Ռեյնհարդ Գյոբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեյնհարդ Գյոբել
Ծնվել էհուլիսի 31, 1952(1952-07-31)[1][2] (67 տարեկան)
ԾննդավայրԶիգեն, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԿրթությունՔյոլնի երաժշտական բարձրագույն դպրոց
Մասնագիտությունդիրիժոր և երաժշտագետ
ԱշխատավայրՄոցարտեում
Պարգևներ և
մրցանակներ
Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրի պետական պարգև և Bach Medal?[4]
Կայքreinhardgoebel.com

Ռեյնհարդ Գյոբել (գերմ.՝ Reinhard Goebel, հուլիսի 31, 1952(1952-07-31)[1][2], Զիգեն, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), գերմանացի ջութակահար և դիրիժոր, աուտենտիկ շարժման ներկայացուցիչ:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջութակ նվագել է սովորել Քյոլնի կոնսերվատորիայում Ֆրանց-Յոզեֆ Մայերի մոտ: Վարպետացել է Ամստերդամում Էդուարդ Մելկուս և Մարիա Լեոնհարդտ ջութակահարների մոտ: Երաժշտության պատմություն է ուսանել Քյոլնի համալսարանում: 1973 թվականին Քյոլնում հիմնադրել է Musica Antiqua Köln համույթը` հիմնականում բարոկկոյի գործիքային երաժշտության աուտենտիկ կատարման նպատակ ունենալով (աուտենտիզմը ուղղություն է կատարողական արվեստում, որը նպատակ ունի հին երաժշտության հնչման ճիշտ վերարտադրում ժամանակակից օրիգինալ կատարմանը համապատասխան): Համույթին միջազգային ճանաչման է արժանացրել ելույթը Բախի միջազգային փառատոնում 1978 թվականին Լոնդոնում[5]: Մինչև 2005 թվականը ակտիվորեն ելույթ է ունեցել հյուրախաղերով, ձայնագրվել է այդ նույն համույթով, մինչև 1990 թվականը` նաև որպես մենակատար ջութակահար[6]: Գյոբելի ու նրա համույթի կատարումներն առանձնանում են յուրահատուկ կենդանությամբ, ակադեմիականի համեմատ ավելի մեծ արագությամբ, տեմպով, ինտոնացիայի ճշգրտությամբ` չնայած բնական հնչյունաշարով փողային գործիքների կատարողական տեխնիկայի դժվարությանը: Ռեյնհարդ Գյոբելը դասավանդել է Զալցբուրգի Մոցարտեում կոնսերվատորիայում, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի Նվագախմբային ակադեմիայի դասընթացներում: Ներկայումս էլ հանդես է գալիս հյուրախաղերով` սովորաբար որպես հրավիրված դիրիժոր Եվրոպայում: Նվագացանկի հիմքը կազմում են բարոկկո ոճի գերմանական երաժշտությունը և 18-րդ դարի վիեննական դասական արվեստը: Զբաղվում է նաև խմբագրմամբ և քիչ հայտնի բարոկկո երաժշտության տպագրությամբ (այդ թվում` Դ. Հայնիխենի մի շարք ստեղծագործություններ)[7]:

Որոշ ձայնագրություններ (որպես մենակատար և Musica Antiqua խմբի կազմում)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրանդենբուրգյան համերգներ և Բախի նվագախմբային երաժշտություն
  • Գեորգ Ֆիլիպ Տելեման (այդ թվում` «Սեղանային երաժշտության» (գերմ.՝ Tafelmusik) լիարժեք հավաքածու)
  • Ֆրանսուա Կուպերեն
  • Ժան-Ֆերի Ռեբել «Տարերքներ»
  • Հենրիխ Բիբեր «Սոնատ-միստերիաներ ջութակի և թվայնացված բասի համար»
  • Բախի ողջ ստեղծագործությունը` գրված ջութակի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 International Music Score Library Project — 2006.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #124203000 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. https://www.bachfestleipzig.de/de/bachfest/bach-medaille
  5. Anderson N. Reinhard Goebel // The New Grove Dictionary of Music and Musicians. L.; N.Y., 2001.
  6. Официально ансамбль Musica antiqua Köln был распущен в 2007 году.
  7. В издательстве A-R Editions.

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Goebel R. Fragen der instrumentalen Solo- und Ensemblepraxis Bachs // Johann Sebastian Bachs Spätwerk und dessen Umfeld, hrsg. v. Ch. Wolff. Kassel, New York: Bärenreiter, 1988, S. 84 ff.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]