Մարիկա Ռյոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիկա Ռյոկ
գերմ.՝ Marika Rökk
Ծնվել էնոյեմբերի 3, 1913(1913-11-03)[1][2][3][…]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս[4]
Մահացել էմայիսի 16, 2004(2004-05-16)[1][2][3][…] (90 տարեկան)
Մահվան վայրԲադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա[4]
ԳերեզմանHelenenfriedhof Baden, Lower Austria
Քաղաքացիություն Հունգարիա,  Գերմանական ռայխ,  Գերմանիա և  Ավստրիա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ակտիվ շրջան1930-1988
Ծնողներհայր՝ Ede Rökk?, մայր՝ Maria Rökk?
Ամուսին(ներ)Գեորգ Յակոբի և Ֆրեդ Ռաուլ
Երեխա(ներ)Գաբրիել Յակոբի
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0753937

Մարիկա Ռյոկ (գերմ.՝ Marika Rökk, հունգ.՝ Rökk Marika, 3 նոյեմբերի 1913, Կահիրե - 16 մայիսի, 2004, Բադեն, Ավստրիա), հունգարական ծագմամբ գերմանացի կինոդերասանուհի, պարուհի և երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կարոլինա Ռյոկը ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 3-ին Կահիրեում՝ հունգարացի ճարտարապետ և շինարար Էդուարդ Ռյոկի և Մարիա Կարոլինա Շառլոտայի (հունգ.՝ Karoly) ընտանիքում։ Նրա ծնունդից որոշ ժամանակ անց ծնողները վերադարձել են Բուդապեշտ։ 1924 թվականին Մարիա Ռյոկն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ սկսել է պարով զբաղվել ռուս ուսուցչուհի Ռուդկովսկայայի մոտ[5]։ Գերտրուդա Հոֆմանի «Hoffmannn Girls» բալետի խմբի կազմում ելույթ է ունեցել Մուլեն Ռուժ հայտնի կաբարեում։ 1925-1929 թվականներին նա նույն թատերախմբի կազմում ելույթ է ունեցել Բրոդվեյում, համերգային շրջագայության է մեկնել ԱՄՆ-ում։ 1929 թվականին Մարիկա Ռյոկը վերադարձել է Եվրոպա, հանդես եկել օպերետներում ու վարյետեներում՝ ելույթներ ունենալով Մոնտե Կառլոյում, Բեռլինում, Լոնդոնում, Փարիզում, Կաննում, Բուդապեշտում և Վիեննայում։

1930 թվականին Մարիկա Ռյոկը սկսել է նկարահանվել կինոյում. նրա առաջին դերը եղել է էպիզոդիկ դեր անգլիացի ռեժիսոր Մ. Բենքսի «Ինչու են նավաստիները լքում տունը» (Why Sailors Leave Home, 1930) երաժշտական կատակերգությունում։ 1933 թվականին դերասանուհին ստացել է իր առաջին մեծ դերը «Ուրվականների գնացքը» (հունգ.՝ Kísértetek vonata) երաժշտական կատակերգական ֆիլմում։ 1934 թվականին գերմանական ՈՒՖԱ կինոստուդիան նրա հետ պայմանագիր է կնքել երկու տարով։ 1935 թվականին Մարիկա Ռյոկը նկարահանվել է իր առաջին գերմանական ֆիլմում՝ «Թեթև հեծելազոր» (Ֆրանց ֆոն Զուպեի համանուն օպերետի էկրանավորումը)։ Այդ ֆիլմից էլ սկսվում է դերասանուհու գլխապտույտ կարիերան Երրորդ ռայխի կինոարվեստում։ 1939 թվականին Ցարա Լեանդերի հետ համատեղ նկարահանվել է «Աղմկոտ դիմակահանդեսում» (Es war eine rauschende Ballnacht, ամերիկյան վարձույթում ներկայացվել է The Life and Loves of Tschaikovsky խորագրով, ռեժիսոր՝ Կ․ Ֆրյոլիխ), որի հորինված սյուժեն պատմում էր Չայկովսկու սիրուհին ու մեկենասը դարձած ռուս ազնվականուհու դժբախտ սիրո մասին։

1940 թվականին Մարիկա Ռյորկը ամուսնացել է գերմանացի ռեժիսոր Գեորգ Յակոբիի (1882-1965) հետ, ով այդ ժամանակից սկսել է նկարահանել ֆիլմեր Մարիկա Ռյոկի մասնակցությամբ։ Վերջինս 1941 թվականին Վիլլի Ֆրիչի հետ միասին նկարահանվել է գերմանական առաջին գունավոր ֆիլմում՝ «Կանայք, այնուամենայնիվ, ավելի լավ դիվանագետներ են» (Frauen sind doch bessere Diplomaten, ռեժիսոր՝ Գ․ Յակոբի)՝ կատարելով գլխավոր դեր։ Նրա կինոկարիերայի գագաթնակետը դարձավ «Իմ երազանքի կինը» (Die Frau meiner Träume, 1944, ռեժիսոր՝ Գ․ Յակոբի, գունավոր)։ 1947 թվականից սկսած՝ նրա մասնակցությամբ ֆիլմերը ԽՍՀՄ-ում մեծ հաջողությամբ ցուցադրվում էին որպես «ռազմավարային»[6]։

Մամուլում շրջանառվել են լուրեր, թե Մարիկա Ռյոկը համագործակցել է խորհրդային հետախուզության հետ, ընդգրկված է եղել Յան Չերնյակի հետախուզական խմբում, որը որ դերասանուհուն իր կազմում ներառել էր դեռ 1937 թվականին[7], սակայն եղել են նաև հակառակ լուրեր։ 1945 թվականին, Մագդա Ռյոկին կասկածելով նացիստների օգտին լրտեսելու մեջ, ամերիկյան օկուպացիոն կառավարությունը արգելել է նրան ելույթ ունենալ Գերմանիայում ու Ավստրիայում (հետագայում մեղադրանքները հանվել են)։ Առողջ, եռանդուն, նախաձեռնող կնոջ կերպարը, ինչպիսին մարմնավորում էր Մարիկա Ռյոկը, իսկապես պահանջված էր Երրորդ ռայխում, սակայն դերասանուհին երբեք չի նկարահանվել նացիստների քաղաքական-քարոզչական ֆիլմերում։

Պատերազմից հետո Մարիկա Ռյոկը վերսկսել է դերասանական կարիերան. նա նկարահանվել է ավստրիական «Ֆրեգոլա» (Fregola, 1948) և «Դանուբի երեխան» (Kind der Donau, 1950, ավստրիական առաջին գունավոր ֆիլմը) ֆիլմերում, որ նկարահանվել են «Վին-ֆիլմ Ռոզենհյուգել» (Wien-Film Rosenhügel, մինչ 1955 թվականը պաշտոնապես եղել է խորհրդային վերահսկողության տակ) կինոստուդիայում։ 1951 թվականին Մարիկա Ռյոկը նորից սկսել է նկարահանվել իր ամուսնու գերմանական ֆիլմերում։ 1958 թվականին նա վերադառնում է բեմ, խաղում ու պարում օպերետներում՝ ելույթ ունենալով Վիեննայում, Մյունխենում, Համբուրգում և Արևմտյան Բեռլինում։

Մարիկա Ռյոկը մահացել է սրտի կաթվածից 2004 թվականի մայիսի 16-ին Բադենում (Վիեննայից ոչ հեռու)։ Թաղված է տեղի գերեզմանատանը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1930 ֆ Ինչու են նավաստիները լքում տունը Why Sailors Leave Home (Մեծ Բրիտանիա)
1932 ֆ Համբուրիր ինձ, սերժանտ Kiss Me Sergeant
1932 ֆ Համբուրիր ինձ, սիրելիս Csókolj meg, édes (Հունգարիա) Տերիկե
1933 ֆ Ուրվականների գնացք Ghost Train, Kísértetek vonata (Մեծ Բրիտանիա, Հունգարիա) Մարի
1935 ֆ Թեթև հեծելազոր Leichte Kavallerie Ռոզիկա
1936 ֆ Տաք արյուն Heißes Blut Մարիկա ֆոն Կյորյոշի
1936 ֆ Աղքատ ուսանող Der Bettelstudent Բրոնիսլավա
1937 ֆ Գասպարոնե Gasparone Իտա
1937 ֆ Իսկ դու, թանկագինս, կգաս ինձ հետ Und Du mein Schatz fährst mit Մարիա Զեյդլից
1937 ֆ Կարուսել Karussell Էրիկա Հյուբներ
1938 ֆ Մի անգամ մայիսյան գիշերը Eine Nacht im Mai Ինգե Ֆլեմինգ
1938 ֆ Աղմկոտ դիմակահանդեսում Es war eine rauschende Ballnacht Նաստասյա Պետրովնա Յարովա
1939 ֆ Պարող սիրտ Tanzendes Herz (անավարտ)
1939 ֆ Վայրի վարդ Vadrózsa
1939 ֆ Բարև, Ժանին Hallo Janine Ժանին
1940 ֆ Կորա Տերրի Kora Terry Կորա Տերրի / Մարա Տերրի
1940 ֆ Կրկեսային արյուն Zirkusblut (անավարտ)
1940 ֆ Պատվերով համերգ Wunschkonzert (պարային համար)
1941 ֆ Կանայք, այնուամենայնիվ, ավելի լավ դիվանագետներ են Frauen sind doch bessere Diplomaten Մարի-Լուիզա Պալլի
1941 ֆ Պար կայզերի հետ Tanz mit dem Kaiser Քրիստիան ֆոն Ալֆին
1942 ֆ Սիրիր ինձ Hab mich lieb Մոնիկա Կոխ
1944 ֆ Իմ երազանքի իը Die Frau meiner Träume Յուլիա Կյոստներ
1948 ֆ Ֆրեգոլա Fregola Ֆրեգոլա
1950 ֆ Դանուբի երեխան Kind der Donau Մարիկա
1951 ֆ Չարդաշի թագուհի Die Csárdásfürstin Սիլվա Վերեսկու
1951 ֆ Սենսացիա Սան Ռեմոյում Sensation in San Remo Կոռնելիա
1953 ֆ Ամուսնալուծված կինը Die geschiedene Frau Գոնդա վան դեր Լոո
1953 ֆ Կապույտ դիմակը Maske in Blau Յուլիշկա Վարադի
1957 ֆ Գիշերը «Կանաչ կակադուում» Nachts im grünen Kakadu Իրենե Վագներ
1958 ֆ Բեմն ազատ է Մարիկայի համար Bühne frei für Marika Մարիոն Մյուլլեր, Մարիկա Կարոյ
1958 ֆ Դա եղել է ընդամենը մեկ անգամ Das gab’s nur einmal
1959 ֆ Գիշերը պրեմիերայից առաջ Die Nacht vor der Premiere Կարոլա Լորմ
1960 ֆ Իմ ամուսինը տնտեսագիտական հրաշք է Mein Mann, das Wirtschaftswunder Իլոնա Ֆարկաշ
1962 ֆ Չղջիկ Die Fledermaus Ադել
1962 ֆ Այսօր մենք գնում ենք թափառելու Heute gehen wir bummeln Մարիկա Շաբո
1962 ֆ Հարսանեկան գիշերը դրախտում Hochzeitsnacht im Paradies Իլոնկա Դավարոշ
1973 ֆ Շյոնգրուբերները Die Schöngrubers (հեռուստասերիալ) Թերեզա Շյոնգրուբեր
1988 ֆ Քյոնիգսվալդ ամրոց Schloß Königswald բարոնուհի ֆոն Բյոմե

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1941 – Հունգարական Կարմիր խաչի շքանշան
  • 1948Բեմբի
  • 1968Բեմբի
  • 1981 – Գերմանական կինոմրցանակ Ոսկե կինոժապավեն գերմանական կինոարվեստում բազմամյա ու նշանակալի աշխատանքի համար
  • 1983Վիեննայի պատվավոր ոսկե մեդալ
  • 1987Բեմբի
  • 1987Բավարական կինոմրցանակ (Դերասանական մրցանակ)
  • 1990Բեմբի
  • 1998Բեմբի պատվավոր մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рёкк М. Сердце с перцем. — М.: Радуга, 1991. — ISBN 3-8004-0807-4.
  • Марика Рёкк. / Сост. Урсула Мейер. — Мюнхен: Art-Wings, 1999. — 187 S. — ISBN 3-00-004678-X (լուսանկարների ալբոմ).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիկա Ռյոկ» հոդվածին։