Jump to content

Միլենա Ռուդնիցկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլենա Ռուդնիցկայա
ուկրաիներեն՝ Мілена Рудницька
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 15, 1892(1892-07-15)
ԾննդավայրԶբորով, Ուկրաինա
Մահացել էմարտի 29, 1976(1976-03-29) (83 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն[1]
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  ZUNR և  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն
Մայրենի լեզուլեհերեն և ուկրաիներեն
ԿրթությունԼվովի համալսարան և Վիեննայի համալսարան
Մասնագիտությունլրագրող, կանանց իրավունքների պաշտպան, քաղաքական գործիչ և գրող
ԱմուսինՊավլո Լիսյակ
Զբաղեցրած պաշտոններQ127790697?
ԿուսակցությունUkrainian National Democratic Alliance?
ԱնդամությունUkrainian Women's Union?
ԵրեխաներԻվան Լիսյակ Ռուդնիցկի
 Milena Rudnytska Վիքիպահեստում

Միլենա Իվանովնա Ռուդնիցկայա (ուկրաիներեն՝ Мілена Іванівна Рудницька, լեհ.՝ Milena Rudnycka, հուլիսի 15, 1892(1892-07-15), Զբորով, Ուկրաինա - մարտի 29, 1976(1976-03-29), Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ուկրաինացի ազգայնական, քաղաքական և հասարակական գործիչ, լրագրող, մանկավարժ, Ուկրաինական ազգային-դեմոկրատական միավորման ակտիվիստ, Ուկրաինուհիների խորհրդի կենտրոնական կառավարման ղեկավար (1928 թվականից)։ 1928-1935 թվականներին եղել է լեհական երկրորդ և երրորդ կադենցիայի սեյմի պատգամավոր։

Միլենա Ռուդնիցկայան եղել է դպրոցի ուսուցչուհի, իսկ 1921-1928 թվականներին՝ Լվովում Մանկավարժական բարձրագույն դասընթացների դասավանդող։ Եղել է Լվովի Ուկրաինացիների միության կենտրոնական խորհրդի նախագահ, 1934 թվականին Ստանիսլավովում (այժմ՝ Իվանո-Ֆրանկովսկ) մասնակցել է ուկրաինացի կանանց համագումարին[2]։ Եղել է Ուկրաինացիների համաշխարհային ասոցիացիայի և «Իշխանուհի Օլգայի գունդ» կազմակերպության անդամ։

Եղել է Ուկրաինական ազգային-դեմոկրատական միավորման ակտիվ անդամ։ 1928—1935 թվականներին եղել է լեհական սեյմի պատգամավոր, այնտեղ կրթության և արտաքին գործերի կոմիտեների անդամ[3]։ Որպես այսպես կոչված Ուկրաինական խորհրդարանական ներկայացուցչության լիազոր՝ խնդրագրեր է հղել Ազգերի լիգային, այդ թվում՝ կապված 1930 թվականին Արևելյան Գալիցիայի խաղաղեցման և 1932—1933 թվականների Ուկրաինական ԽՍՀ-ում համընդհանուր սովի հետ[4][5]։

1936—1939 թվականներին եղել է Լվովում ուկրաինական Կոնտակտային կոմիտեի նախագահության կազմի անդամ։ 1935—1939 թվականներին խմբագրել է երկշաբաթյա «Жінка» թերթը։

Խորհրդային զորքերի՝ Լեհաստան ներխուժելուց և Լվովում Կարմիր բանակի հաստատվելուց հետո որդու հետ լքել է քաղաքը՝ փախչելով Լեհաստանի գերմանական օկուպացիոն տարածք։ Սկզբում ապրել է Կրակովում, 1940 թվականի ամռանը գնացել է Բեռլին[6], իսկ 1943 թվականին՝ Պրահա։ 1945 թվականից եղել է վտարանդի, նախ ապրել է Ֆելդքիրխում, իսկ 1946 թվականից՝ Ժնևում, որտեղ գնացել է միջազգային Կարմիր խաչի հրավերով, իսկ 1946-1950 թվականներին եղել է Ուկրաինական օգնության կոմիտեի նախագահ։ 1950—1958 թվականներին եղել է Նյու Յորքի «Ազատություն» ուկրաինական թերթի թղթակից։ 1956—1960 թվականներին աշխատել է Մյունխենի «Ազատություն ռադիոյում»։ Ապրել է Նյու Յորքում, Հռոմում, Մյունխենում։ 1948—1950 թվականներին եղել է Շվեյցարիայում Ուկրաինական ժողովրդական ռադայի նախագահ։

Միլենա Ռուդնիցկայայի ամուսինը եղել է Պավլո Լիսյակը[7][8], որդին՝ Իվան Լիսյակ Ռուդնիցկին, եղբայրը՝ Իվան Կեդրին Ռուդնիցկին։

1997 թվականի սեպտեմբերի 20-ին նրա աճյունը վերահուղարկավորվել է Լիչակովի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kto był kim w Drugiej Rzeczypospolitej (redakcja naukowa Jacek M.Majchrowski przy współpracy Grzegorza Mazura i Kamila Stepana), Warszawa, 1994, wyd. BGW, ISBN 8370665691 s. 417, biogram opracował Czesław Brzoza.
  • Рудницька Мілена Іванівна w: Енциклопедія історії України: Т. 7. Редкол.: В. А. Смолій (голова) та ін. НАН України. Інститут історії України. — Київ 2010, Wyd. «Наукова думка». ISBN 966-00-0632-2.
  • Гачковський М. Мілена Рудницька — українська жіноча та національна діячка, депутат польського Сейму в 1928—1935 рр. / М. Гачковський // Гуманітарні науки. — 2011. — № 2. — С. 126—133.
  • Amar, Tarik Cyril (2015). The Paradox of Ukrainian Lviv: A Borderland City between Stalinists, Nazis, and Nationalists. Ithaca, New York: Cornell University Press. ISBN 978-1-5017-0083-5.
  • Чорновол (Chornovol), Ігор (Igor) (2005 թ․ մարտի 4). «Львівські феміністки. Мілена Рудницька» [Lviv feminists. Milena Rudnytska] (Ukrainian). No. 41 (607). Lviv, Ukraine: Gazeta Lwowska. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Гавришко (Gavryshkiv), Марта (Marta) (2010 թ․ դեկտեմբերի 29). «Галицькі феміністки 1930-х: нацистське "Кухня-Церква-Діти" не для нас» [Galician feminist 1930: Nazi "Kitchen Kids Church" not for us] (Ukrainian). Kiev, Ukraine: Історичну правду. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Гудзик (Gudzyk), Клара (Clara) (2001 թ․ մարտի 7). «Поборниця жіночого рівноправя» [Womens Champion] (Ukrainian). Kiev, Ukraine: The Day. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Martyniuk, Irene (1994). Milena Rudnytska and Ukrainian Feminism: The Art of the Possible. Albany, New York: University at Albany, State University of New York, Department of History.
  • Онишко (Onishko), Леся (Les) (23–30 December 2012). «Мілена Рудницька: штрихи до портрету» [Milena Rudnytska: finishing touches to the portrait] (Ukrainian). No. 52. Warsaw, Poland: Наше слово. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Rudnytsky, Ivan Lysiak (1987). Essays in Modern Ukrainian History. Edmonton, Alberta, Canada: Canadian Institute of Ukrainian Studies. ISBN 978-0-920862-47-6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  • Сніцаpчук (Snitsapchuk), Л. В. (L. V.) (2016). «ЛИСЯЌ Павло» [Lysiaќ Paul]. Енциклопедії Сучасної України (Contemporary Encyclopedia of Ukraine) (Ukrainian). Kiev, Ukraine: Institute Encyclopedic Research of Ukraine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Zhurzhenko, Tatiana (2006). «Rudnytska, Milena (1892–1979)». In de Haan, Francisca; Daskalova, Krassimira; Loutfi, Anna (eds.). Biographical dictionary of women's movements and feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th centuries. Budapest, Hungary: Central European University Press. էջեր 470–474. ISBN 978-9-637-32639-4 – via Project MUSE. {{cite book}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  • «Rudnytska, Milena». Encyclopedia of Ukraine. Toronto, Canada: Canadian Institute of Ukrainian Studies. 1993. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  • Himka, John-Paul (2014 թ․ նոյեմբեր). «A Man Much Missed: Remembering Ivan Lysiak-Rudnytsky». Krytyka. Kyiv, Ukraine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլենա Ռուդնիցկայա» հոդվածին։