Վահրամ Խորխոռունի
Վահրամ Խորխոռունի | |
![]() | |
Կրթություն՝ | ՆԳՆ Գորկիի միլիցիայի բարձրագույն դպրոց (1978) և ՌԴ ՆԳՆ Սանկտ-Պետերբուրգի Համալասարան (1993) |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և զորավար |
Ծննդյան օր | սեպտեմբերի 2, 1951 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Վախճանի օր | դեկտեմբերի 10, 1998 (47 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Թաղված | Եռաբլուր |
Դինաստիա | Խորխոռունիներ |
Հայր | Վահրես Խորխոռունի |
Վահրամ Վահրեսի Խորխոռունի (սեպտեմբերի 2, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ - դեկտեմբերի 10, 1998, Երևան, Հայաստան), ՀՀ ներքին զորքերի գնդապետ (1994), ԼՂՀ ներքին գործերի փոխնախարար (1993-1994), ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ (1994-1997), ՀՀ պաշտպանության փոխնախարար (1997-1998)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահրամ Խորխոռունին ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 2-ին, Երևանում։ Ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Գորկիի միլիցիայի բարձրագույն դպրոցը (1978) և ՌԴ ՆԳՆ ակադեմիան (1993)։ 1973-1978 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ ՆԳ զորախմբում։ 1978-1994 թվականներին ղեկավար պաշտոններ է վարել ՀՍՍՀ և ՀՀ ՆԳՆ համակարգում. 1993-1994 թվականներին եղել է ԼՂՀ ներքին գործերի փոխնախարար, 1994-1997 թվականներին՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, 1997-1998 թվականներին՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար։
Վահրամ Խորխոռունին գործուն մասնակցություն է ունեցել կամավորական ջոկատների կազմավորման, բանակաշինության, ՀՀ ԶՈՒ սպառազինության աշխատանքներին։
Սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից։ Թաղված է Երևանի «Եռաբլուր» պանթեոնում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ.», հանրագիտարան, Երևան, 2004 թ.