Միլենա Ռուդնիցկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլենա Ռուդնիցկայա
ուկրաիներեն՝ Мілена Рудницька
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 15, 1892(1892-07-15)
ԾննդավայրԶբորով, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 29, 1976(1976-03-29) (83 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն[1]
ՔաղաքացիությունFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրո-Հունգարիա և Flag of Poland (1927–1980).svg Լեհաստան
Մայրենի լեզուլեհերեն և ուկրաիներեն
ԿրթությունԼվովի համալսարան և Վիեննայի համալսարան
Մասնագիտությունլրագրող, կանանց իրավունքների պաշտպան, քաղաքական գործիչ և գրող
ԱմուսինՊավլո Լիսյակ
ԿուսակցությունUkrainian National Democratic Alliance?
ԱնդամությունUkrainian Women's Union?
ԵրեխաներԻվան Լիսյակ Ռուդնիցկի
Commons-logo.svg Milena Rudnytska Վիքիպահեստում

Միլենա Իվանովնա Ռուդնիցկայա (ուկրաիներեն՝ Мілена Іванівна Рудницька, լեհ.՝ Milena Rudnycka, հուլիսի 15, 1892(1892-07-15), Զբորով, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ - մարտի 29, 1976(1976-03-29), Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ուկրաինացի ազգայնական, քաղաքական և հասարակական գործիչ, լրագրող, մանկավարժ, Ուկրաինական ազգային-դեմոկրատական միավորման ակտիվիստ, Ուկրաինուհիների խորհրդի կենտրոնական կառավարման ղեկավար (1928 թվականից)։ 1928-1935 թվականներին եղել է լեհական երկրորդ և երրորդ կադենցիայի սեյմի պատգամավոր։

Միլենա Ռուդնիցկայան եղել է դպրոցի ուսուցչուհի, իսկ 1921-1928 թվականներին՝ Լվովում Մանկավարժական բարձրագույն դասընթացների դասավանդող։ Եղել է Լվովի Ուկրաինացիների միության կենտրոնական խորհրդի նախագահ, 1934 թվականին Ստանիսլավովում (այժմ՝ Իվանո-Ֆրանկովսկ) մասնակցել է ուկրաինացի կանանց համագումարին[2]։ Եղել է Ուկրաինացիների համաշխարհային ասոցիացիայի և «Իշխանուհի Օլգայի գունդ» կազմակերպության անդամ։

Եղել է Ուկրաինական ազգային-դեմոկրատական միավորման ակտիվ անդամ։ 1928—1935 թվականներին եղել է լեհական սեյմի պատգամավոր, այնտեղ կրթության և արտաքին գործերի կոմիտեների անդամ[3]։ Որպես այսպես կոչված Ուկրաինական խորհրդարանական ներկայացուցչության լիազոր՝ խնդրագրեր է հղել Ազգերի լիգային, այդ թվում՝ կապված 1930 թվականին Արևելյան Գալիցիայի խաղաղեցման և 1932—1933 թվականների Ուկրաինական ԽՍՀ-ում համընդհանուր սովի հետ[4][5]։

1936—1939 թվականներին եղել է Լվովում ուկրաինական Կոնտակտային կոմիտեի նախագահության կազմի անդամ։ 1935—1939 թվականներին խմբագրել է երկշաբաթյա «Жінка» թերթը։

Խորհրդային զորքերի՝ Լեհաստան ներխուժելուց և Լվովում Կարմիր բանակի հաստատվելուց հետո որդու հետ լքել է քաղաքը՝ փախչելով Լեհաստանի գերմանական օկուպացիոն տարածք։ Սկզբում ապրել է Կրակովում, 1940 թվականի ամռանը գնացել է Բեռլին[6], իսկ 1943 թվականին՝ Պրահա։ 1945 թվականից եղել է վտարանդի, նախ ապրել է Ֆելդքիրխում, իսկ 1946 թվականից՝ Ժնևում, որտեղ գնացել է միջազգային Կարմիր խաչի հրավերով, իսկ 1946-1950 թվականներին եղել է Ուկրաինական օգնության կոմիտեի նախագահ։ 1950—1958 թվականներին եղել է Նյու Յորքի «Ազատություն» ուկրաինական թերթի թղթակից։ 1956—1960 թվականներին աշխատել է Մյունխենի «Ազատություն ռադիոյում»։ Ապրել է Նյու Յորքում, Հռոմում, Մյունխենում։ 1948—1950 թվականներին եղել է Շվեյցարիայում Ուկրաինական ժողովրդական ռադայի նախագահ։

Միլենա Ռուդնիցկայայի ամուսինը եղել է Պավլո Լիսյակը[7][8], որդին՝ Իվան Լիսյակ Ռուդնիցկին, եղբայրը՝ Իվան Կեդրին Ռուդնիցկին։

1997 թվականի սեպտեմբերի 20-ին նրա աճյունը վերահուղարկավորվել է Լիչակովի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]