Հռոմեական իրավունք
Հռոմեական իրավունք, ստրկատիրական Հին Հռոմի իրավական համակարգ է, որն իր զարգացումն է ստացել պրինցիպատի ժամանակաշրջանում։ Հռոմեական իրավունքը ներառում է երկու մաս՝ մասնավոր և հանրային։ Հին Հռոմում առավել զարգացում է ստացել մասնավոր իրավունքը, այդ իսկ պատճառով Հռոմեական իրավունք ասելով՝ առավել հաճախ հասկանում են հենց Հռոմեական մասնավոր իրավունքը։
Մասնավոր և հանրային իրավունքների առավել հայտնի բնորոշում է տվել հռոմեացի հայտնի իրավաբան Ուլպիանոսը. "Publicum ius est quod ad statum rei romanae spectat, privatum quod ad singulorum utilitatem" (Հանրային իրավունքը այն է, ինչ վերաբերում է պետության դրությանը, իսկ մասնավոր իրավունքը այն է, ինչ վերաբերում է մասնավոր անձանց շահերին)։
Իրավունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմում անհատ քաղաքացիների իրավունքները ժամանակի հետ փոփոխվում էին, համապատասխան նրանց ծագման վայրին և պետությանը մատուցած ծառայություններին։ Դրանք նաև փոփոխվում էին պետության մեջ անհատի դասակարգմանը վերաբերող Հռոմեական օրենքին համապատասխան։ Տարբեր խավեր առանձնանում էին տարբեր օրինական իրավունքների համադրություններով, որոնք նրանց էին տրված։ Հին Հռոմի քաղաքացիներին վերաբերող հռոմեական օրենքները, հասանելիք իրավունքները հետևյալներն էին.
- Ius suffragiorum - հռոմեկական խորհրդարանում քվեարկելու իրավունք
- Ius honorum - քաղաքացիական կամ հասարակական պաշտոն ունենալու իրավունք
- Ius commercii - օրինական պայմանագրեր կնքելու և որպես Հռոմի քաղաքացի սեփականություն ունենալու իրավունք
- Ius gentium - հռոմեական իրավունքի պահանջը՝ լուծել Հռոմի քաղաքացիների և օտար անձանց միջև բազմաբնույթ դրությունները, որը զարգացում ապրեց Ք.Ա. III դարում։ Ius gentium-ը, հետևաբար, այն ժամանակվա մեծ համբավ վայելող միջազգային իրավունքի՝ հռոմեական իրավական ձևակերպումն էր, և հիմնված էր հունական քաղաք-պետությունների և այլ ծովային պետությունների՝ արդեն իսկ զարգացած և ձևավորված օրենքի հիման վրա։ Ius gentium-ով նախատեսված իրավունքը վերաբերում և պատկանում էր բոլորին. հետևաբար, այն ավելի շուտ գաղափար էր մարդու իրավունքների մասին, քան քաղաքացիական իրավունքների մասին։
- Ius conubii - հռոմեական սկզբունքների համաձայն հռոմի քաղաքացու հետ ամուսնանության օրինական իրավունք։ Այն ընտանիքի հանդեպ paterfamilia-յի իրավունքներ ունենալու օրինական իրավունքն է, և այդպիսի ամուսնություններից ծնված երեխաների՝ Հռոմի քաղաքացի համարվելու իրավունքը։
- Ius migrationis - Իրենց ներկա քաղաքից դրա հետ համեմատելի քաղաք տեղափոխվելու դեպքում քաղաքացիության կարգավիճակի պահպանման իրավունք։ Օրինակ՝ cives Romani-ի ներկայացուցիչները պահպանում էին իրենց civita-ները իրենց ամբողջ իրավունքներով՝ a colonia civium Romanorum օրենքով, երբ նրանք տեղափոխվում էին հռոմեական գաղութներ։ Լատինները նույնպես ունեին այս իրավունքը, և պահպանում էին իրենց ius latii-ն, եթե նրանք տեղափոխվում էին այլ Լատինական երկիր կամ գաղութ (Latina colonia): Այս իրավունքով չէր պահպանվում անձի քաղաքացիության կարգավիճակը, եթե նա տեղափոխվում էր ավելի ցածր իրավական կարգավիճակ ունեցող գաղութ։ Լիիրավ Հռոմի քաղաքացիների կարգավիճակը, ովքեր տեղափոխվում էին Latina colonia, իջեցվում էր ius Latii մակարդակի, և այդպիսի միգրացիան և կարգավիճակի փոփոխությունը հիմնականում կամավորական էր։
- Հարկերից և այլ իրավական պարտականություններից ազատված լինելու իրավունքը, հատկապես տեղական կանոններից և կարգից։
- Դատարան դատական հայց ներկայացնելու և դատարանում և այլ անձանց կողմից մեղադրանք ընդունելու իրավունքը։
- Օրինական դատի մասնակցելու իրավունքը (ներկայանալու համապատասխան դատարանի առաջ և պաշտպանելու ինչ-որ մեկին)։
- Դատավորների որոշումները և ավելի ցածր ատյանի դատարանների որոշումները բողոքարկելու իրավունքը։
- Համաձայն Ք.Ա. II-րդ դարի Պորցիանական օրենքներին, Հռոմի քաղաքացուն չէին կարող խոշտանգել կամ մտրակահարել, և նա կարող էր իր մահապատիժը փոխարինել կամավոր աքսորով, եթե չէր մեղադրվել պետական դավաճանության մեջ։
- Հռոմի քաղաքացին, ով մեղադրվել էր պետական դավաճանության մեջ, իրավունք ուներ փորձվել Հռոմում և անգամ մահապատժի դատապարտվելու դեպքում ոչ մի Հռոմի քաղաքացի չէր սպանվում խաչվելով:
Հռոմեական լեգեոններին միանալու համար պահանջվում էր հռոմեական քաղաքացիություն, սակայն որոշ դեպքերում այն անտեսվում էր։ Ցենտուրիոնները և ավագ սպաները կարող էին հարվածել քաղաքացի հանդիսացող զինվորներին կարգապահության հետ կապված պատճառներով։ Քաղաքացի չհանդիսացող անձինք միանում էին Auxilia-ին և ստանում քաղաքացիություն զինվորական ծառայության ճանապարհով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոմեական իրավունք» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 610)։ |