Սեբաստիան Քոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սեբաստիան Նյուբոլդ Քոու
Lord Coe - World Economic Forum Annual Meeting 2012 cropped.jpg
Ծնվել էսեպտեմբերի 29, 1956(1956-09-29)[1][2] (62 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունLoughborough University?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, middle-distance runner, ինքնակենսագիր և թեթևատլետ
Զբաղեցրած պաշտոններIAAF President?, Լոնդոնի օլիմպիական և պարալիմպիական խաղերի կազմակերպման կոմիտե, President of the Olympic Organizing Committee?, Լորդերի պալատի անդամ և Միացյալ Թագավորության 51-րդ Պառլամենտի անդամ[3]
Քաղաքական կուսակցությունՄեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր Պատվո լեգեոնի շքանշան Աստուրիայի արքայադստեր մրցանակ սպորտի բնագավառում Օլիմպիական շքանշան Bislett medal? L'Équipe չեմպիոնների չեմպիոն և BBC Sports Personality of the Year Award?[4]
Sebastian Coe Վիքիպահեստում

Սեբաստիան Նյուբոլդ Քոու, բարոն Քոու (անգլ.՝ Sebastian Coe, սեպտեմբերի 29, 1956(1956-09-29)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, թեթև ատլետ, IAAF[5] նախագահ, բրիտանական կայսրության շքանշանի հրամանատար-ասպետ: 1992-1997 թվականներին անգլիական խորհրդարանի անդամ Կոռնուոլ կոմսությունից, 2000 թվականից ցմահ պեր, Ռենմորսկի բարոն (Սուրրեի կոմսություն): 1500 մ վազքի երկակի չեմպիոն:


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբաստիան Քոուի մարզիչն իր հայրն էր՝ Փիթեր Քոուն: 1979 թվականի հուլիսին Օսլոյի Բիշլետ ստադիոնում վազելով 800 մետր՝ Քոուն հատեց եզրագիծը 1.42,33 վայրկյանում՝ գերազանցելով աշխարհի ռեկորդը 1,11 վայրկյան արագությամբ: Մեկ մղոն վազքը 3.48,95 վայրկյան արագությամբ նրա 2-րդ համաշխարհային ռեկորդն էր: 1979 թվականին Ցյուրիխում (Weltklasse Zürich) 1500մ մրցատարածությունում Քոուն ցույց տվեց 3.32,03 արդյունք, որը դարձավ նրա երրորդ համաշխարհային ռեկորդը: Նա իր վարկանիշով դարձավ առաջինը 800մ և 1500 մ մրցատարածությունում: 1979 թվականին Թրեք էնդ Ֆիլդ Նյուզ «Track & Field News» ամսագրի տվյալներով համարվել է աշխարհի լավագույն թեթև ատլետը: 1990 թվականին Քոուն թողել է մեծ սպորտը, որից հետո Մեծ Բրիտանիայում սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ: Պահպանողական կուսակցության անդամ է: 1992 թվականին ընտրություններում հաղթել է Կոռնուոլլի կոմսության ընտրատեղամասերից մեկում՝ հավաքելով ձայների 31,2 %-ը՝ հակառակ լիբերալ դեմոկրատների թեկնածուի 31,2 % արդյունքի և լեյբորիստների 29,2 % արդյունքի: 1997 թվականի հերթական ընտրություններում Քոուն ստացավ ձայների 28,8 % -ը և իր տեղը զիջեց լեյբորիստ թեկնածու Քենդիս Էթերթոնին (33,8 %):

Երբ 2005 թվականին Լոնդոնն ընտրվեց որպես 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք, Սեբաստիան Քոուն ստանձնեց օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարումը: 2007 թվականին լորդ Քոուն ընտրվեց որպես Թեթև աթլետիկայի ֆեդերացիայի միջազգային ասոցիացիայի փոխնախագահ:

2015 թվականի օգոստոսի 19-ին ընտրվել է որպես IAAF[5]-ի նոր նախագահ: Քոուի ակտիվ դիրքորոշման և WADA-ի միջնորդության շնորհիվ 2015 թվականի նոյեմբերի 13-ին անորոշ ժամկետով կասեցվեց ԹԱՀՌՖ[6]-ի անդամակցությունը IAAF-ին: Իսկ 2016 թվականի հունիսի 17-ին IAAF-ի խորհուրդը, Քոուի գլխավորությամբ, ԹԱՀՌՖ-ին որակազրկելու որոշումը թողեց ուժի մեջ: IAAF-ի ղեկավար Սեբաստիան Քոուն հայտարարեց. «Չնայած այն հանգամանքին, որ մեծ աշխատանք էր տարվել, IAAF-ը միաձայն որոշեց, որ ԹԱՀՌՖ-ն չի կարող այդ փուլում վերականգնել իր անդամակցությունը IAAF-ին: Ռուսական կազմակերպությունը չի համապատասխանում անհրաժեշտ չափորոշիչներին: Քանի դեռ ԹԱՀՌՖ-ն հեռացված է, նրա անդամները չպետք է մասնակցություն ունենան միջազգային մրցաշարերին կամ IAAF-ին» Չելսի անգլիական ֆուտբոլային ակումբի երկրպագու է:

Քոուն (№254) Մոսկվայի օլիմպիադայում՝ 800մ վազքատարածության վրա:

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային գլխավոր մրցաշարեր
Տարի Մրցաշար Քաղաք Հորիզոնական Մրցատարածություն Արդյունք Տարեթիվ
1978 Եվրոպայի չեմպիոնատ Պրահա III 800 մ 1.44,76 օգոստոսի 31
1980 Ամառային օլիմպիական խաղեր Մոսկվա II 800 մ 1.45,85 հուլիսի 26
I 1500 մ 3.38,4 օգոստոսի 1
1982 Եվրոպայի չեմպիոնատ Աթենք II 800 մ 1.46,68 սեպտեմբերի 8
1984 Ամառային օլիմպիական խաղեր Լոս-Անջելես II 800 մ 1.43,64 օգոստոսի 6
I 1500 մ 3.32,53 օգոստոսի 11
1986 Եվրոպայի չեմպիոնատ Շտուտգարտ I 800 մ 1.44,50 օգոստոսի 28
II 1500 մ 3.41,67 օգոստոսի 31

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]