Jump to content

Հանա Էլհեբշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանա Էլհեբշի
Դիմանկար
Ծնվել է1985
ԾննդավայրԼիբիա
Քաղաքացիություն Լիբիա
Մասնագիտությունճարտարապետ և ակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Hana Elhebshi Վիքիպահեստում

Հանա Էլհեբշի (անգլ.՝ Hana Elhebshi), հայտնի է նաև որպես Հանա Էլ Հեբշի (անգլ.՝ Hana El Hebshi, 1985, Լիբիա)[1], լիբիացի ակտիվիստ և ճարտարապետ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանա Էլ Հեբշին պետքարտուղար Հիլարի Քլինթոն և առաջին տիկին Միշել Օբամայի հետ 2012 թվականին

Որպես ճարտարապետ աշխատել է Տրիպոլիում[3]։ Նրա հայրը Նովիկի ռազմակայանում ռազմաօդային ուժերի հրամանատար էր[4]։

Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Ալ Հեբշին ակտիվիստ է դարձել, թեև մինչ այդ քաղաքական ակտիվություն չի ցուցաբերել[3]։ Նա դարձել է կիբերակտիվիստ՝ առցանց հայտարարելով Տրիպոլիի պաշարման մասին[5]։ Էլհեբշին հայտնել Է ՆԱՏՕ-ի հարվածների մասին և հրապարակել, թե քանի մարդ է սպանվել Մուամմար ալ-Կադդաֆիի ռեժիմի կողմից լիբիական հեղափոխության ժամանակ[6]։ Նա նաև ուզում էր աշխարհին պատմել Լիբիայի տառապանքների մասին, որոնք շարունակվել են տարիներ շարունակ[4]։ Ակտիվիստուհին իր գործունեության համար օգտագործել է «Նումիդիա» անունը, ինչը հղում էր կատարում նրա բերբերյան ժառանգությանը, որպեսզի պաշտպանի իր ինքնությունը[2][7]։ Տեղեկատվության տարածման իր ջանքերի շրջանակներում նա շփվել է լրատվական կազմակերպությունների հետ, ինչպիսին է Ալ-Ջազիրան[4]։ Նաև Էլհեբշին պայքարել է Լիբիայում կանանց իրավունքների համար[8]։

Հանա Էլհեբշին 2012 թվականին ստացել է International Women of Courage մրցանակը[2]։ Նա 2012-ին 10 դափնեկիրներից մեկն էր, որոնք ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից Վաշինգտոնում կայացած պարգևատրման արարողության ժամանակ (պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և առաջին տիկին Միշել Օբամայի մասնակցությամբ) արժանացել է մրցանակի։ Մրցանակի դափնեկիրները նաև երեքշաբաթյա շրջագայության են մեկնել Միացյալ Նահանգներ՝ կիսվելով իրենց գործունեության մասին պատմություններով[3]։ Շրջագայությունն իր մեջ ներառում էր կանգառներ Փիթսբուրգում, Փենսիլվանիաում, Բոզմենում, Մոնտանաում, Ցինցինատիում, Օհայոում, Միչիգանում, Ինդիանապոլիսում, Ինդիանաում, Վայոմինգում, Կանզաս Սիթիում, Միսսուրիում, Մինեապոլիսում, Մինեսոտայում, Փենսակոլայում, Ֆլորիդայում, Սենթ Լուիսում, Միսսուրիում, Սոլթ Լեյք Սիթիում, Յուտայում, Սիեթլում, Վաշինգտոն ԿՇում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Книга:Географический энциклопедический словарь
  2. 2,0 2,1 2,2 «2012 International Women of Courage Award Winners». state.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Luna, Taryn (2012 թ․ մարտի 6). «Pittsburgh first U.S. city to spend time with courageous women». Pittsburgh Post-Gazette. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 «هناء الحبشي.. دور المرأة في الثورة الليبية». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. «Община свищов». www.svishtov.bg. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  6. Taryn Luna (2012 թ․ մարտի 6). «Pittsburgh first U.S. city to spend time with courageous women». Pittsburgh Post-Gazette. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  7. «Women honored by U.S. for their courage - SFGate». sfgate.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. «Congressional Record, Volume 158 Issue 61 (Thursday, April 26, 2012)». gpo.gov. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.