Ֆելդքիրխ (Ավստրիա)
Բնակավայր | |||
---|---|---|---|
գերմ.՝ Feldkirch | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1218 թ. | ||
Մակերես | 34,35 կմ², 34,34 կմ² | ||
ԲԾՄ | 458 մետր | ||
Բնակչություն | ▲33 420 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 05522 | ||
Փոստային ինդեքսներ | 6800[2] | ||
Ավտոմոբիլային կոդ | FK | ||
Պաշտոնական կայք | feldkirch.at(գերմ.) | ||
| |||
Ֆելդքիրխն (գերմ.՝ Feldkirch, ալեմանյան բարբառ՝ Fealdkirch, Vêalkl), Ավստրիայի արևմուտքում գտնվող հին քաղաք, որը գտնվում է Ֆորարլբերգ դաշնային հողում[3]: Գտնվում է Հռենոս գետի Իլ վտակի վրա: Ավստրիայի ծայր արևմուտքում գտնվող քաղաք է, որը հեռու է Լիխտեյնշտայնից ընդամենը 3 կիլոմետր: Ըստ 2001 թվականի տվյալների բնակչության թիվը կազմում է 28.607 մարդ: Ֆելդքիրխը մեծությամբ երկրորդն է Ֆորարլբերգի քաղաքների մեջ` Դորնբիրնից հետո, բնակչության թվով գերազանցում է գավառի կենտրոն Բրեգենցին:
Աշխարհագրություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Բրեգենցից 35 կիլոմետր հեռավորության վրա, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից 660 կիլոմետր դեպի արևմուտք: Քաղաքը ծովի մակարդակից գտնվում է 458 մետր բարձրության վրա: Վարչականորեն քաղաքը բաժանվում է 7 շրջանի: Ավտո- և երկաթգծային մայրուղին քաղաքից տանում է դեպի հյուսիս` Բրեգենց, դեպի արևելք` Արլբերգ դարավանդի ուղղությամբ (այն կապում է Ֆորալբերգը և Տիրոլը): Գնացքով Վիեննայից Ֆելդքիրխ կարելի է հասնել 5,5 ժամում, Բրեգենցից` 30 րոպեում: Քաղաքային տրանսպորտը բաղկացած է ավտոբուսներից:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆելդքիրխն առաջին անգամ հիշատակվում է 830 թվականին, որպես Վելդկիրիխում: 1190 թվականին քաղաքը պատկանել է Մոնֆոր դուքսին: Քաղաքի կարգավիճակ ստացել է 1218 թվականին[4]: 1375 թվականին մտել է Հաբսբուրգների միապետության մեջ: 1697 թվականին քաղաքը զգալիորեն տուժել է խոշոր հրդեհից, սակայն հրդեհից փրկված հին տների մեծ մասը գնահատվում է մինչև օրս:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շաթենբուրգի ամրոց - կառուցվել է քաղաքի հանդեպ խոյացող լեռան վրա՝ 1260 թվականին: Այն եղել է Մոնֆոր դքսերի նստավայրը: Ֆորալբերգի հին պալատներից ամենամեծն ու լավ պահպանվածն է: Այժմ այդտեղ գտնվում է երկրագիտական թանգարան:
- Սուրբ Նիկողայոսի տաճար - կառուցվել է 1478 թվականին գոթական ոճով, հին տաճարի տեղում: Սուրբ Աննայի խորանը (1521 թվական) կառուցվել է քաղաքի բնակիչ` գեղանկարիչ և քանդակագործ Վոլֆ Հուբերի կողմից:
- Քաղաքային խորհուրդի շենքը - կառուցվել է 1493 թվականին: Ճակատը զարդարված է որմնանկարներով:
- Քաթցենթուրմ կամ Կատուների աշտարակ - միջնադարի ամենահայտնի և ամուր պահպանված 4 աշտարակներից մեկն է: Կառուցվել է 1507 թվականին:
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականից Ֆելդքիրխում անց է կացվում ավստրիական պոեզիայի մրցանակաբաշխությունը, որի հաղթողին շնորհվում է Ֆելդքիրխի մրցանակ:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնադարում քաղաքն ուներ կրթական խոշոր կենտրոնի համբավ: 1649 թվականին քաղաքում հիմնադրվել է ճիզվիտական ուսումնարան, որը հայտնի էր Ստելլա Մատուտինա (Առավոտյան աստղ) անվանումով: Ուսումնարանը որպես Ֆելդքիրխի Բունդեսգիմնազիա գործում է առ այսօր: 1875-1876 թվականներին այդտեղ սովորել է Արթուր Կոնան Դոյլը: Բունդեսգիմնազիայից բացի Ֆուլդքիրխում կան նաև 7 մեծ ուսումնական կենտրոններ:
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում է գործում ավստրիական ուժեղագույն հոկեյի ակումբներից մեկը՝ Ֆելդքիրխը:
Քաղաքական իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին քաղաքապետ է ընտրվել Վիլֆրիդ Բերխթոլդը (Ավստրիական ժողովրդավարական կուսակցություն): Համայնքի խորհուրդը (գերմ.՝ Gemeinderat) կազմված է 36 անդամից[5].
- ԱԺԿ-ը՝ 24 տեղ
- ԱՍԴԿ-ը՝ 5 տեղ
- Կանաչների կուսակցությունը՝ 5 տեղ
- Ավստրիական ազատության կուսակցությունը (ԱԱԿ)՝ 2 տեղ։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018 — Statistics Austria.
- ↑ https://www.post.at/suche/standortsuche.php?selectedsearch=plz&suche_quick=6800
- ↑ «Ֆելդքիրխի պաշտոնական կայք»։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-16-ին։ Վերցված է 2017-07-01
- ↑ Словарь географических названий зарубежных стран
- ↑ Stadtgemeinde Feldkirch: Stadträte Archived 2016-12-28 at the Wayback Machine. (abgerufen am 17. März 2014)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքային կայք Archived 2017-06-16 at the Wayback Machine.