Մարգարեթ Յորքցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարեթ Յորքցի
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր մայիսի 3, 1446 կամ 1446[1]
Ծննդավայր Ֆոթերինհայ ամրոց, Ֆոթերինհայ, Միացյալ Թագավորություն
Վախճանի օր նոյեմբերի 23, 1503 կամ 1503[1]
Վախճանի վայր Մեխելեն, Բելգիա
Դինաստիա Յորքեր
Քաղաքացիություն  Անգլիայի թագավորություն
Հայր Ռիչարդ Պլանտագենետ, Յորքի 3-րդ դուքս[2][3]
Մայր Սեսիլի Նեվիլ[2][3]
Ամուսին Կարլոս Խիզախ[3]

Մարգարեթ Յորքցի (անգլ.՝ Margaret of York, մայիսի 3, 1446 կամ 1446[1], Ֆոթերինհայ ամրոց, Ֆոթերինհայ, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 23, 1503 կամ 1503[1], Մեխելեն, Բելգիա), ամուսնությունից հետո հայտնի է որպես Մարգարիտ Բուրգունդացի (ֆր.՝ Marguerite de Bourgogne), մայիսի 3, 1446 թվական, Ֆոթերինհայ ամրոց (անգլ.՝ Fotheringhay Castle), նոյեմբերի 23, 1503 թվական, Մեխելեն  (Mechelen, Malines), Յորքի դուքս Ռիչարդ Պլանտագենետի դուստրը, Անգլիայի թագավորներ Էդուարդ IV և Ռիչարդ III քույրը, Բուրգունդիայի դուքս Կարլոս Խիզախի երրորդ ու վերջին կինը։

Մարգարեթի հայրը անգլիական գահի հավակնորդ էր, սպանվել է 1460 թվականին։ Մի քանի ամիս անց գահ բարձրացավ Մարգարեթի եղբայր Էդուարդ IV: Աղջկա հետ ամուսնության մի քանի թեկնածուներ կային, սակայն թագավորը ձգտում էր դաշինքի Բուրգունդիայի հետ։ Այդ դաշինքը հաջողվեց կնքել 1468 թվականին, երբ Մարգարեթը ամուսնացավ Կարլոս Խիզախի հետ։ Նա չունեցավ սեփական երեխաներ, զբաղվում էր Կարլոսի դուստր Մարիայի դաստիարակությամբ, իսկ Մարիայի մահվանից հետո հոգ էր տանում նրա երկու երեխաների մասին։ Մարգարեթի ամուսինը զոհվեց մարտում 1477 թվականին, ինչից հետո նա ազդեցիկ դիրք գրավեց ընտանիքում։ Մարգարեթը հրաժարվեց ճանաչել Անգլիայի նոր թագավորին իր երկու եղբայր-թագավորների մահից հետո և սկսեց դավադրություններ հյուսել Հենրիխ VII դեմ, ինչից ստիպված էր հրաժարվել 1496 թվականին։ Կյանքի վերջին տարիները նվիրեց ամուսնու թոռներին ու ծոռներին։ Մահացել է 57 տարեկան հասակում իր ռեզիդենցիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումն ու վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեթի ծնողները.Ռիչարդ Պլանտագենետ, Յորքի 3-րդ դուքս, Սեսիլիա Նևիլլ

Մարգարեթը ծնվել է 1446 թվականի մայիսի 3-ին Ֆոթերինհայ ամրոցում։ Յորքի 3-րդ դուքս Ռիչարդ Պլանտագենետի և Սեսիլի Նևիլլի (Cecily Neville) տասներեք երեխաներից յոթերորդ երեխան ու չորրորդ դուստրն էր[4][5]։ Ե՛վ հայրական, և՛ մայրական գծով Անգլիայի Էդուարդ III թագավորի ծոռի երեխան։

Աղջկա մանկությունից քիչ բան է հայտնի։ Դեռ այն ժամանակ, երբ նա ութ տարեկան էր, քննարկվում էր Յորքի դուքս, Անգլիայի ռեգենտ Ռիչարդ Պլանտագենետի դուստրերից որևէ մեկի ու Բուրգունդիայի դուքս Կարլոս Խիզախի ամուսնության հարցը։ Սակայն ամուսնության բանակցությունները դադարեցվեցին, երբ Ռիչարդ Պլանտագենետը զրկվեց իշխանությունից ու Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի պատճառով ստիպված էր փախչել Իռլանդիա։ Պատերազմում հաղթեցին Յորքերը և անգլիական գահն անցավ Մարգարեթի եղբայրներին։  Հայտնի է, որ Մարգարեթը խելացի ու կիրթ էր[6]։

Ամուսնության ծրագրեր, նշանադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեթ Յորքցու թագը, պատրաստված է Լոնդոնում մոտ 1461 թ.

Թագավորի հետ շատերն էին ցանկանում բարեկամանալ, քննարկվում էր մի քանի տարբերակ։ Այդ պահին վերստին հայտնվել էր Բուրգունդիայի հետ դաշինքի հեռանկարը։ Կարլոս Խիզախի երկրորդ կնոջ` Իզաբելլա Բուրբոնի մահվանից գրեթե անմիջապես հետո (ընդ որում՝ Կարլոսի միակ ժառանգը մանկահասակ դուստն էր[6]), սկսվեցին բանակցություններ։ Բանակցությունները դանդաղ էին ընթանում, քանի որ Բուրգունդիան չէր ցանկանում խզել կապերը Լանքաստերների հետ[6]։ Ֆիլիպպ դե Կոմմինեսը գրում է, որ Կարլոսը ամբողջ սրտով ատում էր Յորքներին և չէր պատրաստվում ամուսնանալ Մարգարեթի հետ[7]։ Ամուսնությանը խոչընդոտում էր նաև Էդուարդ IV կողմնակից Ռիչարդ Նևիլլը, որը ձգտում էր ամուսնացնել արքայի քրոջը ֆրանսիական արքայազնի հետ[8]։

Լյուդովիկոս XI մոտ չորս թեկնածուներ առաջարկեց Մարգարեթի ձեռքի համար։ Ի վերջո, կողմերը համաձայնության եկան, համաձայնեցվեց օժիտի չափը՝ 200 հազար էքյու։ Գումարը պետք է վճարվեր երեք տարիների ընթացքում։ 1468 թվականի մարտին պապական թույլտվություն  ստացան ամուսնության համար և դաշինք կնքվեց ընդդեմ Ֆրանսիայի[6]։ Բոլոր պայմանների համաձայնեցումից հետո 1468 թվականի մայիսի 17-ին կայացավ նշանադրությունը[9]։ Բուրգունդիայի կոմսին ամուսնությունը Յորքերի տան արքայադստեր հետ անհրաժեշտ էր Ֆրանսիայի թագավորի դեմ հզոր դաշնակից ձեռք բերելու համար[10]։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլոս Խիզախ, Մարգարեթ Յորքցու ամուսինը
Մարգարեթ Յորքցի: Հատված Սուրբ արյան բազիլիկի ճակատի ոսկեջրած արձանից, Բրյուգգե, Բելգիա

Մարգարեթի ու Կարլոսի հարսանեկան ճոխ արարողությունը տեղի ունեցավ 1468 թվականի հուլիսին[4] Բրյուգգեում և տևեց 10 օր[6]։ Հանդիսավոր մուտքի ժամանակ հանդիսատեսին զարմացրեց բարձրահասակ, էլեգանտ, շեկ դքսուհին։ Հուլիսի վերջերին նորապսակները ժամանեցին Բրյուսել, ուր նույնպես կատարվեցին ճոխ հանդիսություններ[9]։

Զույգի ամուսնական կյանքի մասին շատ բան է հայտնի[9]։ Ամուսինը քիչ էր լինում տանը։ Հայտնի է, որ բուրգունդական պալատում, ուր կանայք պատվավոր տեղ էին զբաղեցնում, Մարգարեթը լավ հարաբերություններ հաստատեց ամուսնու մոր՝ Իզաբելլա Պորտուգալացու հետ։ Նա շատ լավ էր վերաբերվում նաև Կարլոսի դստերը։ Մարգարեթն ու Մարիան շատ ժամանակ էին անցկացնում միասին, շատ ընդհանուր հետաքրքրություններ ունեին (նրանց տարիքային տարբերությունը 11 տարի էր)։ Դքսուհին զբաղվում էր շինարարությամբ, բարեգործությամբ, հովանավորում էր կրթությունը։

Չնայած Մարգարեթի ու Կարլոսի ամուսնությունը ամրապնդեց Անգլիայի և Բուրգունդիայի քաղաքական դաշինքը, կոմսը օգնում էր ինչպես Յորքերին, այնպես էլ Լանքաստերներին։ 1470 թվականին Էդուարդ IV զրկվեց գահից և փախավ երկրից։ Ապաստան գտնելով Բուրգունդական Նիդերլանդներում` նա օգնություն ստացավ Կարլոսից վերադառնալու և գահը վերադարձնելու համար։ Սակայն Էդուարդն ու Կարլոսը այդպես էլ մտերիմներ չդարձան։ Կոմմինեսի հավաստմամբ. «միմյանց մասին սիրալիր չէին խոսում»[11]։

Այրիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխելենի պալատը. Մարգարեթի հիմնական նստավայրը այրիության տարիներին

Կարլոս Խիզախը զոհվեց 1477 թվականի հունվարի 5-ին Նանսիի ճակատամարտում` Մարգարեթին թողնելով անպտուղ այրի։ Ամուսնու մահից հետո նա բոլոր հարցերում աջակցում էր խորթ դստերը, ով հոր մահից հետո դարձավ Բուրգունդիայի դքսուհի։ Ժամանակակիցների գնահատմամբ` Մարիան Եվրոպայի ամենահարուստ հարսնացուներից մեկն էր, հոր հսկայական տիրույթների ժառանգը։  Հոր մահից կարճ ժամանակ անց Մարիան ամուսնացավ Մաքսիմիլիան Հաբսբուրգի հետ (հետագայում՝ Գերմանիայի թագավոր)։

1482 թվականի մարտին որսի ժամանակ հղի Մարիա Բուրգունդացին ընկավ ձիուց և մի քանի օր անց մահացավ։ Մարգարեթի համար, ով իր կյանքը նվիրել էր խորթ դստերը, դա ուժեղ հարված էր։ Կոմսուհին ստանձնեց Մարիայի երեխաների դաստիարակությունը։

Մարգարեթը զբաղվում էր նաև արտաքին քաղաքականությամբ։ Եղբայրների մահից հետո նա հրաժարվեց ճանաչել անգլիական գահը զավթած Հենրի VII[6] Թյուդորին` իր պալատում ապաստան տալով յորքիստներին։ Բացի դրանից, նա աջակցում էր անգլիական գահին հավակնող երկու ինքնակոչների[9]։ Մշտապես դավեր էր նյութում Հենրի VII դեմ[6]։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վերջին տարիները Մարգարեթը նվիրել է ամուսնու թոռներին ու ծոռներին։ Իր անձնական ունեցվածքի մեծ մասը դքսուհին ժառանգել է Մարիայի դուստր կրտսեր Մարգարեթ Բուրգունդացուն[6]։

Մարգարեթը մահացել է 1503 թվականի նոյեմբերի 23-ին Մեխելենում[9][4]։ Նրա գերեզմանը քանդվել է XVI դարի վերջին[6]։ Պահպանվել են նրան պատկերող բազմաթիվ դիմանկարներ և մանրանկարներ։ Դքսուհու գլխավոր ժառանգությունը օժիտի մաս հանդիսացող Անգլիայում պատրաստված թագն է, որը 1474 թվականին նրա կողմից նվիրաբերվեց Ախենի տաճարին[6]։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Margaret Plantagenet» (անգլերեն). Thepeerage.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարեթ Յորքցի» հոդվածին։