Հայ երաժշտության հանրագիտարան
Հայ երաժշտության հանրագիտարան | |
---|---|
Տեսակ | տեղեկատու և գրավոր աշխատություն |
Թեմա | Հայկական երաժշտություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Էջեր | 712 |
Խմբագիր | Հովհաննես Այվազյան |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Հայկական հանրագիտարան հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 2019 |
ԳՄՍՀ | 978-5-89700-047-0 |
Թվային տարբերակ | arar.sci.am/dlibra/publication/351713 |
«Հայ երաժշտության հանրագիտարան» մեկ հատորով հայերեն երաժշտական գիրք հանրագիտարան, որը լույս է տեսել 2019 թվականին, Երևան քաղաքում։ Գրքում ամփոփված է հայ երաժշտարվեստի սկզբնավորուման ու զարգացման պատմությունը, ստեղծագործական ու կատարողական արվեստների նշանավոր գործիչների համառոտ կենսագրությունն ու կարևորագույն ձեռքբերումները[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրագիտարանը կազմվել է «Հայկական սովետական հանրագիտարանի» (1974-1987) «Հայկական համառոտ հանրագիտարանի» (1990-2003), «Ով, ով է. հայեր» (2005-07) կենսագրական հանրագիտարանի և այլ բառարանային ու հանրագիտական գրականության համապատասխան նյութերի հիման վրա։ Հանրագիտարանում ընդգրկված է տարբեր ծավալների մասնագիտական հասկացություններ, կենսագրական և այլ հոդվածներ։ Ավելի ընդարձակ են պատմատեսական (մասնավորապես՝ հայ հոգևոր երաժշտությանը վերաբերող) հոդվածները, որոնք ընդգրկում են տվյալ հարցի պատմությունը՝ սկզբնավորումից մինչև մեր օրերը՝ վերջին շրջանի զարգացումներով։
Հանրագիտարանում հայ երաժշտության դասական գործիչների կենսագրություններն առանձնանում են ազգային ու համաշխարհային երաժշտության մեջ նրանց ունեցած դերի շեշտադրումով և լավագույն գործերի համառոտ վերլուծություններով։ Համեմատաբար համառոտվ է ներկայացված հայ երաժշտության և երաժշտարվեստի զարգացման մեջ նկատելի վաստակ ունեցող գործիչներըի կենսագրականները։
Հանրագիտարանում խոսվում է նաև երաժշտական գործիքների, գործիքներ պատրաստող վարպետների, Հայաստանի, հայկական սփյուռքի երաժշտական ուսումնական և գիտական հաստատությունների, երաժշտական խմբերի, երաժշտական մամուլի ու գրականության մասին։ Գրքում տեղ են գտել նաև հանրապետական երաժշտական փառատոների, մրցույթներ, մրցանակաբաշխությունների պատմությունը, ինչպես նաև հիշատակվում է նաև հայ երաժիշտների մասնակցությունը հայաստանյան և միջազգային մրցույթներին։
Հանրագիտարան գիրքը ստեղծվել է հանրապետության երաժիշտ-մասնագետների միասնական աջակցությամբ, որոշ հարցեր քննարկվել են Հայաստանի կոմպոզիտորների միությունում և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Հոդվածների զգալի մասը մասնագետների կողմից փոխընթերցման է ենթարկվել ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում՝ արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանի ղեկավարությամբ։ Հոդվածների զգալի մասում պատկերվել են լուսանկարներ, աղյուսակներ, սխեմաներ։
Հրատարակչություն և խմբագրական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը լույս է տեսել 2019 թվականին՝ «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն» ՊՈԱԿ-ում, գիտահրատարակչական խորհրդի նախագահը եղել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, փոխնախագահ-գլխավոր խմբագիրը՝ հրատարակիչ Հովհաննես Այվազյանը։ Խորհրդի կազմում են եղել գիտնական Լենսեր Աղալովյանը, արվեստի պատմաբան Արարատ Աղասյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, երաժշտագետ Աննա Ասատրյանը, ֆիզիկոս Ռադիկ Կոստանյանը, Ռուբեն Հարությունյանը, Հրանտ Հ․ Մաթևոսյանը, երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր Յուրի Շուքուրյանը, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, տնտեսագետ Յուրի Սուվարյանը[2]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կազմվել է Հայ երաժշտության առաջին հանրագիտարանը». ՇՈՂԱԿԱԹ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. 2019 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2023 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 6.
{{cite book}}
: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)