոթակի չեմպիոն, կրոսի Եվոպայի չեմպիոն (2006)։ Բրիտանական կայսրության շքանշանակիր (2013), բակալավր ասպետ (2017)։

Սպորտային կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոն 10 000 (10 կմ) վազքուղու քառակի հաղթող է։ 2011 թվականի մրցաշարի մրացվազքում եղել է 10 000 մետրի վազքի առաջատար՝ գրանցելով 26.46,57 (Յուջին, 2011) անձնական ռեկորդ։ Սակայն 2011 թվականի թեթև ատլետիկայի աշխարհի առաջնության ժամանակ նա 0.26 վարկիան դանդաղ է եղել, քան եթովպացի Իբրահիմ Ջեյլանը՝ այդ տարածության համար ցույց տալով 27.14,07 արդյունք և նվաճելով արծաթե մեդալ։ Մի քանի օր անց Մոն այնուամենայնիվ դարձավ աշխարհի չեմպիոն՝ հաղթելով 5000 մետրում։

2011 թվականի հոկտեմբերի 5-ին ըստ Եվրոպայի թեթև ատլեիտիկայի ասոցիացիայի՝ ճանաչվել է Եվրոպայի լավագույն մարզիկ։ Մրցաշրջանում մարզիկը մրցել է 14 անգամ՝ միայն երկուսում չվաճելով ոսկին[8]։

2012 թվականին ճանաչվել է Օլիմպիական չեմպիոն 5000[9] և 10000[10] մետր վազքում։ Երկու եզրափակիչներն անցկացվել են հանդիսատեսի խլացնող ողջույններով։ Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ 5000 մետրանոցի լուսանկարները լղոզված են եղել։ Տրիբունաների աղմուկը հասել է 140 դեցիբելի, ինչի պատճառեվ ֆոտոխցիկը թռթռացել է։

2012 թվականի հուլիսի 14-ին Մոն մասնակցել է «The Cube» մրցույթի անգլիական տարբերակին։ Նա հաղթել է բոլոր յոթ խաղերում և շահել 250 000 ֆունտ ստեռլինգ, և այդ գումարը փոխանցել է բարեգործությանը[11]։

2013 թվականին Great North Run մրցույթում գրավել է 2-րդ տեղը՝ ցույց տալով 1:00.10 արդյունք։

2013 թվականի մրցաշրջան. 1500 մետրի ռեկորդ և Աշխարհի առաջնության մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 19-ին Մոնակոյում անցկացվող «Հերկուլես» ատլետիկայի միջազգային մրցաշարում Ֆարան եվրոպական ռեկորդ է սահմանել 1500 մետր տարածությունում` 3:28.81 արդյունքով[12]։ Այս նվաճումը թույլ է տվել, որ Մուհամեդը 1500 մետր տարածության չեմպիոնների ցուցակում գրավի վեցերորդ տեղը՝ գերազանցելով Մեծ Բրիտանիայի Սթիվ Քրեմի 28-ամյա և Եվրոպայի Ֆերմին Կաչոի 16-ամյա ամառային ռեկորդը։ Նաև ցույց տրված արդյունքը թույլ է տվել Ֆարեին գրավել յոթերորդ տեղը (Սայիդ Աուիթից, Դանիել Կոմենից, Ալի Սաիդ-Սիեֆից, Հիշամ Էլ Հերուժից, Ավգուստին Կիպրոնո Չոգեից և Բեռնար Լագատից հետո)՝ 3:30-ում հաղթահարելով 1,500 մ և 13:00-ում՝ 5000 մ։ Մո Ֆարան դարձավ պատմության մեջ միակ մարզիկը, որը հաղթահարել է 1,500 մետր, 5,000 մետր, 10,000 մետր տարածությունները համապատասխանաբար ավելի արագ, քան 3: 30, 13:00, 27:00։

Հաջորդ ամիսներին Լոնդոնում անցկացվող Ադամանդե լիգայի հոբելյանական խաղերին Ֆարանը հաղթել է 3000 մ տարածությունը 7։ 36.85 ժամանակով[13]։ Նա երկու անգամ կատարելագործել է ազգային կիսամարաթոնի ռեկորդը, առաջին անգամ՝ փետրվարի 24-ին, Նոր Օռլեանում, այնուհետև կատարելագործել է իր սեփական ռեկորդը սեպտեմբերի 15-ին Bupa Great North վազքի ժամանակ։

2013 թվականի օգոստոսի 10-ին Մոսկվայում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ Ֆարան 10 000 մետր մրցավազքում հաղթել է Իբրահիմ Ջեյլանին՝ ցույց տալով 27:21.71 արդյունք։ Այդ հաղթանակը նրա համաշխարհային չորրորդ կոչումն էր[14]։ Օգոստոսի 16-ին Ֆարահը մեկնարկային կազմում հաղթել է 5000 մետրով՝ դրանով միաժամանակ դառնալով ինչպես աշխարհի չեմպիոն, այնպես էլ օլիմպիական չեմպիոն՝ 5000 մ և 10,000 մ տարածությունների համար[15]։ Այդ հաղթանակից հետո մարզական գործիչ, իսկ նախկինում 1,500 մետր մրցավազքի երկակի օլիմպիական չեմպիոն Սեբաստիան Քոուն Ֆարային անվանել է «բոլոր ժամանակների ամենամեծ բրիտանացի մարզիկ»[16]։ Մոն դարձել է պատմություն մեջ երկրորդ մարդը, որը նվաճել է Օլիմպիական խաղերի ու աշխարհի գավաթի երկար տարածությունները Քենենիս Բեկելեից հետո (2008-2009 մրցաշրջան)[17]։ Ֆարան դարձել է առաջին բրիտանացի մարզիկը, որն աշխարհի առաջնությունում նվաճել է երկու անհատական ոսկե մեդալ[18]։

2013 թվականի դեկտեմբերին BBC-ի ցանկում Ֆարան դարձել է «Տարվա մարզական անձ» անվանակարգում երկրորդը՝ Ուիմբլդոնի հաղթող Էնդի Մարեյից հետո[19]։ Հարցին, թե ինչն է մղում նրան սպորտային նվաճումների, Մոն որպես մոտիվացնող օրինակ վկայակոչել է կարճ տարածություններում Ուսեյն Բոլտի գրանցած ռեկորդները։

Ֆարան IAAF-ի «2013 թվականի տարվա մարզիկ» անվանակարգի եզրափակչում է եղել։ Մարաթոնյան դեբյուտին նախապատրաստվելիս Մո Ֆարան ավելացրել է իր շաբաթական վազքը մինչև 120 մղոն[20]։

2014 թվականի մրցաշրջան. երկու ոսկե մեդալ Ցյուրիխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 16-ին Նյու Յորքի կիսամարաթոնին զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 1:01.07 արդյունքով։ Ապրիլի 13-ին զբաղեցրել է ութերորդ տեղը Լոնդոնյան մարաթոնում՝ 2:08.21 արդյունքով։ Այդ մարաթոնը առաջինն էր նրա կարիերայում։ 2014 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Ցյուրիխ զբաղեցրել է առաջին տեղը 10000 մետր տարածությունում՝ 28:08.11 արդյունքով, նա 5000 մետր տարածությունում ևս ավարտել է առաջինը՝ 14:05.82 արդյունքով։ Եվրոպայի միայն երեք մրցաշրջանում թեթև ատլետիկայում այդ տարածությունն անցել են ավելի վատ արդյունքով՝ 1934 թվականին Ռոշար Ռոջերը՝ 14:36.8 արդյունքով, 1938 թվականին Տայստո Մյակին՝ 14:26.8 արդյունքով, 1946 թվականին Սիդնի Վուդերսոնը՝ 14:08.6 արդյունքով։

Սեպտեմբերի 7-ին դարձել է Great North Run կիսամարաթոնի հաղթողը՝ 1:00.00 արդյունքով։

2015 թվականի մրցաշրջան՝ աշխարհի և Եվրոպայի ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մո Ֆարան 2005 թվականին

Փետրվարի 21-ին երկու մղոն նվաճման համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 8.03,40 արդյունքով։ Նա շրջանցել է Քենենիսա Բեկելեի նախորդ նվաճումը՝ 8.04,35 արդյունքով[21]։ Մարտի 22-ին հաղթել է Լիսաբոնում անցկացվող կիսամարաթոնին՝ Եվրոպայի նոր ռեկորդով՝ գրանցելով 59.32. արդյունք[22]։ Ֆարան 20 վայրկյանով գերազանցել է Եվրոպայի նախորդ ռեկորդը՝ սահմանված 2001 թվականին՝ Ֆաբիան Ռոնչերոյի կողմից[23]։

Պեկինում կայացած թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունում Ֆարան կրկնել է իր 2014 թվականի հաջողությունները, նվաճել է երկու ոսկե մեդալ՝ 5000 և 10000 մետր վազքում։ 32 տարեկանում 10,000 մետր մրցավազքում նվաճելով ոսկի՝ Մո Ֆարան դարձել է ամենատարիքով աշխարհի չեմպիոնը այդ տարածությունում[24]։

2016 թվականի մրցաշրջան. կիսամարաթոնի Աշխարհի առաջնություն և երկու հաղթանակ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 26-ին Մո Ֆարան երրորդ արդյունքն է ցույց տվել Քարդիֆում կայացած կիսամարաթոնի աշխարհի առաջնությունում՝ 59:59` հաջորդելով քենիացիներ Ջեֆրի Կիպսանգին (59։ 10) և Բեդան Կարոկիին (59:36)՝ դժվարությամբ առաջ անցնելով եթովպացի Աբայնեխ Աեյլեից (59:59)[25][26]։

2016 թվականի հունիսի 5-ին Ֆարան գերազանցել է Մեծ Բրիտանիայի ռեկորդը 3000 մետր տարածությունում՝ ցույց տալով 7:32.62 արդյունք։ Նախորդ ռեկորդը (7:32.79) Դեյվիդ Մուրքրոֆթը սահմանել է 1982 թվականին, դեռևս նախքան Մոյի ծնունդը[27]։

2016 թվականի օգոստոսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում Մո Ֆարան 10000 մետր տարածությունում նվաճել է ոսկե մեդալ։ Ֆարան առաջինն է եկել 27:05.17 արդյունքով՝ չնայած տասներորդ շրջանում ամերիկացի վազորդ Գալեն Ռապը պատահաբար դիպել է Մոյի ոտնաթաթին, ինչը պատճառ է դարձել ընկնելու։ Այդ միջադեպից հետո Ռապը դանդաղել է, որպեսզի համոզվի, որ Մոյի հետ ամեն ինչ կարգին է, և արդյունքում 5-րդն է ավարտել՝ ընդհանուր 27:08.92 ժամանակով։ Մրցատարածության ավարտից 300 մետր առաջ առաջատարը քենիացի Պոլ Տանուին էր։ Ֆարան գրավել է առաջատարի դիրքը եզրափակիչից ընդամենը 100 մետր առաջ, Տանուին երկրորդն էր 27։ 05.64 արդյունքով։

2016 թվականի օգոստոսի 20-ին Մո Ֆարան ոսկե մեդալ է նվաճել 5000 մետր վազքում՝ 13:03.30 արդյունքով։

Չորս ոսկե մեդալներով Ֆարան դարձել է ամենատիտղոսակիր բրիտանացի թեթևատլետը։ Նա նաև դարձել է պատմության մեջ երկրորդ վազորդը, որը երկու խաղերում անընդմեջ հաղթել է երկու մրցատարածություններում՝ 5000 մետր և 10 000 մետր։ 1972 և 1976 թվականներին նման հաջողություն է ունեցել ֆինն Լասսե Վիրենը[28]։

Միջադեպ ԱՄՆ օդանավակայանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Մո Ֆարային ձերբակալել են Պորտլենդ քաղաքի օդանավակայանում՝ կասկածելով ահաբեկչական կազմակերպություններին մասնակցության մեջ՝ միայն այն հիմքով, որ նա ծնվել է Սոմալիում[29]։

Դոպինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսին Fancy Bears ռուսական հաքերային խումբը հայտնվել է թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի տվյալների բազայում, որտեղ հաղորդվում էր, որ մեկ անգամ Մո Ֆարայի կենսաբանական անձնագրում 2016 թվականին արձանագրվել են «ոչ բնորոշ» հատկանիշներ[30]։ Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայիի փորձագետը կասկածելի է համարել Մո Ֆարայի արյան հատկանիշները և գրել է նրա անվան կողքին՝ «Հավանաբար դոպինգ է, անձնագիր կասկածելի է, լրացուցիչ տվյալներ են պահանջվում»։ Այնուամենայնիվ, Ֆարան 2016 թվականի ապրիլից մաքրվել է իրավախախտումներից, այն բանից հետո, երբ առանձին արտահոսող աղյուսակում ասվել է, որ իր գրառումները «այժմ պիտակավորված են որպես նորմալ վերջին օրինակի հետ»[31]։

Ամերիկյան հակադոպինգային USADA գործակալությանը տված հարցազրույցում Մո Ֆարան խոստովանել է, որ ընդունել է L-կարնիտին դեղամիջոցը, սակայն չի խախտել L-կարնիտինի օրինական սահմանը՝ 50 մլ սահմանափակմամբ վեց ժամում նրան 13,5 մլ են ներարկել[32][33]։ 2019 թվականի հոկտեմբերին Մո Ֆարայի նախկին գլխավոր մարզիչ Ալբերտո Սալազարը և բժիշկ Ջեֆրի Բրաունը ստացել են չորս տարվա որակազրկում՝ տեստոստերոնի ապօրինի շրջանառության, L-կարնիտինի արգելված օգտագործման և դոպինգային հսկողության խախտման համար[34]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի ապրիլից Ֆարան ամուսնացած է Թանիա Նելլի հետ, որի հետ միասին սովորել է դպրոցում։ Զույգը երեք երեխա ունի՝ երկվորյակ աղջիկներ՝ Աիշան ու Ամանին (24.08.2012)[35] և որդի՝ Հուսեյն Մոն (12.10.2015)[36]: Ֆարահը ունի խորթ աղջիկ՝ Ռիհաննան (ծնված 2005 թվականին) Թանիայի առաջին ամուսնությունից։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրիտանական կայսրության շքանշան (2012 թվականի դեկտեմբերի 29)՝ «ատլետիկայի ոլորտում ունեցած վաստակի համար»[37]։
  • «Սըր» մասնիկի բակալավր ասպետ (2016 թվականի դեկտեմբերի 31)՝ «ատլետիկայի ոլորտում ունեցած վաստակի համար»[38]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sir Mo Farah: The truth is I’m not who you think I am | Evening Standard
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  5. 5,0 5,1 5,2 Family in Africa feared Sir Mo Farah had been sold into slavery
  6. 6,0 6,1 6,2 6,3 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  7. 7,0 7,1 Sports Personality Roll of Honour
  8. Мо Фара — легкоатлет года в Европе. Лёгкая атлетика России
  9. Men’s 5000m. Olympic Athletics, London 2012
  10. Men’s 10,000m. Olympic Athletics, London 2012
  11. «Фанаты Мо Фара громче, чем AC/DC! Бег круче, чем рок и футбол!». блог Василия Парнякова. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  12. Mo Farah breaks Steve Cram's 28-year British 1500m record - BBC Sport
  13. Diamond League: Sally Pearson wins in London as Mo Farah wins 3000m at Anniversary Games - ABC News (Australian Broadcasting Corporation)
  14. Christine Ohuruogu lays marker for 400m finals | The Times
  15. Mo Farah wins 5,000m gold to become double world and Olympic champion | Jacob Steinberg | Sport | The Guardian
  16. Farah takes the distance double to rise amongst the greats | iaaf.org
  17. Mo Farah wins 5,000m gold at World Athletics 2013 - BBC Sport
  18. [1][2] Արխիվացված 2016-03-09 Wayback Machine[3]
  19. BBC Sports Personality of the Year: Mo Farah not expecting to win despite historic 2013 - Mirror Online
  20. Mo Farah changing stride for marathon task
  21. Farah breaks world indoor two miles best in Birmingham
  22. Бег и Лыжи - Мо Фара-рекордсмен Европы в полумарафоне (59.32)(չաշխատող հղում)
  23. Mo Farah breaks European half marathon record in Lisbon win - BBC Sport
  24. Six in a Row for Mo! Kenyan Team Tactics Not Enough To Stop The Invincible Mo Farah in Men's 10,000 - LetsRun.com
  25. In victory and defeat, Kamworor and Farah now shift focus to Rio rematch
  26. Kenyan Duo Clobber Mo Farah As Kamworor Repeats At World Half
  27. Mo Farah breaks 34-year-old British 3,000m record and dedicates victory to 'hero' Muhammad Ali | Sport | London Evening Standard
  28. РИО-2016. ДЕНЬ 16-Й: ТРИУМФЫ РОССИИ, ПОБЕДА СЕМЕНИ И ЗОЛОТО, КОТОРОГО ЖДАЛИ 64 ГОДА
  29. «Двукратного олимпийского чемпиона британца Мо Фару задержали на границе США, заподозрив в причастности к террористическим организациям». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  30. «Mo Farah was investigated, then cleared, of doping by IAAF expert». The Guardian. 2017 թ․ հուլիսի 6. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  31. «New Fancy Bears leak says IAAF cleared Mo Farah after doping fear». The Daily Telegraph. 2017 թ․ հուլիսի 5. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  32. Олимпийский чемпион Мо Фара избежал наказания за применение допинга, 25.02.2020
  33. Пахноцкая: нежелание UKAD дать чёткие объяснения по ситуации с Фарой вызывает вопросы
  34. «AAA Panel Imposes 4-Year Sanctions on Alberto Salazar and Dr. Jeffrey Brown for Multiple Anti-Doping Rule Violations». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  35. «Mo Farah names his daughters Aisha and Amani».
  36. «http://www.hellomagazine.com/celebrities/2015110928127/mo-farah-hello-exclusive-introduces-new-son/». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  37. «Supplement 60367, page 24». The London Gazette. 29 декабря 2012. Վերցված է 6 августа 2017-ին.
  38. «Supplement 61803, page N2». The London Gazette. 31 декабря 2016. Վերցված է 6 августа 2017-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մո Ֆարա» հոդվածին։