Jump to content

Մարցիպան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարցիպան
ԵնթատեսակՀրուշակեղեն
Առաջացման երկիր Գերմանիա,  Իսպանիա և  Ֆրանսիա
 Marzipan Վիքիպահեստում

Մարցիպան (գերմ․ Marzipan, իտալ․ marzapane), կեղևահանված նուշի ալյուրի ու շաքարի խառնուրդ է։ Եթե նշի փոխարեն օգտագործվի ծիրանի կորիզ (ավելի հազվադեպ դեղձի) այն կկոչվի՝ պերսիպան։ Հաճախ մարցիպան են անվանում նաև այլ ընդեղենից պատրաստված խառնուրդները։ Օրինակ Ռուսաստանում տարածված են գետնանուշով թխվածքաբլիթ «մարցիպանները»։

Հստակ հայտնի չէ թե որտեղ է առաջին անգամ պատրաստվել մարցիպան։ Որպես մթերքի հայրենիք պայքարում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Էստոնիան, Հունգարիան։ Դեռևս 19-րդ դարում Եվրոպայում մեծ տարածում ուներ լյուբեկական և կյոնսբերգյան մարցիպանները։ Ըստ ավանդության՝ մարցիպանի ստեղծման համար պատճառ է եղել սովը, երբ այլ սննդամթերք չկար սննդի պատրաստման համար, բացի նշից։ Հաճախ պատմում են, որ մարցիպանը ստեղծվել է որպես դեղամիջոց նյարդային խանգարումների դեմ։

Ձեռքով պատրաստված զայլցբուրգյան մարցիպանիկներ

Մարցիպանը աշխարհի ժողովուրդների խոհանոցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում, Հոլանդիայում և Նորվեգիայում ավանդաբար մարցիպան պատրաստում են Սուրբ Ծննդյան տոներին։ Մարցիպանը օգտագործվում է նաև՝

- շոկոլադով և շաքարի ջնարակով ջնարակված կոնֆետներ (մոցարտկուգել);

- մրգերի ձևապատկերով կամ այլ ձևապատկերներով, առանց ջնարակի, բայց ներկանյութով, մասնավորապես լյուբեկյան

հրուշակեղենի Niederegger ֆաբրիկայի արտադրության;

- բնական ձևով

("մարցեպանի հաց" կամ մարցեպանի թխվածքաբլիթ, օրնակ՝ ֆրանկֆուրտյան սուրբծննդյան բետմենխեն);

մարցեպանի լիկյոր;

- տորթի զարդարանք (հաճախ դառը նուշի նվազեցված քանակով);

- տորթերի և այլ հրուշակեղենի միջուկ

Մարցիպանի բաղադրատոմս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական բաղադրիչներ

Քաղցր նուշ

Դառը նուշ

Շաքարավազ

Բաղադրիչների չափաքանակը համարվում է հրուշակեղեն արտադրող ընկերությունների առևտրային գաղտնիքը։

Հավելյալ բաղադրիչներ

Համային հավելումներ

Գունանյութ

Ձու

Պատրաստման հիմնական եղանակներ

Սառը՝ ձվով

Սառը՝ առանց ձու

Տաք

Պատրաստման սառը եղանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառը մեթոդի ժամանակ մանրեցնում և իրար են խառնում բաղադրիչները և շաքարի փոշի։ Եթե նուշը բավականաչափ յուղային չի լինում, ապա ավելացնում են հում ձու, բայց պետք է հիշել, որ հում ձուն կարճեցնում է սննդամթերքի պահպանման ժամկետը։

Պատրաստման տաք եղանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաք մեթոդի պատրաստման ժամանակ օգտագործում են շաքարի օշարակ։ Շաքարի թանձր օշարակին ավելացնում են նախօրոք մանրեցված բաղադրիչները։

Մարցիպանի թանգարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիա, Էգերեի թանգարան

Հունգարիա, Սենտենդրեի թանգարան

Էստոնիա, Թալինի թանգարան

Գերմանիա, Լյուբեկեի թանգարան

Իսրայել, Կֆար Թավորի թանգարան

Հունգարիա, Կեստխեի թանգարան

Հունգարիա, Բուդապեշտի թանգարան

Խոշոր արտադրողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարցիպան» հոդվածին։