Հարփըր Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարփըր Լի
անգլ.՝ Nelle Harper Lee[1]
Ծնվել էապրիլի 28, 1926(1926-04-28)[2][3][4][…]
ԾննդավայրՄոնրովիլ, Ալաբամա, ԱՄՆ[1]
Վախճանվել էփետրվարի 19, 2016(2016-02-19)[5][2][3][…] (89 տարեկան)
Վախճանի վայրՄոնրովիլ, Ալաբամա, ԱՄՆ
ԳերեզմանHillcrest Cemetery[6]
Գրական անունHarper Lee[1]
Մասնագիտությունգրող, վիպասան, երաժիշտ, սցենարիստ, բանաստեղծ-փաստաբան, արձակագիր և դերասանուհի
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱլաբամայի համալսարան, Huntingdon College?, University of Utah Health Care?, Monroe County High School? և University of Alabama School of Law?
ԺանրերՀարավային գոթիկա և վեպ
Ուշագրավ աշխատանքներԾաղրասարյակ սպանելը[1]
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Chi Omega?
Պարգևներ
Изображение автографа
 Harper Lee Վիքիպահեստում

Նել Հարփըր Լի (անգլ.՝ Nelle Harper Lee, ապրիլի 28, 1926(1926-04-28)[2][3][4][…], Մոնրովիլ, Ալաբամա, ԱՄՆ[1] - փետրվարի 19, 2016(2016-02-19)[5][2][3][…], Մոնրովիլ, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկյան գրող, «Ծաղրասարյակ սպանելը․․․» (անգլ.՝ To Kill a Mockingbird, 1960) վեպի հեղինակ (Պուլիցերյան մրցանակ, 1962)։ «Ծաղրասարյակ սպանելը...» վեպը էկրանավորվել է 1962 թ.։ Վեպը թարգմանվել է ավելի քան 40 լեզուներով և վաճառվել 30 միլիոնից ավելի տպաքանակով ամբողջ աշխարհում։

Նրա հանրահայտ «Ծաղրասարյակ սպանելը...» վեպը հիմնված է Հարփըր Լիի ընտանիքի և հարևանությունում տեղի ունեցած իրադարձությունների վրա։ Հատկապես 1936 թվականին տեղի ունեցած իրադարձության՝ երբ Լին դեռ 10 տարեկան էր։ Վեպը ներկայացնում է մեծահասակների անտրամաբանական վերաբերմունքը ռասսայի նկատմամբ՝ 1930-ականների սկզբին, ԱՄՆ-ի արևմուտքում։ Գրողի վրա մեծ ազդեցություն է թողել Ալաբամայում տեղի ունեցող ռասայական խտրականությունը։ 1950-ականների կեսերին նա նաև գրել է Go Set a Watchman վեպը, որը հրատարակվել է 2015 թվականի հուլիսին որպես «Ծաղրասարյակ սպանելը...», սակայն հետո պարզ է դարձել, որ դա գրքի նախնական տարբերակն է եղել։

2007 թվականին Լին նախագահ Բուշի կողմից պարգևատրվել է Ազատության մեդալով։

2011 թվականին նախագահ Օբամայի կողմից պարգևատրվել է Արվեստի ազգային շքանշանով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելլ Հարփըր Լին ծնվել է 1926 թվականի ապրիլի 28-ին Ալաբամա նահանգի հարավարևմտյան մասում գտնվող Մոնրովիլ փոքրիկ քաղաքում։ Նա Ամասա Քոլման Լիի և Ֆրանսիս Քանինգհեմ Ֆինչ Լիի կրտսեր երեխան է եղել։ Դեռ մանուկ հասակից սկսել է կարդալ և ընկերացել է իր հարևան և համադասարանցի Թրումեն Կապոտեի հետ։

Լին հինգ տարեկան էր, երբ 1931 թվականի ապրիլին Ալաբամա նահանգի Սքոտսբորո քաղաքում կայացավ առաջին դատը, որը կապված էր 9 սևամորթ տղամարդկանց կողմից 2 սպիտակամորթ կանանց բռնության ենթարկելու հետ։ Մեղադրյալներին դատաստանի փորձեցին ենթարկել առանց օրինական դատավարության, բայց դա չհաջողվեց։ Չնայած բժշկական եզրակացության, որի համաձայն կանանց չէին բռնաբարել, սպիտակամորթ անձանցից կազմված երդվյալների դատարանը համարեց բոլոր սևամորթներին, բացառությամբ 13-ամյա տղային, մեղավոր և դատապարտեց մահապատժի։ Հետագա 6 տարիների ընթացքում բողոքարկումների միջոցով բոլոր անդամները հայտնվեցին ազատության մեջ, բացի մեկից։  Այս դատական գործը մեծ ազդեցություն ունեցավ երիտասարդ Լիի վրա, ով մի քանի տարի անց օգտագործեց այս պատմություն իր «Ծաղրասարյակ սպանելը» վեպը գրելիս։

Դպրոցն ավարտելուց հետո Լին ընդունվեց Մոնտգոմերի քաղաքում գտնվող Հանթինգդոնի քոլեջ  (1944—1945), շարունակեց ուսումը Ալաբամայի համալսարանի իրաբանության ֆակուլտետում (1945—1949) : Այդ ժամանակահատվածում հրապարակել է մի շարք պատմվածքներ։ 1 տարի սովորել է Օքսֆորդի համալսարանում փոխանակման ծրագրի միջոցով՝ պլանավորելով դառնալ իրավաբան իր հոր ընկերությունում։ Ուսումը կիսատ թողնելով՝ նա տեղափոխվեց Նյու Յորք և որոշեց դառնալ պրոֆեսիոնալ գրող։ Մինչև 1950 թվականը աշխատել է մի շարք ավիաընկերությունների տոմսերի վաճառքի բաժնում։

«Ծաղրասարյակ սպանելը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի պատմվածք գրելուց հետո 1956 թվականի նոյեմբերին Լին հանդիպում է գրական գործակալի։ Դեկտեմբերին նամակ է ստանում իր ընկերներից Մայքլ և Ջոյ Վիլիամս Բրաուններից, որում նրանք նրան նվիրել էին մեկամյա վճարովի արձակուրդ։ Կար նաև գրություն, որում նրանք շնորհավորում էին Սուրբ Ծնունդը և ասում, որ նա ունի մեկ տարի գրելու համար այն, ինչ ցանկանում է։ Մեկ տարի անց գրքի սևագիրը պատրաստ էր։ 1960 թվականի հուլիսի 11-ին վեպը հրատարակվեց և դարձավ բեսթսելլեր՝ ունենալով հսկայական վաճառքի ծավալներ և քննադատների կողմից դրական կարծիքների արժանացավ։ 1961 թվականին ստացավ Պուլիցերյան մրցանակ այս գեղարվեստական ստեղծագործության համար։ 1999 թվականին այս գիրքը համարվեց հարյուրամյակի ամերիկյան լավագույն վեպը։

Կա վարկած, որ գրքի նման մեծ ճանաչումը պայմանավորված էր Ամերիկայի քաղաքացիական պատերազմի մեկնարկի հետ։ Իր բացառիկ հարցազրույցներից մեկի ժամանակ Լին հայտնել է, որ այս վեպը հորինված է և որևէ կապ չունի իր ձանձրալի մանկության հետ։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին մահացել է քնի մեջ՝ 2016 թվականի փետրվարի 19-ին, 89 տարեկանում։ Մահից առաջ ապրել է Մոնրովիլում, որը գտնվում է Ալաբամայում։ Փետրվարի 20-ին տեղի է ունեցել նրա թաղման արարողությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]