Հայդենհայմ ան դեր Բրենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հայդենհայմ ան դեր Բրենց
գերմ.՝ Heidenheim an der Brenz
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես107,1 կմ²
ԲԾՄ504 մետր
Բնակչություն50 025 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ07321
Փոստային դասիչ89518–89522
Ավտոմոբիլային կոդHDH
Պաշտոնական կայքheidenheim.de
Հայդենհայմ ան դեր Բրենց (Գերմանիա)##
Հայդենհայմ ան դեր Բրենց (Գերմանիա)

Հայդենհայմ ան դեր Բրենց[2] (գերմ.՝ Heidenheim an der Brenz, ալեմանյան բարբառ՝ Hoidna, Hoirna. (Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈhaɪdn̩ˌhaɪm]]] ( ); Swabian։ Hoidna կամ Hoirna), քաղաք Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում, որի շրջաններից մեկի վարչական կենտրոնն է։ Մտնում է Հայդենհայմ շրջանի կազմի մեջ։ Ենթակա է Շտուտգարտի վարչական օկրուգին։ Զբաղեցնում է 107,10 կիլոմետր քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 48 164[3] (այդ ցուցանիշով երրորդ տեղն է զբաղեցնում Շվաբիշ Գմյունդ տարածաշրջանում)[4]։ Պաշտոնական կոդը՝ 08 1 35 019։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի տնտեսական զարգացումը հինհռոմեական ժամանակներից մինչև 19-րդ դարի վերջերը հիմնված է եղել շրջակայքում հայտնաբերված հանքավայրերի շահագործման վրա։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը Հայդենհայմը կարևոր դեր է խաղացել նաև տեքստիլ արդյունաբերության զարգացման գործում (աշխարհամարտի տարիներին այստեղ օգտագործվել է Դախաուի համակենտրոնացման ճամբարի տեղի մասնաճյուղի կալանավորների ստրկական աշխատանքը)[5]։

Մեր օրերում Հայդենհայմի տնտեսական համբավը հիմնականում կապված է տուրբինների և թղթի արտադրությունում կիրառվող մեքենաների թողարկման մեջ մասնագիտացած Voith ընկերության հետ, որի գլխավոր գրասենյակն ու գլխադասային ձեռնարկությունը գործում են այս քաղաքում՝ աշխատանքով ապահովելով շուրջ յոթուկես հազար մարդու։

2006 թվականի մայիսին Հայդենհայմում բացվել է թղթի տեխնոլոգիայի՝ աշխարհում առաջին կենտրոնը, որն արժեցել է շուրջ 75 միլիոն եվրո[6]։ Այն բնորոշվում է իբրև թղթի արդյունաբերության բնագավառում իրականացվող հետազոտությունների առավել կարևոր կենտրոնն աշխարհում։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Heidenheim an der Brenz demographics

Թվերն արտացոլում են քաղաքի ցուցանիշներն ըստ ժամանակի և կամ մարդահամարի տվյալներ են (1), կամ պաշտոնական ցուցանիշներ։

Տարին Բնակչ.
1600 մոտ. 800
1700 1,055
1764 1,576
1803 1,711
1843 2,941
1861 3,762
դեկտեմբերի 1, 1871 թ. 5,167
դեկտեմբերի 1, 1880 թ. 1 6,229
դեկտեմբերի 1, 1890 թ. 1 8,001
Տարին Բնակչ.
1900 1 10,510
1910 1 17,780
1925 1 19,363
1933 1 21,903
1939 1 27,178
1946 34,694
1950 1 40,142
1961 1 48,792
1970 50,292
Տարին Բնակչ.
1975 49,943
1980 48,585
1987 1 47,753
1990 50,532
1995 52,527
2000 51,181
2005 49,784
2007 49,092

1 Census data

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. Германия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 64—65. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  3. Bevölkerungsentwicklung in den Gemeinden Baden-Württembergs 2010 Արխիվացված 2013-05-01 Wayback Machine
  4. https://web.archive.org/web/20090209000835/http://www.glosk.com/GM/Linde/17283/pages/List_of_subcamps_of_Dachau/84737_en.htm
  5. «Linde, Land Nordrhein-Westfalen, Germany - Pages - glosk». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. «Significant events». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Württembergisches Städtebuch; Vol IV Part Baden-Württemberg vol 2 from Deutsches Städtebuch. Handbuch städtischer Geschichte - Commissioned by the Arbeitsgemeinschaft der historischen Kommissionen with the support of the Deutschen Städtetag, the Deutschen Städtebund and the Deutschen Gemeindetag, publisher Erich Keyser, Stuttgart, 1961
  • About Aquileia, the Roman Heidenheim։
    • G. Balle, Neues zum Reiterkastell Heidenheim. Archäologische Ausgrabungen in Baden-Württemberg 2000, pp 90–94.
    • R. Sölch, Die Topographie des römischen Heidenheim. History and reports to the pre-historic and the early history of Baden-Württemberg 76, Stuttgart 2001

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայդենհայմ ան դեր Բրենց» հոդվածին։