Ղազնի (Աֆղանստան)
Բնակավայր | ||
---|---|---|
Ղազնի | ||
փուշթու՝ غزني | ||
Երկիր | Աֆղանստան | |
Համայնք | Ղազնի | |
ԲԾՄ | 2219 մետր | |
Բնակչություն | ▲143 379 մարդ (2015) | |
Ժամային գոտի | UTC+4:30 | |
| ||
Ղազնի (դարի՝ غزنی, փուշթու՝ غزني), պատմական փաստաթղթերում հիշատակված է նաև Ղազնին (غزنين) և Ղազնա (غزنه անվանաձևերով) , քաղաք Աֆղանստանի հարավարևելյան մասում[1], Քաբուլն ու Կանդահարը միմյանց կապող ավտոմայրուղու վրա։ Ղազնին Աֆղանստանի նույնանուն նահանգի վարչական կենտրոնն է։ Ընկած է ծովի մակերևույթից 2.219 մետր բարձրություն ունեցող սարահարթում, երկրի մայրաքաղաք Քաբուլից մոտավորապես 150 կիլոմետր դեպի արևելք։ Ունի օդանավակայան։ Բնակչության թվաքանակը հասնում է շուրջ 190 հազարի[2] (աֆղանական պատերազմի հետևանքով այդ ցուցանիշը վերջին շրջանում կտրուկ փոփոխությունների է ենթարկվել[3]):
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղազնին ավանդաբար համարվում է փուշտուական ղիլջի ցեղային միավորման բնօրրանը, որը միջին դարում տարածաշրջանում նշանակալից դեր է խաղացել իբրև Ղազնևիների արքայատոհմի հզոր պաշտպան[4]։ 11-րդ դարում որոշ ժամանակամիջոց բնակավայրը ծառայել է որպես Ղազնևիների պետության մայրաքաղաք։
Ղազնիի միջնաբերդը, մինարեթները, սուլթան Մասուդ III-ի պալատը, Ալ Բիրունու և իսլամական մշակույթի այլ նշանավոր գործիչների շիրիմները, պատմա-մշակութային այլ հուշարձաններ գրավել են և շարունակում են գրավել բազմաթիվ հնագետների, ճանապարհորդների, զբոսաշրջիկների ուշադրությունը։ Աֆղանստանի պատմության նախաիսլամական շրջանում քաղաքի ներկայիս տարածքն ու շրջական բնակեցված են եղել տարաբնույթ դավանանք (զրադաշտ, բուդդայականություն, հինդուիզմ) ունեցող զանազան ցեղերով[5][6]։ Իսլամական վերածննդի ժամանակներում այստեղ ապրել ու ստեղծագործել են անվանի գրողներ, գիտնականներ, մանրանկարիչներ (Ֆիրդուսի, Ալ Բիրունի, Մանուչեհրի և այլք), 17-18-րդ դարերի պարսիկ սիկհիստ գրող Բհայ Նանդ Լալը (1633-1733)։ 2013 թվականին իսլամական համաշխարհային կրթա-գիտա-մշակութային կազմակերպությունը (ISESCO-ն) Ղազնին հռչակել է իսլամական մշակույթի՝ այդ տարվա մայրաքաղաք[7]։
2021 թվականի օգոստոսի 12-ին թալիբները գրավել են քաղաքը[8][9][10][11] (դա նրանց նվաճած տասներորդ նահանգային մայրաքաղաքն էր Աֆղանստանում)։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղազնիի բնակչության թվաքանակը 2015 թվականի 143.379-ից[12] 2018 թվականին հասել է մոտավորապես 270.000-ի. այդ կտրուկ աճի պատճառը եղել է պատերազմական գործողությունների հետևանքով փախստական դարձած մարդկանց հսկայական հոսքը[13]։
Քաղաքն ունի բազմազգ բնակչություն. մոտավորապես 50%-ը տաջիկներ են, 25%-ը՝ փուշտուներ, 20%-ը՝ խազարներ[14][15]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղազնիի կլիման բնորոշվում է որպես անցումային ցուրտ կիսաչորայինից (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ BSk) տաք ու խոնավ ամառներով մայրցամաքայինի (Dsa) միջև։ Ձմեռները ցուրտ են ու ձնառատ, ամառները՝ տաք ու չոր։ Տեղումները հիմնականում թափվում են ձմռանն ու գարնանը։
Ղազնիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 16.0 (60.8) |
17.8 (64) |
24.8 (76.6) |
28.0 (82.4) |
33.0 (91.4) |
36.3 (97.3) |
36.7 (98.1) |
35.6 (96.1) |
32.5 (90.5) |
29.9 (85.8) |
21.2 (70.2) |
16.6 (61.9) |
36.7 (98.1) |
Միջին բարձր °C (°F) | 0.6 (33.1) |
2.3 (36.1) |
10.0 (50) |
18.0 (64.4) |
23.7 (74.7) |
29.2 (84.6) |
30.8 (87.4) |
30.5 (86.9) |
26.5 (79.7) |
19.0 (66.2) |
12.6 (54.7) |
5.4 (41.7) |
17.38 (63.29) |
Միջին օրական °C (°F) | −5.9 (21.4) |
−4.4 (24.1) |
3.8 (38.8) |
11.0 (51.8) |
16.3 (61.3) |
21.4 (70.5) |
23.3 (73.9) |
22.2 (72) |
16.9 (62.4) |
10.3 (50.5) |
4.0 (39.2) |
−1.8 (28.8) |
9.76 (49.56) |
Միջին ցածր °C (°F) | −10.6 (12.9) |
−9.0 (15.8) |
−1.5 (29.3) |
4.2 (39.6) |
8.1 (46.6) |
12.4 (54.3) |
15.1 (59.2) |
14.1 (57.4) |
8.3 (46.9) |
2.2 (36) |
−2.5 (27.5) |
−6.6 (20.1) |
2.85 (37.13) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −33.5 (−28.3) |
−29.2 (−20.6) |
−17.5 (0.5) |
−5.8 (21.6) |
0.0 (32) |
5.0 (41) |
7.7 (45.9) |
2.0 (35.6) |
−3.5 (25.7) |
−6.0 (21.2) |
−13.8 (7.2) |
−33.2 (−27.8) |
−33.5 (−28.3) |
Տեղումներ մմ (դյույմ) | 40.2 (1.583) |
53.9 (2.122) |
70.9 (2.791) |
49.9 (1.965) |
19.7 (0.776) |
1.9 (0.075) |
14.1 (0.555) |
4.7 (0.185) |
0.5 (0.02) |
4.1 (0.161) |
11.3 (0.445) |
25.8 (1.016) |
297 (11.694) |
Միջ. անձրևոտ օրեր | 1 | 2 | 7 | 9 | 6 | 1 | 3 | 2 | 0 | 1 | 2 | 1 | 35 |
Միջ. ձնառատ օրեր | 6 | 7 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 5 | 24 |
% խոնավություն | 68 | 72 | 64 | 55 | 43 | 36 | 43 | 39 | 35 | 42 | 52 | 60 | 50.8 |
Միջին ամսական արևային ժամ | 175.3 | 174.8 | 227.6 | 258.6 | 314.3 | 346.2 | 353.2 | 341.8 | 324.5 | 293.9 | 256.4 | 194.6 | 3261,2 |
աղբյուր: NOAA (1958–1983)[16] |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հին Ղազնին (2010)
-
Մահմուդ Ղազնևին՝ պարսից գրականության հովանավորը
-
Լուսնի տարբեր փուլերի արտացոլումը Ալ Բիրունու (973–1048) մատյանում
-
Ղազնիի ութանիստ մինարեթը՝ կառուցված 12-րդ դարի առաջին կեսին, Բահրամ իբն Մասուդի (1118–1152) պատվերով[19].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ḠAZNĪ – Encyclopaedia Iranica». iranicaonline.org. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Estimated Population of Afghanistan 2021-22» (PDF). National Statistic and Information Authority (NSIA). 2021 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Central Statistics Organization of Islamic Republic of Afghanistan (2013). «Recensement de la province de Ghazni - 2010-2012» (PDF) (աֆրիկաանս). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 8 novembre 2016-ին.
- ↑ Lee, Jonathan (2018 թ․ նոյեմբերի 12). Afghanistan, A History From 1260 To The Present Day. New Zealand: Reaktion Books. էջ 29. ISBN 9781789140101.
- ↑ Richards, J.F. (1974). «The Islamic frontier in the east: Expansion into South Asia». Journal of South Asian Studies. 4 (1): 91–109. doi:10.1080/00856407408730690.
- ↑ Gnoli, Zoroaster’s Time and Homeland, pp. 26–39
- ↑ «Ghazni To Be Islamic Capital Of Culture». RadioFreeEurope/RadioLiberty. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Taliban take strategic Ghazni city as Afghan army chief is replaced». The Guardian. 2021 թ․ օգոստոսի 12.
- ↑ Varshalomidze, Tamila (2021 թ․ օգոստոսի 12). «Taliban captures Ghazni city, all government officials flee: Live». Al Jazeera English.
- ↑ «Taliban move closer to capital after taking Ghazni city». France24. 2021 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Taliban Capture Ghazni City, 150 Km From Afghan Capital: Official. NDTV (AFP), 12. August 2021.
- ↑ The State of Afghan Cities Report 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Afghan City Gauges Toll After Taliban Siege . Wall Street Journal.
- ↑ «UNHCR Sub-Office Central Region, District Profile» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «2003 National Geographic Population Map» (PDF). Thomas Gouttierre, Center For Afghanistan Studies, University of Nebraska at Omaha; Matthew S. Baker, Stratfor. National Geographic Society. 2003. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Ghazni Climate Normals 1958-1983». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Sister Cities International Արխիվացված 2008-10-07 Wayback Machine
- ↑ Co Giżycko łączy z Ghazni? Արխիվացված 2013-11-11 Wayback Machine
- ↑ Bahram Shah Minarett. ArchNet (Seite nicht mehr abrufbar, Suche in Webarchiven) i Info: Der Link wurde automatisch als defekt markiert. Bitte prüfe den Link gemäß Anleitung und entferne dann diesen Hinweis
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 19-րդ դարի հրատարակություններ
- G. T. Vigne (1843). «Ghuzni». A Personal Narrative of a Visit to Ghuzni, Kabul and Afghanistan (2nd ed.). London: G. Routledge. OCLC 6388460.
- Edward Balfour (1885). «Ghazni». Cyclopaedia of India (3rd ed.). London: B. Quaritch.
- 20-րդ դարի հրատարակություններ
- Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 11 (11th ed.). 1911. էջեր 917–918. .
- 21-րդ դարի հրատարակություններ
- C. Edmund Bosworth, ed. (2007). «Ghazna». Historic Cities of the Islamic World. Leiden: Koninklijke Brill.
- «Ghazna». Grove Encyclopedia of Islamic Art & Architecture. Oxford University Press. 2009.
- Col James Tod's "Annals and Antiquities of Rajasthan" Vol. II, Annals of Jaisalmer, page 200,
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Map of Ghazni district
- Ghazni.info Արխիվացված 2021-02-24 Wayback Machine
- Ghazni.org
- 1911 encyclopedia entry
- The City Of Ghazni Wayback Machine (արխիվացված Մարտ 13, 2008)
- «Ghazni». Islamic Cultural Heritage Database. Istanbul: Organisation of Islamic Cooperation, Research Centre for Islamic History, Art and Culture. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին.
- ArchNet.org. «Ghazni». Cambridge, Massachusetts, USA: MIT School of Architecture and Planning. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 5-ին.
Նախորդող՝ Սամարղանդ |
Խորեզմյան կայսրության (Պարսկաստան) մայրաքաղաք 1220–1221 |
Հաջորդող՝ Թավրիզ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազնի (Աֆղանստան)» հոդվածին։ |
|