ՀԽՍՀ պետական անվտանգության կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀԽՍՀ պետական անվտանգության կոմիտե
ԵրկիրՀԽՍՀ
ԻրավասությունԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե
Ստեղծվել է18.05.1954
Լուծարվել է (վերափոխվել է)4.12.1991

ՀԽՍՀ Պետական անվտանգության կոմիտե, պետական կառավարման հանրապետական մարմին՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի ապարատի կառուցվածքում պետական անվտանգության ապահովման բնագավառում։ 1990 թվականի օգոստոսից՝ անկախ Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության մարմին[1]։

1954-1977 թվականներին կոչվել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պետական անվտանգության կոմիտե։ 1978-1990 թվականներին կոչվել է «ՀԽՍՀ Պետական անվտանգության կոմիտե» և աշխատել ԽՍՀՄ ՊԱԿ-ի ապարատի կառուցվածքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվել է Հայաստանի անկախության հռչակագիրը և Հայկական ԽՍՀ ՊԱԿ-ը վերանվանվել է Հայաստանի Հանրապետության ՊԱԿ։ 1991 թվականի դեկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության ՊԱԿ-ը վերանվանվել է Ազգային անվտանգության պետական վարչություն (այժմ՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն)[1]։

Հայկական ԽՍՀ/Հայաստանի Հանրապետության ՊԱԿ-ի ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահի առաջին տեղակալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բորիս Ալեքսանդրովիչ Գլոտով (1979-08.1981)
  • Յակով Իվանովիչ Օլովյաննիկով (08.1981-12. 1987), գնդապետ, 1982 թվականի ապրիլի 30-ից՝ գեներալ-մայոր։

Նախագահի տեղակալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահի օգնականներ (տեղակալներ) կադրերի գծով, կադրերի բաժնի պետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համո Նիկողոսի Խաչատրյան (12.07.1954-11.1957), փոխգնդապետ,
  • Հայկազ Սրապիոնի Շահինյան (1957-1969), փոխգնդապետ,
  • Նիկոլայ Ջավադի Օհանով,
  • Վռամ Տիգրանի Շահբազյան,
  • Յու.Գ. Ղազարյան (1987 թվական)։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղեկավարություն (նախագահ, տեղակալներ, ՊԱԿ-ի անդամներ, կուսակցական կոմիտե),
  • Քարտուղարություն,
  • Նախագահին կից տեսչություն,
  • 1-ին բաժին (հետախուզություն),
  • 2-րդ բաժին (հակհետախուզություն),
  • 4-րդ բաժին (գաղտնի-քաղաքական),
  • 5-րդ բաժին (տնտեսագիտական),
  • 7-րդ բաժին (արտաքին հսկողություն),
  • 8-րդ բաժին (գաղտնագրում-վերծանում),
  • 2-րդ հատուկ բաժին, կամ հատուկ բաժին (օպերատիվ տեխնիկայի կիրառում),
  • 3-րդ հատուկ բաժին կամ հատուկ բաժին (գաղտնագրման միջոցների, օպերատիվ նպատակներով փաստաթղթերի պատրաստում, փաստաթղթերի և ձեռագրերի փորձաքննություն),
  • 4-րդ հատուկ բաժին կամ հատուկ բաժին (ռադիոհակհետախուզություն),
  • 5-րդ հատուկ բաժին կամ հատուկ բաժին (օպերատիվ սարքավորումների պատրաստում),
  • «С» բաժին (կառավարական կապեր),
  • Քննչական բաժին,
  • Հաշվառման և արխիվային բաժին,
  • Բանտային բաժին,
  • Կադրերի բաժին,
  • Հավաքագրման բաժին,
  • Օժանդակ ստորաբաժանումներ։

Այնուհետև տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները՝

  • 1955 թվականին ստեղծվել է 6-րդ հատուկ բաժինը (հեռագրական և փոստային նամակագրության դիտարկում),
  • 1959 թվականի ապրիլին տեսչությունը վերափոխվել է նախագահի օգնականի ապարատի,
  • 1959 թվականին լուծարվել է բանտային բաժինը, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ հատուկ բաժինների (հատուկ բաժիններ) հիման վրա ստեղծվել է օպերատիվ-տեխնիկական բաժինը, «С» բաժինը վերափոխվել է կառավարական կապի բաժին,
  • 1960 թվականի մարտին լուծարվել են 4-րդ և 5-րդ բաժինները՝ գործառույթները փոխանցվել են 2-րդ բաժնին,
  • 1966 թվականին Հաշվապահական հաշվառման և արխիվային բաժինը վերանվանվել է 10-րդ բաժին,
  • 1967 թվականին ստեղծվել է 5-րդ բաժինը (գաղափարական դիվերսիայի դեմ պայքար), վերականգնվել է նախագահին կից տեսչությունը,
  • 1970 թվականին տեսչությունը վերափոխվել է տեսչական բաժնի,
  • 1981 թվականին ստեղծվել է 4-րդ բաժինը (տրանսպորտի և կապի օբյեկտներին հակահետախուզական ապահովում),
  • 1982-ին ստեղծվել է 6-րդ բաժինը (տնտեսության հակահետախուզական ապահովում),
  • 1983 թվականի սեպտեմբերին ստեղծվել է 3-րդ բաժինը (ՆԳՆ հակահետախուզական ապահովում),
  • 1989 թվականին 5-րդ բաժինը վերափոխվել է «Զ» բաժնի (սահմանադրական կարգի պահպանություն),
  • 1990 թվականին 3-րդ բաժինը վերափոխվել է «ՕՊ» բաժնի (կազմակերպված հանցավորության դեմ պայքարի)։

1991 թվականին ՊԱԿ-ի կառուցվածքն այսպիսի տեսք է ունեցել՝

  • Ղեկավարություն (նախագահ, նախագահի տեղակալներ, կուսակցության կոմիտե),
  • Քարտուղարություն,
  • 1-ին բաժին (հետախուզություն),
  • 2-րդ բաժին (հակհետախուզություն),
  • 4-րդ բաժին (տրանսպորտային և կապի օբյեկտների հակահետախուզական ապահովում),
  • 6-րդ բաժին (տնտեսության հակահետախուզական ապահովում),
  • 7-րդ բաժին (արտաքին դիտարկում),
  • 8-րդ բաժին (գաղտնագրում-վերծանում),
  • 10-րդ բաժին (հաշվապահական և արխիվային),
  • «Զ» բաժին (սահմանադրական կարգի պահպանություն),
  • «ՕՊ» բաժին (կազմակերպված հանցավորության դեմ պայքար),
  • Օպերատիվ և տեխնիկական բաժին,
  • Կառավարական կապի բաժին,
  • Քննչական բաժին,
  • Տեսչական բաժին,
  • Կադրերի բաժին,
  • Հավաքագրման բաժին,
  • Օժանդակ ստորաբաժանումներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]