Մագդալենա Կոժենա
Մագդալենա Կոժենա | |
---|---|
Բնօրինակ անուն | չեխ․՝ Magdalena Kožená |
Ծնվել է | մայիսի 26, 1973[1][2][3][…] (51 տարեկան) Բռնո, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[4][5][6] |
Երկիր | Չեխիա |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և concert singer |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Կրթություն | Կատարողական արվեստի բարձրագույն դպրոց[6] |
Ամուսին | Սայմոն Ռաթլ[7] |
Պարգևներ | |
Կայք | kozena.cz |
Magdalena Kožená Վիքիպահեստում |
Մագդալենա Կոժենա (չեխ․՝ Magdalena Kožená, մայիսի 26, 1973[1][2][3][…], Բռնո, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[4][5][6]), չեխ երգչուհի (մեցցո-սոպրանո)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է գիտնականների ընտանիքում (հայրը՝ մաթեմատիկոս, մայրը՝ կենսաբան)։ Երկու ծնողներն էլ ծնունդով Բոհեմիայից էին։ Նրա հայրը մահացել է, երբ աղջիկն ընդամենը տասնմեկ տարեկան է եղել։ Սկզբում նա զբաղվել է դաշնամուրով, սակայն վեց տարեկանում ձեռքի կոտրվածքի պատճառով սկսել է ուսանել երգեցողություն՝ ընդունվելով Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի մանկական երգչախումբ[12]։ Հետագայում Կոժենան սովորել է Բռնոյի կոնսերվատորիայում Նևա Մեգովայի և Յիրժա Պեշի մոտ, այնուհետև Բրատիսլավայի Երաժշտության բարձրագույն դպրոցում՝ Եվա Բլախովայի մոտ (ավարտել է 1995 թվականին)։ Այդ նույն թվականին նա դարձել է Զալցբուրգի փառատոնի դափնեկիր։ 1996-1997 թվականներին եղել է Վիեննայի ժողովրդական օպերայի մենակատարուհի։
Բացի «սովորական» դասական-ռոմանտիկ երգացանկի՝ Կոժենան աշխատել է նաև բարկայի («վավերական») ձևով։ Նա ակտիվորեն համագործակցել է Ջ. Է. Գարդիների հետ Բախի կանտատների նրա հոբելյանական շրջափուլում (2000)։ Մ. Մինկովսկու հետ ձայնագրել է (1996-2003) Հենդելի և Գլյուկի երաժշտությունը, Ռեյնհարդ Գյոբելի «Musica antiqua» (Քյոլն) բարկայի նվագախմբի հետ՝ Բախ ընտանիքի հազվագյուտ կանտատները (2000-2003)։
2003 թվականին Կոժենային շնորհվել է Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետի կոչում։ Նա ամուսնացած է դիրիժոր Սայմոն Ռեթլի հետ, որից ունեցել է որդիներ Յոնաշին (2005), Միլոշին (2008)[13][14] և դուստր Անեժկուին (2014)[15][16]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 Gramophone Award՝ անհատական վոկալ։
- 2001 Czech Crystal Award, Golden Prague International Television Festival՝ համերգ ներկայացման լավագույն ձայնագրություն (օպերա, օպերետ, բալետ, պար, երաժշտականություն), Մագդալենա Կոժենա և Թիերի Գրեգուար, Չեխական հեռուստատեսություն, Բռնոյի հեռուստատեսային ստուդիա, Չեխական հանրապետություն[17]։
- 2003 թվական՝ Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետի կոչում ֆրանսիական կառավարության կողմից։
- 2004 Gramophone Award՝ տարվա արտիստ։
Ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009՝ Մորիս Ռավել, «Երեխաներ և կախարդություն», դիրիժոր՝ Սայմոն Ռեթլ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
- ↑ https://www.zamek-namest.cz/cs/svatba-na-zamku
- ↑ https://www.brno.cz/obcan/vyznamne-osoby-a-vyroci/ceny-mesta-brna/
- ↑ https://www.haendelhaus.de/de/directory/32/82
- ↑ https://www.senat.cz/zpravodajstvi/zprava.php?ke_dni=21.8.2019&O=12&id=3043&from=M
- ↑ https://www.novinky.cz/clanek/domaci-prehledne-seznam-vyznamenanych-28-rijna-40448640
- ↑ Claire Prentice (7 августа 2005). «The voice that goes straight to the heart». The Times. Արխիվացված է օրիգինալից 2023-07-27-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Jonathan Lennie (2008 թ․ հուլիսի 15). «Sir Simon Rattle: interview». TimeOut. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Jessica Duchen (2008 թ․ նոյեմբերի 7). «Magdalena Kozena's motherly love». The Independent. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Chefdirigent Rattle nun fünffacher Vater». Berliner Zeitung. 2014 թ․ հունիսի 21. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Fiona Maddocks (2014 թ․ օգոստոսի 31). «Simon Rattle: 'Learning music is a birthright. And you have to start young'». The Guardian. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Czech Television Yearbook 2001
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (չեխ.)(անգլ.)
- Обзор альбома Магдалены Кожены «Enchantment» Чарльз Т. Дауни (Ionarts-блог, от 17 сентября 2006)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագդալենա Կոժենա» հոդվածին։ |
|