Մարիուս Յուզբաշյան
Մարիուս Յուզբաշյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1924[1] |
Ծննդավայր | Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հուլիսի 21, 1993[2] (69 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Մոսկվա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Ուժգորոդի ազգային համալսարան (1957)[1] |
Մասնագիտություն | պետական ծառայող |
Աշխատավայր | ՊԱԿ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Մարիուս Արամի Յուզբաշյան (ապրիլի 3, 1924[1], Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 21, 1993[2], Երևան, Հայաստան), խորհրդային պետական աշխատող, գեներալ-լեյտենանտ, ԽՄԿԿ անդամ (1948)։
Կրթությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1924 թվականին Վրաստանի ՍՍՀ Բաթում քաղաքում (ըստ այլ աղբյուրների՝ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մեծշեն գյուղում[3])։ 1941-1943 թվականնեին սովորել ու ավարտել է Երևանի հատուկ հրետանային դպրոցը։ 1954-1955 թվականներին ուսում է ստացել ԽՍՀՄ ՊԱԿ-ի Բարձրագույն հետախուզական դպրոցում՝ զուգահեռ 1951-1957 թվականներին սովորելով Ուժգորոդի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։
Ծառայությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որտեղ եղել է պարտիզանական ջոկատի հրամանատարի տեղակալ։ Պետական անվտանգության մարմիններում աշխատել է 1943 թվականից՝ օպերլիազորից հասնելով Արևելյան Գերմանիայում ՊԱԿ Հետախուզական վարչությունում բաժնի պետի պաշտոնի։ 1970-1978 թվականներին ԽՍՀՄ ՊԱԿ-ում եղել է Անլեգալ հետախուզության վարչության պետի տեղակալ։ 1978 թվականի հունիսի 27-ին նշանակվել է ՀԽՍՀ պետական անվտանգության կոմիտեի նախագահ ու աշխատել է մինչև 1988 թվականի վերջը։ 1984 թվականին ստանում է գեներալ-լեյտենանտի կոչում։
1985 թվականին Մարիուս Յուզբաշյանը այցելում է Լեռնային Ղարաբաղ, որտեղ բացի պաշտոնական հանդիպումներից այցելում է նաև հորական տուն Մեծշեն գյուղում։ Ըստ ականատեսների՝ մի ճաշկերույթի ժամանակ, որին ներկա էին նաև ԼՂԻՄ բարձրագույն իշխանությունները, Յուզբաշյանը բաժակ է բարձրացնում՝ նշելով․ «Լինելով հինավուրձ հայկական հողում՝ խմում եմ ղարաբաղցիների ու ողջ հայության կենացը…»։ Յուզբաշյանին կոպիտ կերպով ընդհատել է ԼՂԻՄ առաջին քարտուղար Բորիս Կևորկովը։ Սկսվում է վիճաբանություն, որն ավարտվում է քաշքշուքով[3]։
Եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի բյուրոյի անդամության թեկնածու։ ԽՄԿԿ 26-րդ համագումարի պատվիրակ, ԽՍՀՄ 10-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Աշխատանքային գործուղման եղել է 10-ից ավելի երկրներում։
Արցախյան շարժումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիուս Յուզբաշյանը Հայաստանի Պետական անվտանգության ղեկավարն էր այն շրջանում, երբ թափ առավ Արցախյան շարժումը։
1988 թվականին՝ Արցախյան շարժման սկզբնական շրջանում Խորհրդային ՊԱԿ նախագահ Վիկտոր Չեբրիկովը մեղադրում էր Յուզբաշյանին Հայաստանում իրավիճակը նախապես չկանխատեսելու ու չկասեցնելու մեջ, ինչին ի պատասխան վերջինս արձագանքում է․ «Իսկ Պերեստրոյկայի հռչակումից առաջ հանրահավաքնե՞ր էին լինում»[4]։
Արցախյան շարժման ընթացքում շրջանառության մեջ է դրվում մի թեզ, թե ի սկզբանե շարժումը նախաձեռնվել է պահպանողական ղեկավարներ Լիգաչովի, Կրյուչկովի ու այլով կողմից խորհրդային ՊԱԿ միջոցով՝ վարկաբեկելու ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին ու խորհրդային վերակառուցումը։ Այս մասին մասնավորապես հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարել է հենց շարժման ակտիվ մասնակից Աշոտ Մանուչարյանը։ Այս թեզի օգտին է խոսում այն փաստը, որ 1988 թվականին քաղաքական դրդապատճառներով Յուզբաշյանի ղեկավարած ՊԱԿ-ը ձերբակալել է միայն մեկ անձի, շարժումը գլոբալ առումով չի ճնշվել։ Ըստ Թաթուլ Հակոբյանի՝ առկա են փաստեր նաև Յուզբաշյանի կողմից Մոսկվա հեռագրվող տվյալների մասին, որոնք փոխանցվում էին Ղարաբաղ կոմիտեի ղեկավարների շրջանից[4]։
Նույն թվականին՝ հոկտեմբերի 24-ին նրան ազատում են աշխատանքից՝ իր փոխարեն նշանակելով գեներալ-մայոր Վալերի Բադամյանցին[5]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2-րդ աստիճանի, Հայրենական պատերազմի 1-ին ու 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, 13 մեդալներով, ինչպես նաև չեխական, լեհական և գերմանական այլ շքանշաններով և մեդալներով։
Սպանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպանվել է 1993 թվականի հունիսի 21-ին Երևանի Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում։ Սպանությունը չի բացահայտվել՝ հավելելով 1990-ականներին իրականացված ու չբացահայտված սպանություններից մեկը, որոնց թվում են Համբարձում Գալստյանի, Համբարձում Ղանդիլյանի, Վահրամ Խորխոռունու, և այլ սպանություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3 (հայ.) — հատոր 3. — էջ 130.
- ↑ 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=14046
- ↑ 3,0 3,1 Հակոբյան, Թաթուլ (2011). Արցախյան օրագիր․ կանաչ և սև. Երևան-Ստեփանակերտ: Անտարես. էջ 53. ISBN 978-9939-51-146-7.
- ↑ 4,0 4,1 Հակոբյան, Թաթուլ (2011). Արցախյան օրագիր․ կանաչ և սև. Երևան-Ստեփանակերտ: Անտարես. էջ 18. ISBN 978-9939-51-146-7.
- ↑ «Պատմություն». www.sns.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 130)։ |
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Ապրիլի 3 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Բաթում քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 21 մահեր
- 1993 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- ԽՍՀՄ ՊԱԿ սպաներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԳԽ 10-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԶՈՒ հայ գեներալ-մայորներ
- Հայաստանի անվտանգության մարմինների ղեկավարներ
- Հայաստանում հրազենից մահացածներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- ԽՍՀՄ ԳԽ 11-րդ գումարման պատգամավորներ
- Հայրենական մեծ պատերազմի պարտիզաններ
- Չբացահայտված սպանություններ
- ԽՄԿԿ 27-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 26-րդ համագումարի պատվիրակներ